ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 13-ին ժամը 09։01-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.69 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0494 դրամով դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 398.69 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 394 դրամ է, վաճառքը՝ 398 ։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.58 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 416.75 ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412 դրամ է, վաճառքը՝ 416։
Ռուբլու առքն էլ կազմում է 4.07 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.36 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.13 և վաճառվում 4.22 դրամով։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում անդրադարձել է Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ երգելու հետ կապված միջադեպին:
«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ խնդիր առաջացնելն էր, այն ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Այդ երգը կատարողները Իրանի քաղաքացիներ էին։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր շրջանակներից նրանց վճարել էին, տարել կանգենցրել, երգել տվել, համացանց գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն։ Մեր թույլ տեղն են գտել, բայց ամեն տենց տափակ տեսարանից մեր հանրությունը չպետք է ցնցվի, թող ընդդիմությունը ցնցվի իր բեմադրած տեսարանով»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն են երգում, և ձերբակալվում է տեսանյութը տարածողը։
ԱՄՆ Սենատը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում հաստատել է Թուլսի Գաբբարդին, որն Ադրբեջանի կողմից «սև ցուցակում» է հայտնվել Արցախ կատարած այցի պատճառով (2017թ.)։
Գաբբարդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և նամակ է ուղարկել նախկին պետքարտուղար Պոմպեոյին՝ մտահոգություն հայտնելով Բաքվի գործողությունների կապակցությամբ։ Գաբբարդը Կոնգրեսի մի շարք այլ անդամների հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ է:
Գաբբարդի կարծիքով՝ հենց Բայդենի քաղաքականությունն է աշխարհը հասցրել միջուկային պատերազմի շեմին, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակմամբ՝ Գաբբարդը կղեկավարի ԱՄՆ ներքին և արտաքին հետախուզական ծառայությունները, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։
«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ. հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում պետական լիազորված մարմին:
Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության իր գործառույթների իրականացման հետ մեկտեղ, «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, ներկայում մատուցում է նաև մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, սահմանված չի եղել պետական տուրք (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։ Արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թ. մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար արդեն սահմանվել է պետական տուրք, որի համար հիմք է հանդիսացել նաև կոմիտեի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությունը: Այն ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորաբար ուսումնասիրվել է Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը: Նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև N-834-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխով նախատեսված վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը։ Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ստանում են համաձայն կարգի Ձև N 1-ի։ Կարգի 4-րդ գլուխը վերաբերում է վտանգավոր բեռների օդով փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացին՝ Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալների կողմից լիազոր մարմնին ուղարկվող հայտերի հիման վրա։ Հայտով սահմանված օդով վտանգավոր բեռների փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացի կատարման համար անհրաժեշտ է լիազոր մարմնի կողմից համաձայնություն։
Այն տալիս է համաձայնություն հայտով սահմանված փոխադրումը կատարելու համար, այլ ոչ թե թույլտվություն։ Նա ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ փոխադրումն իրականացնող ավիաընկերության շահագործման հատուկ դրույթներում համապատասխան նշումները, փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, ՄԱԿ-ի կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի, ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը և տրվում համաձայնություն փոխադրումն իրականացնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` փետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը։ «Արմլուր»-ի տեղեկություններով՝ նրա մարմինը գտել են տանը մահանալուց 3 օր հետո։ |
Փետրվարի 13-ի գիշերը, 16-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում փետրվարի 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում միս արտադրողները եւ մսագործները փետրվարի 3-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով, որ Շիրակում սպանդանոց չկա, փոխարենը կա սպանդանոցում մորթ իրականացնելու Կառավարության հստակ որոշումը: Եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային ծագման միս, կա՛մ կտուգանեն, կա՛մ միսը կառգրավեն: Շիրակցիները պետք է Արմավիրի մարզ հասնեն՝ մսամորթի համար:
Երբ սպանդանոցային մորթի մասին էր խոսվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր էլ մտածել, որ այդ օրենքը շրջանցող առաջին անձը հենց ինքն է լինելու։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին «Ինստագրամում» տեսանյութ էր հրապարակել՝ «Չխախտելով իջեւանական ավանդույթները»։
«Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում էր մորթվել, թե ոչ։
ՍԱՏՄ-ից ստացանք կառավարական ընտանիքին արդարացնող պատասխան։ «Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթը թույլատրվում է անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների դեպքում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում: Այսինքն՝ Փաշինյանը օրենք է ընդունում ուրիշների այլ ոչ իր կամ իր ընտանիքի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրացավ 1 ամիսը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ, ինչ հանգամանքներում նրա մեքենան հայտնվեց ձորի խորքում, ինչպես մահացավ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշանակված փորձաքննությունների մասով եզրակացությունները դեռ չեն ստացել։ Սա նշանակում է, որ 1 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, մոտ 350-400 մետր գլորվել է խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին: Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Սահակյանը օդանավակայան էր գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի:
Դեպքից 1 ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։ Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել:
Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։
Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով: Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից:
2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը: Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ»: