Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ
Նոյեմբերի 02, 2025

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

By Օգոստոսի 20, 2025 88

Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։
«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», - ասել Է Արաղչին։
Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:
«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ ... իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», - ասել է Արաղչին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։

Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երկրաշարժ Ադրբեջանում

Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը հրաշալի էր․ Թրամփ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին պшտերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

Open AI-ն արգելել է ChatGPT-ին տրամադրել իրավաբանական և բժշկական խորհրդատվություն