ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle
Մայիսի 09, 2025

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle

Մայիսի 9-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Լվովում կհայտարարի Կիևին պաշտպանության համար ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, ինչպես նաև Ուկրաինայի դեմ իրագործված ագրեսիայի և հանցագործությունների համար Հատուկ տրիբունալի ստեղծման գործընթացի վերջնական քայլի մասին: Այս մասին հայտնում է Deutshe Welle պարբերականը: 

Համապատասխան հայտարարությամբ Կալլասը հանդես է եկել մայիսի 8-ին Վարշավայում՝ ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ «վաղը վերջնական քաղաքական հաստատում կտան ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործությունների համար տրիբունալի ստեղծման համար»։

Հատուկ տրիբունալի նախագիծը, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Պուտինի տրիբունալ», արդեն պատրաստ է և սպասում է քաղաքական հաստատմանը։ Միջազգային իրավագիտության մեջ ագրեսիայի հանցագործության պատասխանատվությունը կրում է պետության բարձրագույն ղեկավարությունը, ինչն այս քայլը դարձնում է միջազգային քաղաքականության կարևոր քայլ:

Բացի այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրահանձնաժողովը մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը մինչև մայիսի 20-ը։ Կալլասը պարզաբանել է, որ նոր պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle