Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ․ ԿԳՄՍՆ
Օգոստոսի 06, 2025

Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ․ ԿԳՄՍՆ

By Օգոստոսի 04, 2025 26

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

«Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։

Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին։

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Հայաստանում ավելին էր, քան պարզապես երաժշտական իրադարձություն։

Այն հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանը որպես ժամանակակից մշակութային կյանքի ակտիվ հարթակ։

Միջոցառումը լիովին համահունչ էր ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներին՝

նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը

Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը

Այս համատեքստում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կարևոր խթան էր նաև մշակութային զբոսաշրջության զարգացման համար՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

Մենահամերգը կայացել է «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն