Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»): Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը թույլ է տվել այն կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ «խախտումներ»։

«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։

Եթե ժողովուրդն իրոք Փաշինյանի դուռը ծեծի, չտեսնելը հնարավոր չի լինի, ինչպես հնարավոր չեղավ 2018-ին. Տեսանյութ

 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցով մեկնել է Գերմանիա:  Այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Փետրվարի 14-16-ը Գերմանիայում կանցկացվի Մյունխենի անվտանգության 61-րդ միջազգային համաժողովը, որին կմասնակցեն երկրների և կառավարությունների ավելի քան 60 ղեկավարներ։

Վարչապետ Ջասթին Թրյուդոն կրկնել է, որ Կանադան երբեք չի միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ։

«Ես ուզում եմ շատ հստակ ասել. Կանադան երբեք չի լինի 51-րդ նահանգը: Դա երբեք տեղի չի ունենա»,- ասել է Թրյուդոն Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։

Կանադայի վարչապետը միաժամանակ նշել է, որ Օտտավան շատ լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նման հայտարարություններին։

Հիւշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հարցազրույցում ասել էր, որ լրջորեն ցանկանում է, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը:

«Այո, այդպես է», - ասել էր Թրամփը Fox News Channel-ին, երբ նրան հարցրել էին, թե արդյոք Կանադայի անեքսիայի մասին նրա խոսակցությունները «իրական բան են»:

«Կարծում եմ, որ Կանադայի համար շատ ավելի լավ կլիներ դառնալ 51-րդ նահանգը, քանի որ մենք տարեկան 200 միլիարդ դոլար ենք կորցնում Կանադայի հետ կապված: Եվ ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ դա տեղի ունենա: Ինչո՞ւ ենք մենք տարեկան 200 միլիարդ դոլար վճարում, ըստ էության, սուբսիդիա Կանադային», - ասել էր ԱՄՆ նախագահը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն չի սուբսիդավորում Կանադային.ԱՄՆ-ն ապրանքներ է գնում բնական ռեսուրսներով հարուստ երկրից, ներառյալ նավթ: Երկրների միջև առևտրային բացն աճել է մինչև 72 միլիարդ դոլար 2023 թվականին:

Թրամփը վերընտրվելուց հետո բազմիցս ասել է, որ Կանադայի համար ավելի լավ կլիներ, եթե երկիրը համաձայներ դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, մի հեռանկար, որը խորապես անընդունելի է կանադացիների շրջանում: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ օրը գործարարների հետ դռնփակ հանդիպման ժամանակ ասել է, որ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու մասին Թրամփի խոսակցությունը «իրական բան» է և կապված է երկրի բնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու ցանկության հետ:

«Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ճանապարհը մեր երկիրը կլանելն է, և դա իրական բան է... Նրանք շատ լավ գիտեն մեր ռեսուրսների մասին, թե ինչ ունենք, և նրանք շատ են ցանկանում, որ կարողանան օգուտ քաղել դրանցից»,- ասել է Թրյուդոն, ըստ CBC-ի՝ Կանադայի հանրային հեռարձակողի:

Մինչդեռ կիրակի Թրամփը կրկին պնդել է, որ Կանադան առանց ԱՄՆ-ի հետ առևտրի «կենսունակ չէ որպես երկիր» և զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամն այլևս չի կարող կախված լինել ԱՄՆ-ից ռազմական պաշտպանությունից:

«Գիտեք, նրանք այնքան էլ շատ չեն վճարում ռազմական պաշտպանության համար: Եվ շատ չվճարելու պատճառն այն է, որ նրանք նրանք ենթադրում են, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել իրենց», - ասել է ԱՄՆ նախագահը:

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս):  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի: 

2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 9 ասմվա տվյալներով՝ տնտեսական աճը 6 տոկոս է:  

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրեցինք ավելի լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու արտահանման, վերաարտահանման ամենապիկ շրջաններն են եղել, և այդ ամիսների նկատմամբ աճ ապահովելը մի փոքր անհավատալի էր շատերին թվում: Համարվում է «հերոսության» նման մի բան, քանի որ մեծ թվերի նկատմամբ աճ ապահովելը շատ բարդ է: Իրապես նոյեմբերին դժվարություններ ունեցանք, ընդամենը 1.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր ապահովվել, բայց արդեն դեկտեմբերին 4.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեցանք: Տնտեսության մեջ որոշակի ճշգրտումներ տեղի ունեցան Վիճակագրական կոմիտեի կողմից, և տարին ամփոփեցինք տնտեսական ակտիվության 8 տոկոս աճի ցուցանիշով»,-ասաց Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի արդյունքներով ՀՆԱ-ն կգերազանցի 10 տրիլիոն դրամը, կլինի 10 տրլն 200 մլրդի շրջանակներում: «Մենք կանխատեսում ենք, որ 2024-ի արդյունքներով 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, այսինքն՝ ավելին, քան 2024-ի համար պլանավորվում էր տարեվերջին»,-հավելեց նա:

2025թ բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Բայց մենք մեր առաջ թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ: Էկոնոմիկայի նախարարության թիմը երբեք չի հաշտվել և չի կարող հաշտվել, այսպես կոչված, իրականության հետ: Մենք միշտ ձգտում ենք մեր ջանքերի շնորհիվ այդ իրականությունից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին դա միշտ Էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է, բոլորը մի թիվ են ասել, բայց վերջում ավելի բարձր է եղել: Այս առումով 2025-ը մեզ համար բացառություն չէ: Մեզ համար ավելի բարձր թիրախ ենք դրել, քան  Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները կանխատեսում են: Եվ մեր ջանքերն ուղղելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց Պապոյանը:

Նա շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության թիմն ամեն օր աշխատանքի է գալիս այն նպատակադրմամբ, որ թիրախը 5.1 տոկոսը չէ, թիրախը 6 տոկոսն է կամ ավելի բարձր աճը: 

Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ 2025-ին ամենաբարձր տեղում կշարունակի մնալ շինարարության աճը, բայց ավելի համեստ ցուցանիշներով՝ 6.2 տոկոսի շրջանակներում: Թեև  Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պայմանավորված՝ 2024-ի աճի տեմպերը չեն պահպանվի, քանի որ թե՛ 2024-ին, թե՛ 2023-ին աճը երկնիշ է եղել: Ըստ նախարարի՝ տեմպը կնվազի, սակայն ծավալները կշարունակեն մեծ մնալ:  

Մոտ 5.2 տոկոս աճ է ակնկալվում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում: «Սա նշանակում է, որ մենք որակական աճի էջն ենք թևակոխում: Երբ խոսում ենք արդյունաբերության և ծառայությունների մասին, դրանք, ըստ էության, արտահանելի հատվածներ են: Եվ շատ կարևոր են այդտեղ աճերը»,-նշեց նախարարը:

Նա հավելեց՝ նախընտրելի է ունենալ ոչ 1-2 ոլորտների վրա հենված, այլ հավասարակշռված, կայուն աճեր: 

«Շատ կարևոր է, որ մենք մտնենք կայուն տնտեսական աճերի փուլ: Կայուն տնտեսական աճերի փուլը մեզ հնարավորություն է տալիս կայուն քաղաքականություններ վարել: Ավելի նախընտրելի է 3 տարի շարունակ ունենալ, ենթադրենք, միջինացված 5 տոկոս աճ, քան մի տարի ունենանք, պայմանական, 15 տոկոս, մյուս տարի աճ չունենանք, հետո՝ 10 տոկոս»,–ասաց Պապոյանը՝ շեշտելով տնտեսության ներքին դիվերսիֆիկացիայի կարևորությունը, երբ աճը միայն մեկ ոլորտից կախված չի լինում:

Անդրադառնալով տարբեր տնտեսագետների կողմից բարձրաձայնված մտահոգությանը, որ տնտեսությունում աճը, հատկապես արտահանման աճը հիմնականում պայմանավորել է ոսկու արտահանումը, և այդ գործոնի դուրս գալով պայմանավորված՝ մեծ անկում կարձանագրվի՝ Պապոյանն ասաց. «Այո, 2023-ին ևս ոսկու վերաարտահանման մասնաբաժինը բավականին մեծ է եղել թվային արտահայտությամբ: Բայց, այնուամենայնիվ, 2024-ին առանց ոսկու մեր արտահանումն ավելի շատ է եղել, քան 2023 թվականին: Երբ ոսկու գործոնը հանում ենք, 7 մլրդի արտահանում ենք ունենում»:

Նրա խոսքով՝ 2025-ին սպասվում է, որ բացարձակ թվային արժեքներով արտահանումը կնվազի, սակայն կնվազի ոչ թե ավանդաբար Հայաստանից արտահանվող ապրանքների նվազման հաշվին, այլ հենց ոսկու վերաարտահանման նվազման պատճառով: Նախարարը շեշտեց՝ դա ժամանակավոր գործոն էր, և Հայաստանի տնտեսությունը երբեք չի հենվել դրա վրա: 

Նրա համոզմամբ՝ ոսկու վերաարտահանման ցուցանիշներով չէ հիմնականում պայմանավորված եղել նախորդ տարիների աճը: «Դա տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովում է, բայց տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը ձգտում է շատ ցածր լինել: Մեծ հաշվով ՀՆԱ-ի վրա և՛ դրա մեծ թիվն ազդեցություն չի ունեցել, և՛ դրա նվազումն ազդեցություն չի ունենա»:

Անդրադառնալով ՀՀ-ում  ԵՄ-ին անդամակցության առնչությամբ սկսված որոշակի գործընթացներին ու հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՏՄ-ն համատեղել ԵՄ-ի հետ՝ Պապոյանն ասաց. «Բուն համատեղումը բարդ է պատկերացնել: Այդպիսի մեխանիզմ չեմ կարծում, որ կա: Խնդիրն այլ տեղ է, այս պահին օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա: Նման օրակարգային հարց մենք չունենք և շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ բոլոր հարթակներում մեր գործընկերների հետ: Դրան զուգահեռ կա քաղաքացիական նախաձեռնություն, որը գտնվում է խորհրդարանում (խմբ. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը): Եվ կառավարությունը, կներեք, չէր էլ կարող դրական եզրակացություն չտալ, քանի որ մեր 50 հազար քաղաքացի այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել: Բայց դա բոլորովին այլ գործընթաց է, այնպես չէ, որ այդ գործընթացը կարճաժամկետում կամ միջնաժամկետում հատվում է ներկա իրողությունների հետ»:

Նախարարը կրկնեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ Հայաստանի կառավարությունում չկա: «Բայց միևնույն ժամանակ վարչապետը 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում իր ելույթն ավարտել է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի: Այսինքն՝ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, ունենք եվրոպական ձգտումներ: Բայց դա շատ երկար գործընթաց է, միակողմանի գործընթաց չէ, կախված է բազմաթիվ հանգամանքներից»,- նշեց Պապոյանը:

Հայաստանը ԵՄ շուկային, ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնում է: Պապոյանը հիշեցրեց, որ 2024-ի վերջին մեկ լաբորատորիա է բացվել, համապատասխան կարողություններ կստեղծվեն նաև 2025-ի առաջին կիսամյակում: «Դրան զուգահեռ մենք բավականին մեծ տեմպերով մեր տնտեսությունն ենք արդիականացնում: Մեր բոլոր մրցակցային բիզնեսներն օգտվում են տնտեսության արդիականացման ծրագրից: Նրանց մեծ մասը 90-ականների, 2000-ականների հնացած տեխնիկան փոխում են տարբեր երկրների ժամանակակից տեխնոլոգիաներով: Դա ևս շատ կարևոր է դեպի այդ շուկա գնալու համար»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ շատ ապրանքներ կան, որոնք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են, խնդիրը հաճախ քանակի մեջ է: 

«Մեր թիրախը բոլոր ոլորտներում տնտեսապես բարդ ապրանքներ արտադրելն է: Ի վերջո, հանքահումքային արտադրության երկրից պետք է վերածվենք տնտեսապես բարդ ապրանքներ արտահանող երկրի»,-ասաց Պապոյանը:  

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին ու հնարավոր տնտեսական արդյունքներին: 

Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ, այսպես թե այնպես, պետք է վերահսկվի։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ադրբեջանական բեռները պետք է ստուգվեն։

«Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է որոշակի ընթացակարգ անցնի, չասենք ստուգում, բայց վերահսկողություն պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմանա, թե ինչ են տեղափոխում իր տարածքով»,- ասաց Եղոյանը։

Պատասխանելով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանում ՀՀ մաքսային ծառայողնե՞րն են ստուգում կամ վերահսկողությունն իրականացնելու, Եղոյանն ասաց՝ տարբեր երկրներում տարբեր ծառայություններ են այդ գործառույթներն իրականացնելու։

«Ես չեմ կարող ասել՝ տարիներ հետո սահմանապաս ծառայությունը, մաքսայինը, թե ԱԱԾ-ն կստուգի։ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում»,- շեշտեց պատգամավորը։

Նա հավաստիացրեց՝ ՀՀ տարածքով չի կարող անցնել մի բեռ, որի բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինը չի իմանա, մնացյալ տեխնիկական հարցերը դեռ քննարկվում են։

Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Hayastan.news-ի հարցերին՝ քաղաքացիներին մտահոգող խնդրիների ու սոցիալական բողոքի ակցիաների մասին:

- Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Երևանում ամեն օր տեղի են ունենում սոցիալական տարբեր բողոքի ակցիաներ՝ տրանսպորտի, հարկերի շուրջ, և այլն։ Ինչի՞ մասին է սա խոսում, և ո՞ւր կարող է տանել այս ընթացքը։

- Նախ մի ճշգրտում. բողոքի ակցիաները միայն Երևանում չեն, դրանք Հայաստանի տարբեր անկյուններում են։ Եվ խնդիրներն էլ միայն Երևանի սահմաններում չեն։ Դրանք վերաբերում են նաև 4 անգամ թանկացող գույքահարկին, աղբահանության վճարների էական բարձրացմանը, մարզերում կենդանիների մորթի և մսի վաճառքի գործընթացին, և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության։ Մարդկանց ձայնը պետք է լսել։

- Բարձրացվող խնդիրների, հարցադրումների շուրջ հնչում են տարբեր գնահատականներ, երբեմն՝ իրարամերժ. իշխանությունն այլ բան է ասում, ընդդիմությունն՝ այլ, բողոքողներն՝ այլ։ Ինչպե՞ս հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։

-Գիտեք, ես խնդիրներին տեղյակ եմ ոչ թե նախարարների, պաշտոնյաների, ամեն տեսակ պատգամավորների հայտարարություններից, այլ՝ սովորական մարդկանցից։ Ես, ի տարբերություն շատ շատերի, ամեն օր շփման մեջ եմ մարդկանց հետ՝ սովորական, աշխատող, դժվարություններ տեսնող, արդար քրտինքով տուն պահող մարդկանց հետ։ Եվ շատ լավ գիտեմ իրականությունը։ Ու հիմա էլ պատրաստ եմ պարզ խոսելու մեր ժողովրդի հետ, հասարակության տարբեր շերտերի հետ։

Սկսենք տրանսպորտից։ Ակնհայտ է, որ «ՄԱՆ» ավտոբուսն ավելի լավ է, քան գազելը, համեմատելու բան չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Արդյոք խնդիրը 50 դրամ թանկանա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց չի առաջարկվում տրանսպորտային համակարգի պարզ, հասկանալի զարգացման ծրագիր։ Եթե, պայմանական ասած՝ X տեղանոց «ՄԱՆ»-ում նստում է 2X մարդ, այն դառնում է նույն «գազելը՝» իրար շալակ բարձրացած, իրար վրա հազալով, փռշտալով, հրմշտելով և այլն։ Հետո, փոփոխությունների ընդունումից առաջ դրանք պետք է քննարկվեն մասնագիտական խմբերի, հանրության հետ։ Հանրային քննարկումներ այս հարցերով կա´մ չեն եղել, կա´մ դրանք ձևական բնույթ են կրել, այլապես հանրությունը չէր բողոքի: Մեր համաքաղաքացիներին պարզ և թափանցիկ ձևով չեն ներկայացրել տրանսպորտի ծառայության ինքնարժեքը, ծախսերը, նոր գնի պայմաններում սպասվող շահույթի չափը: Չեմ հասկանում, ինչ-որ գաղտնի բա՞ն կա այդտեղ: Բոլոր ծառայությունների արժեքը պետք է ձևավորվի գին-որակ բանաձևով: Հիմա ժողովրդին չեն կարողանում ներկայացնել նույնիսկ այդ ծառայության որակը , որովհետև տրանսպորտի որակը միայն ավտոբուսը չէ, որը կարող է տարբեր ժամերի լիքը լինել, այն նաև տրանսպորտի կանգառների կահավորումն է, ավտոբուսների երթուղային ժամանակացույցի ճշգրտությունը և այլն:

Որքա՞ն է կազմում 150 դրամի պայմաններում շահույթը: Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, ժողովուրդը բողոքելու է: Մեկն ասում է՝ այսքան է ինքնարժեքը, մյուսը՝ 4-5 անգամ շատ։ 10 անգամ գին փոխվեց, մարդկանց մոտ կասկածներ են առաջանում։ Պետք է կասեցնել այս պրոցեսը, թափանցիկ հաշվարկներ անել, մասնագետների հետ քննարկել հարցերը, նայել այլ երկրների փորձը, մարդկանց ներկայացնել ճիշտ պատկերը։ Հակառակ դեպքում մենք այսպես լրացուցիչ բարդացնում ենք մեր քաղաքացիների կյանքը։ Ի վերջո, չմոռանանք, որ խոսքը հանրային տրանսպորտի մասին է, և ուրեմն պարտադիր չէ, որ շահույթ հետապնդի, այն մարդկանց կյանքը հեշտացնելու համար է, ոչ թե՝ բիզնես աշխատեցնելու։ Շատ երկրներում այն նույնիսկ անվճար է։ Տեսեք, այլ ծառայությունների թանկացման, այլ հարկերի, տուրքերի բարձրացման հաշվին լրացուցիչ մեծ գումարներ եմ մտնում բյուջե, ուրեմն կարելի է գուցե դրանց հաշվին փոխհատուցել հանրային տրանսպորտի գները և այն չթողնել հասարակ մարդու վրա։ Եթե այդպես մտածենք, բոլորովին կփոխվի մոտեցումը, իրավիճակին համարժեք, ճիշտ լուծումներ գտնվեն։

Մյուս խնդիրը նոտարներին, փաստաբաններին, հաշվապահներին և այլոց ընդհանուր հարկման դաշտ բերելն է։ Որտեղի՞ց այդ մարդիկ պետք է վճարեն բարձրացած հարկերը. իհարկե, պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների գները։ Փողի ուրիշ աղբյուր չկա։ Փողի միակ աղբյուրը սովորական մարդն է։ Նա հիմա ավելի թանկ է վճարելու։ Եթե մարդը գործարք է անում, պետք է գնա նոտար, այլընտրանք չկա։ Ստացվում է, որ այդպիսով ուղղակիորեն բարձրացնում են նոտարական ծառայությունների գները։ Հետո ասում են՝ ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Բա ի՞նչ անեն, ուրախանա՞ն, որ սրանից հետո ավելի թանկ են վճարելու՝ նույն ծառայության դիմաց։ Նույնը՝ փաստաբանների հարցում. մարդիկ չենք կարողանալու վճարել իրենց պաշտպանության համար։ Հիմա հազիվ են վճարում, հիմա շատերը չեն կարողանում փաստաբան վարձել ու իրենց իրավունքները պաշտպանել։ Բա երբ գները թանկանան, ի՞նչ են անելու։ Փաստաբանները զրկվում են նաև անվճար պաշտպանելու հնարավորությունից. մարդն իր բարեկամին, ընկերոջը, նեղ օրում հայտնված իրեն օգնության դիմած որևէ մեկին չի կարողանալու օգնել։ Ո՞նց կարող է նման բան լինել։

Հաջորդ խնդիրը վերաբերում է շրջհարկի բարձրացմանը։ Կան բիզնեսի ոլորտներ, որոնք պարզապես չենք կարողանալու աշխատել։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մարդիկ համատարած փակելու են բիզնեսները, մնան անգործ։ Մենք սա՞ ենք ուզում։ Սա ուզել-չուզելով չէ, սա բիզնես է՝ հիմնված բիզնեսի օրենքների ու պարզ հաշվարկների վրա։

Ես այդ մարդկանց հետ շփվում եմ ամեն օր, մանրամասն գիտեմ նրանց բիզնեսի հնարավորությունները, նրանց խնդիրները, դարդ ու ցավը. ձեզ ասում եմ՝ կկանգնի բիզնեսը, մարդիկ չեն կարողանալու աշխատել, հարկ մուծել, տուն պահել։

Առաջարկում եմ ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ բողոքում են ոչ միայն մի կերպ օրվա հաց վաստակողները, այլև՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Սա նշանակում է, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրն է վատացել, ուրեմն՝ շատ խորքային անկում է գնացել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել։

Այս ֆոնին շուտով սպասվում է գույքահարկի բարձրացման վերջին փուլը, որը հարվածելու է բոլորին։ Նման պայմաններում, երբ առկա են սոցիալական լուրջ խնդիրներ, հարկային բեռի բարձրացում, լուրջ թանկացումներ, սա լրացուցիչ ծանր հարված է լինելու շատերի համար։ Ի դեպ, սա բերելու է ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև անշարժ գույքի ու վարձակալության շուկայում ցնցումների ու փոփոխությունների, ու շատ դժվար է կանխատեսել սրա հետևանքները։ Ես կառաջարկեի հետևյալը. այնքան, որքան բարձրացել է գույքահարկը մինչև հիմա, պահել այդ թիվը, իսկ բարձրացման վերջին փուլը, որը լուրջ դժվարություններ է ստեղծելու մարդկանց համար, հետաձգել, սառեցնել գոնե 3-5 տարով, մինչև ընդհանուր սոցիալական ֆոնը երկրում կայունանա, մարդիկ կարողանան ընտելանալ նոր կարգավորումներին, հաշվարկեն իրենց ծախսերը, եկամուտները, թե չէ այս ցայտնոտը լավ բանի չի բերի։

Մի առանձին պատմություն է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումը։ Հավատացնում եմ ձեզ, մարդկանց 90 տոկոսը տեղյակ չէ դրանից. ո՞նց են լրացնելու, ի՞նչ են լրացնելու։ Էդ օրենքներ գրողները պատկերացում ունե՞ն ինչ բան է աշխատող, դժվարությամբ տուն պահող մարդու կյանքը։ Գյուղերում եղած կա՞ն։ Էդ ո՞ւր է եկամուտ, որ մի հատ էլ հայտարարագիր ներկայացնեն։

Էն փաստը, որ բոլոր փոփոխությունների ժամկետները, պայմանները անընդհատ փոխվում են, խոսում է այն բանի մասին, որ դրանք թերի են, լավ հաշվարկված չեն։

- Դուք ասացիք, որ երկրում առկա է սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Ի՞նչ ասել է «համարժեք առաջարկ», ի՞նչ եք առաջարկում Դուք։

-Ես էլ հարց ունեմ, արդյոք շրջհարկը կրկնապատկող կառույցների ղեկավարները հաշվարկե՞լ են, թե քանի՞ բիզնես կարող է փակվել, քանի՞ աշխատատեղ կփակվի և քանի՞ ընտանիք կարող է արտագաղթել: Ի՞նչ է դժվար է այդ հաշվարկ-կանխատեսումն անել: Փոքր ձեռնարկությունների բողոքն ամենևին անսպասելի չէ, մարդիկ պայքարում են իրենց գոյատևման համար, սա սոցիալական հարց է :

Տեսեք. խնդիր են դնում, որ փոքր և միջին բիզնեսի ձեռք բերած ապրանքների և ծառայությունների ամբողջ ծավալը փաստաթղթավորվի։ Սա գործնականում հնարավոր չէ, և դա բոլորը գիտեն: Սակայն հենց դրանից է կախված շրջհարկի տոկոսի չափը։ Պետք է գտնել ձև՝ չնեղելու փոքր ու միջին բիզնեսին, ոչ թե ծանրաբեռնել նրանց այնքան, որ շնչել չկարողանան։

Կյանքը ցույց է տալիս, որ փոփոխությունները լավ հաշվարկված չեն, ունեն մշակման, ավելի խորքային ուսումնասիրության կարիք։ Հետևաբար, կարծում եմ, դրանք պետք է ժամանակավորապես սառեցնել, խոսել մասնագետների հետ, շահառուների հետ։ Չի կարելի անունը դնել «բարեփոխում», երբ այդ ոլորտի բոլոր շահառուները տուժում են։ Այդպիսի բարեփոխում չի լինում։ Այսպես լարվածությունը չի հանգստանալու։ Ցանկացած իշխանություն նման փոփոխությունների գնալուց առաջ պետք է խոսի այդ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուժային մեթոդներով, առանց քննարկումների, «եկանք-մենք մերոնցով քվեարկեցինք» տարբերակը չի աշխատում։

Զուտ՝ մարդկայնորեն, ես կարող եմ առաջարկել. ավելի լավ է խոշոր բիզնեսին ավելի նեղել, ավելի շատ հարկել, բայց հանգիստ թողնել շրջհարկով աշխատող մարդկանց։ Խոշորները 2-3 հազարն են, փոքր և միջինները՝ 60-70 հազար տնտեսվարող։ Ինչո՞ւ տարիներ առաջ կիրառվեց շրջանառության հարկը: Պատասխանը միակն էր՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսը: Հիմա, եթե մենք ուզում եք հրաժարվել նրանց խրախուսելու մտքից, պետք է այդպես էլ ասենք:

Ժողովրդի և բիզնեսի հետ չի կարելի փորձարկումներ անել։ Փոքր, միջին բիզնեսը պետության կարևոր հենասյուններն են։ Բիզնեսի այդ շերտը եթե քանդվեց, դրա հետևանքները լինելու են աղետալի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել. այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը: 

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», - ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:

Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ «դեռ որոշված չէ», բայց դա կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:

Թրամփը հավելել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Ուկրաինա։

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը ենթադրել է, որ նա ներկա չի լինի:

«Հավանաբար, մենք կանցկացնենք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման համար», - եզրափակել է նա:

Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։

«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։

Չինաստանն առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին՝ Չինաստանի տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

«Վերջին շաբաթների ընթացքում չինացի պաշտոնյաները Թրամփի թիմին առաջարկ են ուղարկել երկու առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ», - ասվում է հրատարակության մեջ:

Նշվում է, որ Պեկինը ձգտում է հեշտացնել խաղաղապահ ջանքերը հնարավոր զինադադարից հետո։

Առաջարկը թերահավատությամբ է ընդունվել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ «Պեկինի և Մոսկվայի միջև ավելի ու ավելի սերտ կապերի հետ կապված խորը մտահոգությունների ֆոնին»,-գրում է պարբերականը։

Եվրոպայում մտահոգություններ են եղել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն։

«Եվրոպական պաշտոնյաները վաղուց վախենում էին, որ Թրամփի պատմականորեն ջերմ հարաբերությունները Պուտինի հետ կարող են հանգեցնել նրան, որ նրանք դուրս մնան մայրցամաքի ապագայի վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներից»,- ասվում է հրատարակության մեջ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը հրապարակմանը տված հարցազրույցում ասել է, որ «խաղաղությանը կարելի է հասնել միայն միասին»։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է գնա Ուկրաինայի հետ այս ճանապարհով, որպեսզի խաղաղությունը վերադառնա տարածաշրջան։

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու առաջնորդների զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր։

Քննարկվել է նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման թեման։ Պեսկովը նշել է, որ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի օգտին։ Պուտինն իր հերթին հայտարարել է հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին, իսկ ռուս առաջնորդը նաև համաձայնել է ամերիկացի առաջնորդի հետ, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle