Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց գտնելու ուղղությամբ. ՆԳ նախարար
Օգոստոսի 02, 2025

Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց գտնելու ուղղությամբ. ՆԳ նախարար

By Օգոստոսի 01, 2025 29

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը ներկայացրել է այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։ Նա ներկայացրել է նաև քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերլուծություն՝ մանրամասնելով կոնկրետ հանցատեսակների նվազման ու աճի միտումները։

Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերող 2308 հանցագործություն՝ 469-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սպանության փորձի դեպքերն ու հրազենի գործադրմամբ կատարված հանցանքները։

Ոստիկանության գնդապետը խորքային վերլուծությամբ անդրադարձել է այս տարվա առաջին կիսամյակին ինֆորմացիոն կենտրոնում գրանցված և նույն ժամանակահատվածում տեղի ունեցած հանցավորության իրական պատկերին՝ շեշտելով, որ վիճակագրական առումով հաճախ ճիշտ չի արտացոլվում հանցավորության պատկերը, ինչը պայմանավորված է նախորդ տարիներից փոխանցված հանցագործության դեպքերով։ Ըստ այդմ, զտվել են այս տարի կատարված հանցագործությունները։ Արդյունքում ստացվել է հանցավորության իրական պատկերը։ Այս մոտեցմամբ վերլուծությունը փաստում է, որ անցած վեց ամիսների ընթացքում հանցագործությունները նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Զեկույցներով հանդես են եկել Համյանքային ոստիկանության Կենտրոնական, Մարաշի, Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու, Նուբարաշենի, Նոր-Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Դավիթաշենի, Մաշտոցի, Մալաթիայի, Մետրոպոլիտենի, «Զվարթնոց» օդանավակայանի բաժինների պետերն ու Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարը։

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններում արձանագրված դեպքերի հիմնական մասը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են։ Որոշ հանցատեսակների, ինչպես օրինակ՝ ապօրինի թմրաշրջանառության առումով գրեթե բոլոր բաժիններում արձանագրվել է բացահայտումների աճ։ Ընդհանուր պատկերում նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Միևնույն ժամանակ աճել են սեփականության դեմ ուղղված հանցանքների դեպքերը։ Որոշ ուղղություններով բացահայտումների դրական միտումը պայմանավորված է լատենտային բնույթ կրող հանցագործության դեպքերի հայտնաբերմամբ։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը հաշվետու կիսամյակում սպասարկել է 417․018 ահազանգ՝ 74․844-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2840-ով ավելացել է նաև արձանագրությունների թիվը․ անցած 6 ամսվա ընթացքում Երևանի պարեկները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ 113․069 արձանագրություն՝ հայտնաբերելով 4186 ոչ սթափ վարորդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է։ Բացի այդ, մայրաքաղաքի պարեկները բացահայտել են 2971 հանցանք, որոնցից 905-ը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։

Նախարար Սարգսյանը, դրական գնահատելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարված վերլուծությունը, ընդգծել է, որ նկատվում է իր առաջ քաշած սկզբունքներին համահունչ աշխատելաոճի փոփոխություն, ինչը պետք է պահպանել և դարձնել օրինաչափություն։ Նախարարն ընդգծել է, որ հանցագործությունների պատճառների ու դրանց նպաստող հանգամանքների խորքային ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հակազդել հանցավորությանը։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցանքներին ու հետախուզվող անձանց հայտնաբերմանը, պահանջել է օպերատիվ-հետախուզական թիրախային միջոցառումներ իրականացնել՝ դեպքերի կանխման, օպերատիվ բացահայտման ու հանցանք կատարած անձանց օր առաջ հայտնաբերման տրամաբանության մեջ։

Նախարարը հանձնարարել է նաև շուրջօրյա աշխատանք տանել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման տեմպերն առավել ակտիվացնելու առումով՝ այս համատեքստում շարունակելով ինչպես մեծաքանակ թմրամիջոցների հայտնաբերման աշխատանքը, այնպես էլ փոքր չափաբաժիններով դրանք տարածող անձանց հայտնաբերումը։

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների աշխատանքին՝ նախարար Սարգսյանը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել՝ մատնանշելով անչափահասների հետ տարվող աշխատանքներն ու լատենտային համարվող ընտանեկան բռնությունների կանխումն ու բացահայտումը։

Արփինե Սարգսյանը, խոսելով Համայնքային ոստիկանության տարածքային բաժինների գործառույթերից, ընդգծել է, որ դրանք ունիվերսալ ոստիկանության մոդելներ են և բաժինների ներսում պետք է բացառվեն գործառույթների նկատմամբ տարբերակված մոտեցումները։

ՆԳ նախարարի ներկայացրած պահանջների շրջանակում ներառվել են նաև ահազանգերին օպերատիվ արձագանքելն ու հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում շրջայցերի ակտիվացումը՝ հանցագործությունների կանխման ու թարմ հետքերով բացահայտման նպատակներով։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատանքին անդրադառնալով՝ նախարար Սարգսյանը հանձնարարել է անձնակազմին հրահանգավորել առավել բովանդակային՝ շեշտադրելով հստակ ուղղություններ, որոնք առանձնացվում են ամենօրյա մոնիթորինգի արդյունքում։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով ու հատուկ կտրոններով անձանց հայտնաբերելու, ինչպես նաև, առհասարակ, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով, ինչը կհանգեցնի պատահարների նվազման։

ՆԳ նախարարը ներկաներին հանձնարարել է տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելով՝ մշտապես միջոցներ ձեռնարկել ապացուցողական բազայի ձևավորման և հանցավորության կանխարգելման ուղղությամբ։

Այս համատեքստում քննարկման առարկա է դարձել ինչպես ոստիկանության տարբեր ծառայությունների, այնպես էլ քննչական ու դատախազական մարմինների հետ բովանդակային համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար։

Ավարտին Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ղեկավար կազմը ծանոթացել է նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը տրամադրված 15 էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ աշխատանքի նախարարությունը առաջարկել է ռուսերենի իմացություն չունեցող ներգաղթյալներին արգելել աշխատանքի տեղավորել

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին մեղադրում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացման համար

Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Մեդվեդևի խոսքերի պատճառով ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ. Թրամփ

Արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Ղարաբաղի կորուստը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից մաքսատուրքեր է կիրառելու 68 երկրների և Եվրամիության նկատմամբ

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով