Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց բրոնխիտի բուժման համար: Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ պոնտիֆիկոսը Հռոմում բուժզննում կանցնի ու կշարունակի բուժումը: Այս մասին գրում է Sky News-ը:

88-ամյա հովվապետի մոտ բրոնխիտ էր ախտորոշվել նախորդ շաբաթ, սակայն նրա շարունակել էր հավատացյալների հետ հանդիւպումներն ու մյուս գործերը:

Այս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը:

«Ես, իմ բրոնխիտով, դեռ չեմ կարող կարդալ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանամ», - ասել էր նա։

Ուկրաինայի իշխանությունները պետք է ԱՄՆ-ի առաջարկն ուկրաինական հազվագյուտ հողային պաշարների օգտագործման մասին դիտարկեն որպես անվտանգության երաշխիքների բաղադրիչ։ Այդ մասին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

«Իմ կարծիքով՝ այդ տնտեսական համագործակցությունն սկսելը գերազանց գաղափար է, քանի որ այն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը: Նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգները տնտեսապես ներգրավված է, և մենք տնտեսական շահարգռվածություն ունենք Ուկրաինայում: Դա անվտանգության երաշխիքների մաս է Ուկրաինայի համար, և նրանք պետք է դրան նայեն այդ կերպ», – ասել է պաշտոնյան: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին Կիևը կհամաձայնի հազվագյուտ հողային մետաղների ոլորտում առաջարկվող գործարքին։ 

«Նրանք թանկարժեք մետաղներ շատ ունեն: (ԱՄՆ) ֆինանսների նախարարը եղել է Կիևում, նա գնացել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ քննարկելու…. վճարումները թանկարժեք մետաղների միջոցով՝ հաշվի առնելով օգնության ծավալը, որը տրամադրել է Միացյալ Նահանգները», – հավելել է Քելոգը:

Դոնալդ Թրամփի առաջին քայլերն ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Եվրոպայի համար դարձել են էլեկտրաշոկ, որը պետք է Եվրոպային ստիպի ապահովել ինչպես իր սեփական անվտանգությունը, այնպես էլ Ուկրաինայի։ Այս մասին բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Դա էլեկտրաշոկ է: Մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ շոկեր, արտաքին շոկեր։ Սա էկզոգեն շոկ է եվրոպացիների համար…. Եվրոպայի համար հիմա արագությունը մեծացնելու և գործելու պահն է», – ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան կանգնած է ձախողման վտանգի առջև։

Մակրոնի կարծիքով՝ «ռազմավարական ծայրահեղ անորոշությունը» կօգնի սթափեցնել այն եվրոպական երկրներին, որոնք հույս ունեին պահպանել ռազմավարական կախվածությունն» ԱՄՆ-ից։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ սկսելով ներդրումներ պաշտպանության բնագավառում և հասնելով ՀՆԱ-ի աճի՝ լայն տնտեսական ինտեգրման հաշվին: Ինչպես կարծում է Մակրոնը, Եվրոպայի ապագա ռազմական ներուժը պետք է նրան հնարավորություն տա գործելու «նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։ Դրա համար, ինչպես գտնում է Մակրոնը, կպահանջվի 5-10 տարի։

«Մենք պետք է մշակենք լիովին ինտեգրված եվրոպական պաշտպանական, արդյունաբերական և տեխնոլոգիական բազա: Սա շատ հեռու է գնում պաշտպանության ծախսերի մասին պարզ քննարկումների սահմաններից: Եթե մենք միայն մեծացնենք մեր կախվածությունը Միացյալ Նահանգներից, ապա 20 տարի անց այդպես էլ լուծած չենք լինի եվրոպական ինքնիշխանության խնդիրը», – հավելել է Մակրոնը:

ՆԳՆ-ն անդրադարձել է «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների և ուղեվարձը չվճարած ուղևորների միջադեպին:

«Փետրվարի 14-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևանի ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։

Հաղորդում է ներկայացրել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։

Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Irakanum.am-ը գրել է․

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ինստագրամի «story» բաժնում, որտեղ հրապարակումները պահպանվում են 24 ժամ, տեղադրել է ավտոմեքենայի լուսանկար՝ փուչիկներով և գրել «sweet valentine»:

Լուսանկարից տպավորություն է, որ ՔՊ-աան պատգամավորը Վալենտինի կապակցությամբ ավտոմեքենա է նվեր ստացել։

«BRICS-ը մեռած է»: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ասոցիացիան կմահանա BRICS-ի երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքներից հետո, եթե նրանք ստեղծեն ամերիկյան դոլարին այլընտրանքային արժույթ։

«BRICS-ը ստեղծվել է վատ նպատակով։ Եվ այս մարդկանց մեծ մասը դա չի ցանկանում: Հիմա չեն էլ ուզում այդ մասին խոսել։ Վախենում են խոսել այդ մասին, քանի որ ես նրանց ասել եմ, որ եթե ուզում են դոլարով խաղեր խաղալ, այն օրը, երբ նշեն, որ ուզում են, 100 տոկոս սակագին կկիրառեն։ Եվ նրանք հետ կգան և կասեն՝ աղաչում ենք՝ դա չանես։ BRICS-ը մեռած է»,- ասել է Թրամփը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ցանկությունը՝ Գերմանիայում արտակարգ դրություն մտցնել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ վերջին հայտարարությունների լույսի ներքո, կապված է Բունդեսթագի առաջիկա ընտրությունների հետ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է VKontakte սոցիալական ցանցի իր էջում։

Ինչպես հայտնի է, «Նախկինում բավականին հանգիստ «գերմանական երշիկ» Շոլցի այս տագնապալի հայտարարությունը թելադրված էր երկու գործոնով՝ Եվրոպայում Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձի պատճառով՝ վրդովմունքի դրոշի տակ գումար պոկելու ցանկությամբ և Բունդեսթագի ընտրություններով»,- ասել է Մեդվեդևը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ իրականում ուկրաինական հարցը երկրորդական է Շոլցի քաղաքականության մեջ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․

97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»։

Հայկ Կոստանյան

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 14-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0235 դրամով դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 398.66 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 394  դրամ է, վաճառքը՝ 398 ։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 406.41 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 418.52։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 413 դրամ է, վաճառքը՝ 417։

 Ռուբլու առքն էլ կազմում է 4.20 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.54 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.27 և վաճառվում 4.35 դրամով։

Երևանում փետրվարի 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում փետրվարի  14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle