ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն
Հուլիսի 21, 2025

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

By Հուլիսի 21, 2025 17

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող  տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։  

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ դրսից ներմուծվող ծաղկի քանակները չնչին են Հայաստանից Ռուսաստան արտահանվող քանակի նկատմամբ, իսկ դրսից ներմուծվում են հիմնականում սածիլներ։ 

Հարց. Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ Ռուսաստան ծաղկի արտահանումը սահմանափակվել է նաև այն պատճառով, որ Հայաստանում ոչ թե արտադրվում է ծաղիկ, այլ ծաղիկ արտահանողները այլ երկրներից ներկրում են և վերաարտահանում։ Վերջերս էլ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում ծաղկավաճառներից մեկը ասել էր, թե իրենք Հոլանդիայից են ներմուծում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

Պատասխան. Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ Հոլանդիայից Հայաստան ներմուծվող ծաղիկի քանակները չնչին են ՀՀ-ից ՌԴ արտահանվող քանակների նկատմամբ և հիմնականում ներկրվում են սածիլներ։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցացար/ծաղկավաճառը ևս միայն ծաղիկների ներկրված սածիլների մասին է խոսել, ինչը թյուրըմբռնման տեղիք է տվել։ Ներկրված սածիլներից Հայաստանում արտադրվում են ծաղիկներ և արդեն ծաղկի տեսքով արտադրանքը արտահանվում է։ Որպես վառ ապացույց նշենք մեկ թվային տվյալ՝ միայն 2025 թվականի հունվարի 1–ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ-ից ՌԴ է արտահանվել ավելի քան 38 միլիոն հատ ծաղիկ, իսկ տարբեր երկրներից ներմուծված կտրված ծաղիկների թիվը կազմում է մոտ 300 հազար հատ։ Այսինքն` չնչին տոկոսը, որը որևէ առնչություն չունի ՌԴ արտահանվող ծաղիկների հետ։ 

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ 

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների պատճառը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների․ այսօր նրա ծննդյան օրն է

Տղամարդու որովայնում կենդանի օձաձուկ են հայտնաբերել

Հութիները ԱԹՍ-ներով հարձակվել են Իսրայելի 5 օբյեկտների վրա

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է

Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով

Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են ապօրինի բնակվող անձանց փոխանակման վերաբերյալ համաձայնագիր

«Զանգեզուրի միջանցքը կդառնա համաձայնության խորհրդանիշ». Էրդողան

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կազմակերպվել Պեկինում

Արփինե Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը

Իրանը պատասխանել է Ալիևին

Կարո՞ղ է արդյոք ՀՀ տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Միացյալ Նահանգների այն խորամանկ հնարքը, որ կhարվածի թե՛ Մոսկվային և թե՛ Թեհրանին. Forbes

Էրդողանն ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի միջև կոնսենսուսի հույս է հայտնել

Պապարացիները Դի Կապրիոյին և սիրելիին լուսանկարել են զբոսանավի վրա հանգստանալիս (լուսանկարներ)

Ֆրանսիական ընկերություններն Ուկրաինայում ԱԹՍ-ներ կարտադրեն. Զելենսկի