Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:

«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ»: Եվրոպական մի շաք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարութամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցով արձանագրվել էր պատերազմը դադարեցնելու և խնդիրները լուծելու երկկողմ ցանկությունների և պատրաստակամության մասին:

Եվորպայի այսօրվա հայտարարությունից երևում է, որ պատերազմն այս փուլում և այս ստատուս-քվոյով կանգնեցնելն այդքան էլ իրենց սրտով չէ: Նրանք, ըստ էության ակնարկել են նաև Ուկրաինայում պատերազմը շարունակելու մասին, քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնվի ԵՄ առաջ քաշած պայմաններով լուծումներին: 

Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները, մի քանի փորձերից հետո, դադարի շարունակել խաղաղության հասնելու գործընթացը և Եվրոպան ստիված լինի միայնակ առերեսվել ուկրաինական պատերազմի ընթացքի ու հետևանքների հետ: Հատկապես, որ այդ պատերազմի հարցում Եվրոպան միասնական չէ և երկրներն ունեն տարբեր շահեր ու ակնկալլիքներ:

Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների:

Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է»:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ G7-ի երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությունից հետո նա կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նա Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելի փետրվարի 15-ից 18-ն ընկած ժամանակաշրջանում։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ պետքարտուղար Ռուբիոյի շփումները կնպաստեն ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը տարածաշրջանային համագործակցության, կայունության և խաղաղության խթանման գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումների կենտրոնական թեմաները կլինեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցումը, ինչպես նաև Իրանի և նրա հետ կապված ուժերի «ապակայունացնող գործունեությանը դիմակայելը», նշել է Պետքարտուղարությունը:

Սա կլինի պաշտոնն ստանձնելուց ի վեր Ռուբիոյի առաջին այցը մերձավորարևելյան տարածաշրջան և կհամընկնի Գազան վերահսկողության տակ վերցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի շուրջ առաջացած աղմուկի հետ։

Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: Ըստ Թրամփի՝ Իսրայելը պետք է Գազայի հատվածն ԱՄՆ-ին հանձնի մարտական գործողություններն ավարտելուց հետո, և ԱՄՆ-ն կկարողանա սկսել «Երկրի վրա ամենամեծ և ամենադիտարժան նախագծերից մեկի» իրագործումը:

Փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշել է Մուսինյանը:

Մյունխենում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի, նրանց մեջ կա երեխա, հայտնում է Bild թերթը:

Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, որը վարում էր ամբոխի մեջ մխրճված Mini Cooper-ը։ Ըստ թերթի՝ վարորդը Աֆղանստանի քաղաքացի է, որն ապաստան է հայցել Գերմանիայում։ Նա նախկինում քրեական հետապնդման էր ենթարկվել գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, սակայն երբեք չի արտաքսվել երկրից։

Բավարիայի իշխանությունները շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով և կպատասխանեն լրագրողների հարցերին։ Ասուլիսին կմասնակցեն Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը և Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը։  Զյոդերը, իր հերթին, արդեն հայտարարել է, որ սա, հավանաբար, պլանավորված հարձակում է եղել: 

«Այս հարձակումը ցույց է տալիս, որ Գերմանիայում պետք է ինչ-որ բան փոխել և արագ», - ընդգծել է նա:

Կիևի` Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարն անիրագործելի է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թուլսի Գիբարդի՝ որպես ԱՄՆ Ազգային հետախուզության նոր տնօրենի երդման արարողության ժամանակ։

Այսպես է ԱՄՆ նախագահը մեկնաբանել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական է։

«Դա ճիշտ է։ Կարծում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինից շատ առաջ Ռուսաստանն ասել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ «ոչ շատ հեռավոր ապագայում» հնարավոր կլինի Ուկրաինայում հրադադարի հասնել։ Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի վերադարձը այն սահմաններին, որոնք ուներ 2014 թվականին, գործնականում անհնար է։

Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում։

Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։

Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։

Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուորոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Նույն միտումը դիտվում է նաև համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում։

Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։

Ցնցումները զգացել են Մակարենկո միկրոշրջանի բնակիչները, և այդ մասին հայտնել են փրկարարներին։ 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ բանակցություններ վարել Իրանի հետ և ավելի շուտ ցանկանում է, որ Իրանը ենթարկվի իր կամքին։ Նա կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրական մտադրությունները, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մենք չենք ասում, որ չենք բանակցի, բայց Թրամփը չի կարող մեր դեմ ամեն տեսակի պատժամիջոցներ կիրառել, հետո խոսել բանակցելու մասին։ Ինչո՞ւ է նա արգելափակել մեզ համար սնունդը, ջուրը և դեղորայքը: Նրանց բանակցություններ պետք չեն: Նրանք ուզում են, որ մենք հնազանդվենք իրենց, բայց մենք չենք հնազանդվի», - ասել է Փեզեշքիանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր է ստորագրել՝ պատճառաբանելով, թե Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկայինզ ենք ունենալ: Միևնույն ժամանակ Թրամփնա սել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնության գալ և գործարք կնքել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, ում լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, ունեցած իր հեռախոսազրույցները գերազանց են անցել։ Այս մասին հայտնում է Իզվեստիան։

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հիանալի բանակցություններ ունեցանք երեկ», - նշվում է TruthSocial սոցիալական ցանցում նրա գրառման մեջ:

Ընդ որում, նա հավելել է, որ այդ բանակցությունները լավ հնարավորություն են Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար:

Արդյո՞ք Պուտինի և Թրամփի շփումները կդառնան մշտական և արդյո՞ք դրանք նպաստում են երկրների միջև փոխհարաբերությունների ջերմացմանը և ուկրաինական ճգնաժամի լուծմանը։

Հիշեցնենք՝ Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ: Ինչպես հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, երկու երկրների ղեկավարները քննարկել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում ՝ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակումը, ուկրաինական հակամարտության կարգավորումը և իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Նույն օրը ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Պուտինի հետ համակարծիք է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են մեծ օգուտ քաղել համատեղ աշխատանքից:

 

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle