Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ, գրեթե ամեն օր էի խոսում, իսկ վերջին օրերին՝ օրական մի քանի անգամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ 3 ամիս առաջ:
Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Հարությունյանի կողմից; Ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էր ինքը կազմակերպում եւ հիմնավորումն այն էր, որ ես այլեւս այն ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է, ես հրաժարականս տալիս եմ: Եվ ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էին մի քանի հոգով դա չանե: Վերջին անգամ ինքը հավաքել էր եւ հայտարարել էր, որ մեկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի: Ուղղակի պետք է ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանությունը ստանձնել Ղարաբաղում:
Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք միգուցե պատրաստ կլինեն ստանձնել այդ իշխանությունը: Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանը անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Այսպես է եղել»,-ասաց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ժամանակ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել եւ Բակո Սահակյանն ու Արգադի Ղուկասյանն իրեն պատմել են որոշ բաներ. «Ասում էին, որ այդ ամենը Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջինս շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվում Ղարաբաղում:
Ինձ ասում էին՝ ինչո՞ւ եմ ես շնորհավորել Սամվել Շահրամանյանին: Ես Սամվել Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում: Ինձ խնդրել են իմ ընկերները Ղարաբաղում, որ այս մարդը համաձայնել է այս ծանր իրավիճակում պարտավորությունը ստանձնել, դրել է իր ուսերի վրա, ինձ խնդրել են, որ անպայման շնորհավորեմ, աջակցություն ցուցաբերեմ, միգքուցե ինչ-որ մի քիչ դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարելու համար: Այսօր շահարկել այդ ամենը, ուղղակի անբարոյականություն է»,- հայտարարեց երկրորդ նախագահը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում վերլուծել է Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ռուսական հարաբերությունների կորստի պատճառներն այդ համատեքստում։ Երկրորդ նախագահը մատնանշել է Հայաստանի ղեկավարության երեք ճակատագրական սխալները։
«Այն, ինչ եղավ Արցախի հետ։ Ես ինքս այս մասին չեմ խոսել, բայց «Հայաստան» խմբակցության հայտարարությունը կա։ Այն ընդունվել է իմ մասնակցությամբ։ Բայց կարեւոր կլիներ ինձնից լսել, թե ինչ եղավ Արցախի հետ եւ ինչու։ Լեռնային Ղարաբաղի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով՝ 2018-20թթ. մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո՝ մինչեւ 2023թ. սեպտեմբերը»,- նշել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հիշեցրել է վարչապետի գործողությունները։ Նրա խոսքով՝ 2019թ. նա անտեսել է միջնորդների հետաքրքիր եւ ընդունելի առաջարկը՝ ըստ էության ասելով, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ «Ի՞նչ էր դա նշանակում. Ի՞նչ է դա ասում միջնորդներին՝ ովքե՞ր եք դուք եւ ինչո՞վ էիք զբաղվում 25 տարի: Ես եկել եմ ու ինչ ուզեմ՝ կբանակցեմ։ Ըստ էության, բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո նա ասաց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ եթե այդպես է, ապա ինչի՞ շուրջ ենք մենք բանակցում։ Ըստ էության, դա պատերազմի կոչ էր, եւ իրավիճակն անխուսափելիորեն հանգեցրեց պատերազմի»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանն իր ողջ պահվածքով ցույց տվեց, որ անում է այն, ինչ ուզում է։
«Փայլուն հնարավորություն կար ընդունելու առաջարկը եւ բանակցություններ սկսելու եւ արդյունքի հասնելու կամ չհասնելու, բայց դա պատերազմից խուսափելու հնարավորություն էր»,- վստահ է երկրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի պատճառը մեծամտությունն է, գոնե 2-3 քայլ առաջ հաշվարկել չկարողանալը եւ արկածախնդրությունը։ Այլ պատճառ չկա, իսկ եթե կա, ապա կոնսպիրոլոգիայի ոլորտից, նշել է Քոչարյանը։
Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը:
«Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ։ Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությունից։ Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից և նրա հետևորդներից։
Արդյո՞ք պարոն Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում: Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորության մեջ գցեն։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Գազայի հատվածը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին:
Այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների։
ՀԱՄԱՍ-ը Կահիրեում կայացած բանակցությունների ժամանակ Եգիպտոսի ճնշման ներքո ընդունված իր որոշման մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավարությանն ուղղված նամակում, նշում է հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ՀԱՄԱՍ-ում պահանջներ են ներկայացրել՝ իրենց ցանկացած պետական ծառայող պետք է ընդգրկվի նոր վարչակազմում, և նրանց կերաշխավորվի կենսաթոշակների վճարում։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Իսրայել Կացն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հրեական պետությունը չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծման, քանի որ դա սպառնալիքի տակ կդնի իր սեփական գոյությունը։
Արայիկ Հարությունյանը 3 ամիս առաջ է ուզել հրաժարական տալ. Փաշինյանը գիտեր. ի՞նչ հեղաշրջում. Քոչարյան. Տեսանյութ
Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում, բայց մի բան շեշտակի փոխվում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է. իմ տպավորությամբ, մենք չպետք է սեւ ու սպիտակով նայենք այս պրոցեսին: Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանի G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաեւ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար: Պարտադիր չէ թռնես Արեւմուտքի կամ որեւէ մեկի գրպանը, դու կարող ես որպես պորտնյոր ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ չթշնամանալ Արեւմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդեն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, եւ ամեն ինչ արել է, որ այդ վերաբերմունքը տարածվի նաեւ ՌԴ-ի վրա որպես երկիր:
Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետեւ մենք գործում էինք սխալներ եւ փորձում էինք դա գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու»,- հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենալավ տարբերակն այն է, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք «փչացրել են ամեն ինչ»:
«Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում Հայաստանը հնարավորություն չունենա ճիշտ դրսեւորել ինքն իրեն»,-ասաց Քոչարյանը:
Վրաստանում ապրող Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունենալը որևէ կերպ չի խանգարի նրանց՝ այս ընթացակարգից օգտվելու համար: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող, այլ երկրի (ՀՀ, ՌԴ և այլն) քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Ուշադրություն. այս դեպքում վերջիններիս համար անհրաժեշտ կլինի մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ ներկայացնել նաև Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունքի վկայական:
Այս կարգը սահմանվեց 2024թ. սեպտեմբերից սկսած՝ Yerkir.am կայքի խմբագիր, ջավախահայ Վահե Սարգսյանի կողմից ՊԵԿ-ին ներկայացված խնդրի և առաջարկների հիման վրա: Ի ուրախություն այս խմբի մեջ մտնեղ մեր հայրենակիցների՝ նշեմ, որ վերջին օրերին ՊԵԿ-ի կողմից հաստատված կանոններով՝ այս դեպքում (Վրաստանում կացության քարտի հիման վրա մուտք գործելու դեպք) ևս մեր հայրենակիցները կարող են ՀՀ տարածքում իրենց մեքենան շահագործել մինչև մեկ տարի: Այս ընթացակարգով սահմանված ժամկետը կրկին հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների ժամկետին (մինչ այս 15 օր էր այն):
Վրաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր միաժամանակ ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ Վրաստանում կացության իրավունքի քարտով ՀՀ տարածք մուտք գործելիս վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաները առայժմ չեն կարող վարել վրացական վարորդական իրավունքի վկայականներով: Ցավոք, գործող կարգի հիման վրա մեր հայրենակիցները դեռ ենթակա են տուգանման: Խնդիրը բարձրաձայնելուց հետո ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է վրացական վարորդականներով երթևեկելու մինչև մեկ ամիս ժամկետ սահմանել: Այս ժամկետը բավարար չէ, և ձգտելու ենք հասնել նրան, որ կա՛մ այն դառնա անժամկետ, կա՛մ առնվազն հավասարեցվի մեքենաների շահագործման թույլտվության ժամկետին (1 տարի):
Նշված խմբերին պատկանող վրաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են Վրաստանի այլ քաղաքացու սեփականություն հանդիսացող մեքենայով ևս նշված ընթացակարգերով մուտք գործել ՀՀ՝ լիազորագրի հիման վրա»։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, այլ նաև միջնորդի դերում հանդես գալ բանակցություններում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Սաուդցի պաշտոնյան ասել է, որ երկիրը կանի «ավելին, քան պարզապես հյուրընկալելը» և «կզբաղվի միջնորդի դերով»: Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, նրա անունը չի նշվում։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպմանը չի հրավիրվել։ Ինչպես հաղորդում է NBC News-ը, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նախ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ առանձին, և միայն դրանից հետո անցկացնել համատեղ գագաթնաժողով։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՎլադիմիրՊուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ իր և ՌԴ նախագահի առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Սարփ սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա, հայտնում են Թերթն ու «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Տեսուչների ուշադրությունը գրավել է ռենտգեն զննության ենթարկված ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել է ներսում թաքցված կենդանիների մեծ խմբաքանակ։
Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրիաների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն դոլար, սա վերջին տարիներին տարածաշրջանում սողունների մաքսանենգության ամենամեծ փորձն էր։
Ներկայումս առգրավված կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության տակ, որոշվում է նրանց հետագա ճակատագրի հարցը՝ վերադարձնել իրենց բնական միջավայր կամ տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։
Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 80 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի յոթ սահմանամերձ շրջանների վրա, զոհվել է չորս մարդ, երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով` անցած օրվա ընթացքում 40 բնակավայր է հայտնվել Ուկրաինայի հարվածի տակ։ Արձակվել է 62 արկ, հարձակումներ են իրականացվել 86 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, որոնցից 38-ը խոցվել են:
Տարբեր ավերածություններ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 13 սեփական տներում, երկու գյուղատնտեսական ձեռնարկությունների շինություններում, ջրամղիչ աշտարակում, մեկ սոցիալական օբյեկտում, մեկ կապի օբյեկտում և 19 տրանսպորտային միջոցներում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: