Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև մայիսի 20-ն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ծառայության ղեկավար Կայա Կալասը Վարշավայում ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա չի հստակեցրել պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը, քանի որ, իր խոսքով, այն դեռ համաձայնեցված չէ։ Կալասը վերահաստատել է Եվրամիության դիրքորոշումը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո:
Հանձնակատարը նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին Կիև այցի ընթացքում կհայտարարեն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո տրամադրելու մասին: