Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի. Կոնջորյան
Հունիսի 29, 2025

Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի. Կոնջորյան

Բացարձակապես դատարկամիտ օրակարգ է, նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի. այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացին:

Նրա կարծիքով՝ դա ավելի շատ ընդդիմության ներսում իրար հետ հաշիվները մաքրելու և միմյանց քաղաքական ինչ-որ պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսել:

«Իրենք թող մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով՝ հետ: Որքան մոտենան ընտրություններն, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր՝ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ: Իրենք բոլորն ունեն նույն  ինքնությունը, քաղաքական արմատն ունեն՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան:  Մաֆիոզները ոնց են, իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների  բաժանման համար»,- ասաց Կոնջորյանը:  

Կոնջորյանը բացառեց, որ ՔՊ-ից որևէ պատգամավոր կմիանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: «Պարզ չէ՞ մեր դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում