Մի քանի օր անձրև չի գա. եղանակի տեսություն
Օգոստոսի 06, 2025

Մի քանի օր անձրև չի գա. եղանակի տեսություն

By Օգոստոսի 05, 2025 25

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։ Մինչև օգոստոսի 9-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև օգոստոսի 9–ը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14- 18 մ/վ արագությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն