Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահը։ Նա նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին լքել է կուսակցության նախագահի պաշտոնը՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին։