Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Օգոստոսի 31, 2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

By Հուլիսի 23, 2025 86

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Այս մասին հայտնում է Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ

Կրակոցներ Երևանում․ կա  զոհ

Փաշինյանն ու Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ

ԱՄՆ-ում մշակել են ցորենի տեսակներ, որոնք արտադրում են իրենց սեփական պարարտանյութը

Կիրիենկոն կհամակարգի ՌԴ նախագահի աշխատակազմի ռազմավարական գործընկերության հարցերով վարչությունը․ Պեսկով

Ամառը կշարունակվի նաև աշնանը. եղանակի տեսություն

ԵԱՏՄ–ի համար՝ այո, ԵՄ–ի համար՝ դեռ ոչ. Հայաստանում կոնյակի իսկության սարք է գործարկվել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է 71-ամյակը

«Աշխարհը շուտով կհասկանա։ Ոչինչ չի կարող կանգնեցնել այն, ինչ գալիս է». Թրամփը տարօրինակ գրառում է արել սոցցանցում

Հրապարակվել է ՀՀ և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարությունը

Անապատում կառուցվում է օդանավակայան, որը խոստանում է դառնալ աշխարհի ամենամեծն ու ամենաժամանակակիցը

Փաշինյանը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Պուտինը ժամանել է Չինաստան