Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Այս մասին հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Ակնկալվում է, որ մինչև մայիսի 10-ը նախատեսված պետական այցի շրջանակում ՉԺՀ ղեկավարը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։