Հռոմի Պապ Լեո XIV-ը պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցում Սիքստինյան կապելլայում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա վերցրել է Լեո XIV անունը: Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։
Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։
Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը:
Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։
2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։
Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից: