Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը X-ում հայտնել է, որ երկուշաբթի ԱՄՆ-ում կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը»: Նա համապատասխան գրառում է արել X-ում:

Խոսքը Grok 3 չաթբոտի մասին է, որը մշակել է Մասկի xAI ընկերությունը:

«Grok 3-ը կներկայացվի ուղիղ եթերով երկուշաբթի երեկոյան 20:00-ին: Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը»,- գրել է նա։

Մասկը xAI արհեստական ​​բանականության ստարտափը գործարկել է 2023 թվականին: Վերջերս նա նշել էր, որ Grok 3-ը մշակման վերջին փուլում է և կթողարկվի մեկ-երկու շաբաթից:

ԱՄՆ-ն դիվանագիտական դեմարշ է ուղարկել եվրոպական երկրներին՝ պարզելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ են նրանք պատրաստ տալ Կիևին և քանի խաղաղապահներ ու տեխնիկա կարող են ուղարկել Ուկրաինա, գրում է Reuters-ը:

Ինչպես պարբերականին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնը հստակ հասկացնել է տվել, որ ակնկալում են, որ եվրոպացի գործընկերները առաջատար դեր կստանձնեն «անվտանգության ամուր շրջանակների ստեղծման գործում և անհամբերությամբ սպասում են նրանց առաջարկներին»: Նրա խոսքով՝ ուժեղ, ինքնաբավ Եվրոպան համապատասխանում է ինչպես իրենց, այնպես էլ ԱՄՆ շահերին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև մեկնաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հեռախոսազրույցը՝ հայտարարելով, որ ամերիկացի դիվանագետը հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ աշխատել ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ: Դիվանագետները նաև քննարկել են երկկողմ այլ խնդիրների շուրջ համատեղ աշխատելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ դրան նախորդել էր փետրվարի 12-ին կայացած Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հեռախոսազրույցը։ Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:

Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին և Թրամփի հետ համաձայնել, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով: Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն անմիջապես բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն, հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 21։50-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում։

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սուբսիդիաներ կհատկացնի գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի նոր նախագծերի համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։

«Որոշ ուղղություններով մեզ մոտ ներմուծման կախվածությունը բարձր է։ Եվ գյուղատնտեսության ոլորտին ֆինանսական կոոպերացիայի մեխանիզմը մեծ ազդակ կհաղորդի միության շրջանակներում հենց այդ ճյուղի զարգացման և պարենային ապահովվածության բարձրացման համար», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ մեխանիզմը ենթադրում է նախագծերի իրականացման համար վերցված վարկերի տոկոսների ամբողջական ծածկում ԵԱՏՄ բյուջեի հաշվին։ Այժմ արդեն հանձնաժողովը հայտեր է ստացել ագրոարդյունաբերական ոլորտի հինգ նախագծերի վերաբերյալ։

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025 թվականին կնախագահի Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միավորման մամուլի ծառայությանը։

«Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը և վայրը։ Այն տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը»,- ասված է հաղորդման մեջ

Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին միավորումը նախագահում էր Ռուսաստանը։ Նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը դարձավ Կազանի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը, որտեղ որոշում կայացվեց գործընկեր պետությունների կատեգորիա ստեղծելու մասին։

Առաջին գործընկերները դարձան Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը։

Ինդոնեզիան նույնպես սկզբում նշվում էր որպես BRICS-ի գործընկեր, սակայն հունվարի 6-ին Բրազիլիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը դարձել է միավորման լիիրավ անդամ: Հունվարի 17-ին Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Նիգերիան միացել է BRICS-ին որպես գործընկեր։

Մարդկությունը պատրաստ չէ դիմակայել վիրուսներին, որոնք կարող են ի հայտ գալ սառույցների և մշտական սառած հողերի հալչելու դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կլիմայի փոփոխության հարցերով նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։

Նրա խոսքով՝ հնագույն վիրուսները կարող են թաքնված լինել Գրենլանդիայի, Կանադայի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի սառույցներում ու մշտական սառած հողերում։ Կլիմայի տաքացման հետևանքով դրանք կարող են ներթափանցել շրջակա միջավայր, իսկ մարդկությունը պատրաստ չէ նման վտանգին։

«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ վիրուսներ կարող են այնտեղ լինել։ Սիբիրյան խոցը (որի սպորները կարող են պահպանվել մշտական սառած հողերում՝ խմբ.) ընդամենը մեկ օրինակ է, սակայն դրանք կարող են շատ ավելի շատ լինել», - նշել է Չունգը։

Նա նաև հիշեցրել է մի քանի տարի առաջ հրապարակված գիտական զեկույցի մասին։ Ըստ այս ուսումնասիրության՝ հարյուրավոր վիրուսներ կարող են ի հայտ գալ, երբ տունդրայում մշտական սառույցները հալվեն, և դրանցից մի քանիսը լուրջ վտանգ են ներկայացնում մարդկության համար:

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հետևանքով 2025թ–ի փետրվարին կանխիկի շրջանառությունը ՀՀ–ում ավելացել է 22 մլրդ դրամով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ կառավարության որոշման՝ սոցիալական ծախս կատարած համընդհանուր հայտարարագիր ներկայացնող անձը ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։

«Մարդը, ով իր հաշվին ունի գումար, ընդ որում` օրինական, աշխատավարձ է ստացել, որից հարկ է վճարում, եթե նախկինում իր ընտանիքի անդամին, երեխային, ծնողին այդ գումարից փոխանցումներ էր կատարում, հիմա մտածում է` շառից–փորձանքից հեռու, սկսում է անկանխիկ գործարքներից խուսափել, որովհետև վստահ չէ, որ վաղը ինչ–որ բան չի փոխվելու։ Հիմա ասել են 300 000–ն է շեմը, վաղը կարող է ասեն, չէ, կատակ էինք արել, եկեք, հայտարարագրեք։ Մարդիկ նույնիսկ խանութում են սկսել կանխիկ առևտւր անել, որովհետև վախենում են, որովհետև իշխանություններին չեն վստահում»,– պարզաբանում է նախկին նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը հիշեցնում է, որ իրականում հայտարարագրման նպատակը, հակառակը` ստվերային շրջանառությունը, հետևաբար նաև կանխիկ գործարքները կրճատելն էր։ Իշխանությունն այսօր էլ նշում է, որ հայտարարագիր ներկայացնելը անհրաժեշտ է սոցիալական աջակցությունը հասցեական դարձնելու, թաքնված եկամուտները ստվերից հանելու ու հարկային դաշտ բերելու համար։

«Երբ անընդհատ փոփոխություններ են անում, մի պաշտոնյան մի բան է ասում, մյուսը` այլ բան, մարդը փորձում է ինքն իրեն ապահովագրել հնարավոր ռիսկերից, ասում է` ավելի լավ է բանկերի հետ գործ չունենամ, իմ փողը կանխիկացնեմ, կանխիկ ծախսեմ»,– նկատում է մեր զրուցակիցը` հավելելով, որ հանրության կորսված վստահությունը հետո շատ ավելի դժվար է լինելու վերականգնել։ Դրանից իր հերթին տուժելու է նաև բանկային համակարգը, որը Հայաստանում ամենակայացած ու վստահելի ոլորտներից է համարվում։

Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` եթե մարդը մտադիր է ստվերում մնալ, չարաշահում անել, ոչ մի հայտարարագրման համակարգ ի զորու չէ փոխել նրա վարքագիծը։ Ցանկացած նոր օրենքի դեպքում մարդը մտածելու է դրանից խուսափելու, օրենքը շրջանցելու մասին։

«Եթե մարդը որոշել է հարկ չմուծել, շատ քիչ է հավանականությունը այդ մարդուն բռնելու։ Բայց գնալ այդ մի մարդու հետևից ու ամբողջ հասարակությանը կանգնեցնել խնդրի առաջ, նույնն է, թե հացի դանակ չվաճառել, որովհետև դրանով կարելի է մարդ սպանել։ Հիմա ՀՀ 2.3 մլն չափահաս բնակչությանը ասում են` եկեք, հայտարարագիր լրացրեք, գրեք, որ այլ եկամուտներ չունեք, որպեսզի դրանց մեջ գուցե 1-2 չարաշահողի գտնեն»,– նշում է Առաքելյանը։

Խոսելով հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների համար կառավարության սահմանած սոցիալական կրեդիտների վերադարձի մասին` Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ հիշյալ փոխհատուցումները ինքնանպատակ են և որևէ աղերս չունեն սոցիալական արդարության սկզբունքի հետ։

«Ստացվում է` այդ փոխհատուցումներից օգտվում են մարդիկ, ովքեր ունեն եկամուտ, վճարում են հարկեր։ Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի խոցելի են, ովքեր դրա կարիքն ավելի ունեն, ոչինչ չեն ստանում։ Մինչդեռ կրթության ու առողջապահության ոլորտում պետական ֆինանսավորում պետք է ստանան հատկապես խոցելի խմբերը։ Հիմա այս համակարգն ասում է` դուք աշխատավարձ եք ստանում, լավ եք ապրում, եկեք ձեր երեխայի ուսման վարձի մի մասը ձեզ վերադարձնեմ։ Բայց մարդը, ով գյուղում է ապրում, գյուղատնտեսությամբ է զբաղվում և դեռ շրջանառության հարկ էլ վճարում է պետությանը, այս ծրագրից չի օգտվելու։ Մարդը, որը տաքսի է վարում, որ իր երեխան կրթություն ստանա, ոչ մի արտոնություն չի ստանալու»,– արձանագրում է մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ` քաղաքացու հարկ վճարելու չափանիշը չի կարող արտոնություն ստանալու հիմք համարվել, հատկապես որ ՀՀ–ում կան մինչև մի քանի միլիոն աշխատավարձ ստացող մի քանի տասնյակ հարկատուներ, բայց կան նաև հազարավոր հարկատուներ, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում։

Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ` համընդհանուր հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի։ Այդ նպատակով «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել` համակարգի նկատմամբ հանրության դժգոհությունը օրենսդրորեն ամրագրելու համար։

Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ստեղծել եվրոպական բանակ՝ ասելով, որ մայրցամաքն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ի պաշտպանությանը և միայն ուժեղ բանակով ձեռք կբերի Վաշինգտոնի հարգանքը։

Պատասխանելով եվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ Սիկորսկին ասել է TVP World-ին, որ «մենք պետք է զգույշ լինենք այս տերմինն օգտագործելիս, քանի որ մարդիկ տարբեր բաներ են հասկանում»։

«Եթե սրանով նկատի ունեք ազգային բանակների միավորում, դա տեղի չի ունենա։ Բայց ես կողմ էի, որ Եվրոպան, Եվրամիությունը զարգացներ սեփական պաշտպանական կարողությունները»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա ասել է, որ ԵՄ-ն ներկայումս ուժեղացված բրիգադ է ձևավորում: «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ մենք զարգացնենք մեր պաշտպանունակությունը, դա պետք է ունենա ազգային բաղադրիչ, ՆԱՏՕ-ի բաղադրիչ, բայց ես կարծում եմ նաև, որ ԵՄ եվրոպական բաղադրիչը, մեր արտադրական կարողությունները զարգացնելու նպատակով պաշտպանական արդյունաբերության համար ԵՄ սուբսիդիաները, ինչպես նաև ԵՄ զինված ուժերն արժանի են իրենց անվանը»,- հայտարարել է Սիկորսկին։

Նա կրկնել է, որ ուկրաինական տարածքում լեհական զորքերի ներկայությունը «չի դիտարկվել, քանի որ Լեհաստանի պարտականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ արևելյան թևը, այսինքն՝ իր սեփական տարածքը պաշտպանելն է»։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ընթացել է երկուստեք բարեկամական, կառուցողական և աշխատանքային տոնով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Պուտինի և Թրամփի զրույցը հզոր ազդանշան է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով», - ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»:

Պեսկովի համոզմամբ՝ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թրամփի դիրքորոշումը պետք է գրավիչ լինի ցանկացած ողջամիտ մարդու։

Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցներին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ  պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, դրանք «որքան արագ սահմանվում են, այդքան արագ էլ հանվում են»:

Ուկրաինայի պատերազմը կարող է դառնալ Եվրամիության «Աֆղանստանը»՝ դաժան և ծախսատար ճակատամարտ, որից «ելք չկա»: Ուրբաթ դրա մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Դուբայում անցկացված միջոցառման ժամանակ Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Օրբանը նշել է, որ Եվրամիությունը հարյուր միլիարդավոր եվրոներ է ծախսել՝ օգնելով Ուկրաինային դիմակայել ռուսական լայնամասշտաբ ներխուժմանը, որը Մոսկվան սկսել է երեք տարի առաջ:

«Եթե նախագահ Թրամփին չհաջողվի լուծում գտնել, ապա այս պատերազմը կարող է հեշտությամբ վերածվել Աֆղանստանի՝ Եվրամիության համար»,- ասել է Օրբանը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի երկրում ԱՄՆ 20-ամյա պատերազմը։

«Անվերջանալի պատերազմ, անվերջանալի հակամարտություն, որից ելք չկա, դրանք խլում են էներգիա, մարդկային կյանք, փող, ամեն ինչ»,- ասել է Օրբանը՝ շարունակելով իր համեմատությունը: -Եվրամիությունում բնականոն կյանքի շրջանակը փլուզվում է։ … Մենք լուրջ վտանգի մեջ ենք»:

Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ փորձելով թույլ չտալ նրան անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Ես Պուտինի կողմնակիցը չեմ, ես Հունգարիայի կողմնակիցն եմ»,- ասել է նա։ -Դժվարությունն այն է… ինչպես համոզել ռուսներին դադարեցնել պատերազմը, մինչդեռ ռուսները հիմնականում հաղթում են։ Սա մեծ հարց է»:

Ֆոտո

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած. Զելենսկի

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին

Հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն

Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր

Մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի´ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան

Պուտինը Կարմիր հրապարակում շքերթից առաջ դիմավորել է օտարերկրյա առաջնորդներին

Ովքեր են Հայրենական մեծ պատերազմի հայ մարշալները

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ԱԳ փոխնախարար

Չարին պետք է հաղթել․ ՀՀ նախկին նախագահները շնորհավորել են Հաղթանակի օրը

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Վեհափառ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը. ՈՒՂԻՂ

Ոչինչ անվերադարձ կորսված չէ. Մեր փառահեղ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները․ Սերժ Սարգսյան

«Հրապարակ». Ո՞ւմ էր սպառնում Նիկոլ Փաշինյանը