Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ խոսակցության ժամանակ շեշտել է՝ ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է․ Արևմուտքը տարիներ շարունակ հակառուսական ուղի է որդեգրել, իսկ հիմա Ուկրաինայում երկարաձգում է ռազմական գործողությունները։
Կրեմլից նշում են նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Իրան-Իսրայել-ԱՄՆ առճակատման ֆոնին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել շփումները։
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոը վերջին անգամ 2022 թվականին են զրուցել։