Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ հիշեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրականացվող ակցիաներին. «Սերժ Սարգսյանի կառավարման օրոք լրագրողներն այստեղ ցույց էին անում ու իրենց ոչ մեկը չէր խանգարում, Սարգիս Խանդանյանն էլ այդ լրագրողներից մեկն էր: Իսկ ձեր կառավարման ընթացքում լրագրողներին նույնիսկ օթյակում թույլ չտվեցին ակցիա անել, հետո պարզաբանումներ եղան, և այլն»,- նշեց Մամիջանյանը: |