ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայի Լոզովայա քաղաքին. կա 1 զnh, 10-ից ավելի վիրավnր
Օգոստոսի 06, 2025

ՌԴ-ն hարվածել է Ուկրաինայի Լոզովայա քաղաքին. կա 1 զnh, 10-ից ավելի վիրավnր

By Օգոստոսի 05, 2025 21

Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է  Լոզովայայի քաղաքապետ Սերգեյ Զելենսկի և Խարկովի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջը: 

«Լոզովայան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակմանը։ Վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքները, բազմահարկ շենքերը և մասնավոր հատվածը։ Ցավոք, կան վիրավորներ, այդ թվում՝ երկու երեխա։ Աշխատում են փրկարարները, բժիշկները և շտապօգնության աշխատակիցները։ Մենք գրանցում ենք հետևանքները», - ասված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 5-ի առավոտվա դրությամբ Լոզովայայի մի մասը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։ Ամենամեծ խնդիրները գրանցվել են Ավիլովկա միկրոշրջանում և Կատերինովսկի Ստարոստինսկի շրջանում։ Քաղաքային կոմունալ ծառայությունները աշխատանքներ են տանում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

«Այս գիշեր ռուսները իսկական ահաբեկչություն են իրականացրել խաղաղ քնած մարդկանց նկատմամբ», - ընդգծել է Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն