«Մեզ հարց է հնչել և հնչում՝ արդյո՞ք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Իմ պատասխանը եղել է՝ այո, Հայաստանն ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ»,- ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ որտե՞ղ կլինի Հայաստանը 20 տարի անց, ԵՄ անդա՞մ, թե՞ ՌԴ մարզ, Փաշինյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ 20 տարի հետո Հայաստանը կլինի ԵՄ անդամ»։
Հարցին՝ ԵՄ-ին անդամակցելու համար ե՞րբ եք պատրաստվում վեր կենալ ԵԱՏՄ-ի աթոռից, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում, մենք շարունակում ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը։ Մնացած զարգացումները ժամանակը ցույց կտա»։