Փահալգամում ահաբեկչական հարձակումից հետո, ինչի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի, Հնդկաստանի իշխանությունը սկսել է «Սինդուր» գործողությունը: Թիրախում Պակիստանում և Պակիստանի գրաված Քաշմիրի շրջանում տեղակայված ահաբեկչական 9 ճամբարն է: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար Վիկրամ Միսրին՝ նշելով, որ ահաբեկիչները կապ ունեն Պակիստանի հետ:
«Պակիստանը շարունակում է ապաստան տալ ահաբեկիչներին՝ չնայած ամբողջ աշխարհում նրանց դեմ ուղղված կոչերին»,- ասել է պաշտոնյան:
«Սինդուր» գործողությունը սկսվել է փահալգամյան ահաբեկչության զոհերի նկատմամբ արդարությունը վերականգնելու համար: Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել և ոչնչացրել ահաբեկիչների 9 ճամբար, Քաշմիրի հինգ բնակավայրի չորս օբյեկտ»,- նշել է Միսրին:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գործողությունը «եղել է նպատակային, հավասարակշռված և առանց իրավիճակի էսկալացիայի»: