ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությանը Հայոց պատրիարքության կողմից ներկա է եղել դիվանապետ, հոգեշնորհ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ, հոգեշնորհ Տեր Սամուել ծայրագույն վարդապետ Աղոյանը։
Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար
ՀԱՄԱՍ-ը «պետք է արմատախիլ արվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում Նեթանյահուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։
Խոսելով Գազայի հատվածում խաղաղության հաստատման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ապագայի մասին՝ Ռուբիոն ասել է․ «Համասը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ վարչական ուժ։ Եվ անկեղծ ասած, քանի դեռ նա մնում է ուժ, որը կարող է կառավարել, կամ ուժ, որը կարող է կառավարվել, կամ ուժ, որը կարող է սպառնալ բռնություն կիրառել, խաղաղությունը մնում է անհնարին»:
Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հայտնել, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։
«Հանդիպումին չէին մասնակցել ոչ Հայոց Թեմը, ոչ16 եկեղեցական միություններից մեկը, ոչ էլ Գերմանահայ Կեդրոնական Խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որեւէ մեկը։
Բացակա էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական: Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ»,-գրել է նա :
Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփից շատ մի ոգևորվեք, էյֆորիան շուտով անցնելու է։ Ներսի ու դրսի գործերում ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
Մասկը եթե նույն տեմպով շարունակի, ապա շուտով ամերիկյան պետական մեքենան կկանգնեցնի։ Պետությունը բիզնես չի, պետությունը լրիվ այլ տրամաբանությամբ աշխատող համակարգ է։ Բիզնեսը կարող է և պետք է ձգտի ռացիոնալության, մինչդեռ պետությունը իր էությամբ սոցիալական և միսիոներական միավորում է, որը չի կարող և չպետք է առաջնորդվի միայն ռացիոնալիզմով։
Արտաքին գործերում էլ սկզբի էյֆորիան շուտով տրամագծորեն հակառակ տրամադրությունների է հանգեցնելու։ Ռուսների և ուկրաինացիների դիվանագիտական խոսույթը և իրական մտադրությունները իրար, մեղմ ասած, չեն համապատասխանում։ Շուտով այս իրողությունների հետ կհատվեն բանակցողները, ու պարզ կդառնա, որ պատերազմը կշարունակվի մինչև նոր ստրատեգիական իրավիճակի հաստատումը։
Ներկա ստրատեգիական իրավիճակը ձեռք չի տալիս ռուսներին, ու նրանք ամեն կերպ խուսափելու են կրակի դադարեցման համաձայնագրից։ Մյուս կողմից, արդեն 3 տարի ձգվող պատերազմը առաջացրել է այնքան բեռ, որ դրանից հեշտ չի լինելու ազատվելը։ Կողմերից յուրաքանչյուրը ունի մոտ մեկ միլիոն զոհածներ և հաշմանդամներ։ Սկսած Օդեսայի Եկատիրինայի արձանից մինչև Ֆինլանդիայի նոր կարգավիճակի հարցը բանակցողները դեռ պետք է համաձայնեցնեն»։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:
Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:
Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ հանրապետական կոնգրեսական Մայք Մաքքեյնին, հայտնել են, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նախագահի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկովին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։Ուկրաինայի կառավարությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չեն մեկնաբանել այս տեղեկությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 20-ը։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը:
2025 թվականին կաթոլիկներն ու ուղղափառները Սուրբ Զատիկը կնշեն նույն օրը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը կորոշեն, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղությանը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև փարատել է Եվրոպայի մտավախություններն այն առիթով, որ նրան դուրս կթողնեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից՝ CBS News-ին ասելով, որ բանակցային գործընթացը դեռ լրջորեն չի սկսվել։
«Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ է խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և այդ զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն իր շահագրգռվածությունն է հայտնել խաղաղության հարցում, իսկ նախագահը ցանկություն է հայտնել վերջ տալ այս հակամարտությանն այնպես, որպեսզի այն երկարաժամկետ լինի և պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը», – ասել է Ռուբիոն CBS-ին տված հարցազրույցում։
«Այժմ, ակնհայտորեն, սրան պետք է գործողություններ հետևեն, ուստի հաջորդ մի քանի շաբաթներն ու օրերը կորոշեն՝ սա լո՞ւրջ է, թե՞ ոչ: Վերջին հաշվով, մեկ հեռախոսազանգը հաշտության չի հանգեցնի»,- հավելել է նա։
Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինացիները և եվրոպացիները կներգրավվեն ցանկացած նշանակալից բանակցություններում:
«Ի վերջո, դա կհասնի որոշակի կետի, եթե իրական բանակցություններ լինեն, իսկ մենք դեռ դրան չենք հասել, բայց եթե դա տեղի ունենա, ապա Ուկրաինան ստիպված կլինի մասնակցել, որովհետև հենց նա է ենթարկվել ներխուժման (Ռուսաստանի կողմից), և եվրոպացիները պետք է մասնակցեն, քանի որ պատժամիջոցներ ունեն Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ: Մենք պարզապես դեռ դրան չենք հասել», – ասել է Ռուբիոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»:
«Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ էությամբ փարվում նրանց»,- ասում է Վարդան սարկավագ Ասլանյանը: «Սերը, կարծում եմ`առաջին հերթին անշահախնդիր զգացմունքային վիճակն է, երբ դու պարզապես ցանկանում ես գտնվել քո սիրելիի ներկայությամբ`ոչինչ չպահանջելով, պարզապես հիանալով նրանով, պարզապես քո կյանքն ավելի գունեղ ու հագեցած, ավելի իմաստալի գտնելով նրա կողքին»:
Հոգեբանները նշում են, որ մարդն ի ծնե մենության զգացում է ունենում, որը և ցանկանում է փարատել ինչ-որ մեկի հետ, «մենք փորձում ենք գտնել ինչ-որ չափով մեզ նման մեկին, ում հետ կզգանք, որ մենակ չենք այլևս»,- նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Սիրո բարձրագույն թռիչքը, նրա ամենամեծ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Ըստ Ֆրոմի`ռոմանտիկ սիրով միմյանց սիրող անձինք ձգտում են լիովին ձուլվել միմյանց հետ, նույնանալ հոգեպես և մարմնապես: Ընդհանուր առմամբ, երկու սեռերի ներկայացուցիչների ռոմանտիկ սերը բնութագրվում է որպես նրանց ես-երի փոխադարձ ձգողականություն: Սերը կարելի է համարել նաև այնպիսի դիրքորոշում որևէ անձի նկատմամբ, որն ընդգրկում է և՛ իմացական (այդ անձի ընկալման պատկերը, նրա մասին մտքերը, դատողությունները), և՛ հուզական բաղադրիչներ (հատուկ տեսակի հույզեր, հիացմունք, տագնապ, ոգեշնչվածություն, գեղագիտական ապրումներ):
Մարդկային հոգուն բնորոշ է նաև իդեալի փնտրտուքը: Բայց դիմացինի`սոսկ որոշակի գծեր սիրելը կամ նրա մեջ իդեալ տեսնելը դեռևս իրական մարդուն սիրել չէ: Սերը «ծրագրված» լինել չի կարող, հարկ է փնտրել ոչ թե հստակ չափանիշների համապատասխանող ինչ-որ մեկի, այլ փնտրել հոգով: Եվ իրական մարդուն գտնելուց հետո մեր իդեալը փոխարինվում է հենց նրանով: «Հաճախ մեր գիտակցականը խանգարում է ենթագիտակցականին. մենք իդեալը կերտում ենք այլ կերպարով, իսկ ենթագիտակցության մեջ դա, օրինակ, մեր մոր կերպարի որոշակիորեն ձևափոխված տարբերակն է: Երիտասարդ տարիքում սիրահարվելիս մենք առավել կարևորություն ենք տալիս արտաքին տեսքին, բայց հետագայում փնտրտուքն իրականացնում որոշակի ներքին արժեքներով»,- նշում է հոգեբանը:
Սերը մարդկային հոգու գոյության կարևորագույն պայմանն է, գերագույն նպատակը, որը երաշխիքն է նաև կյանքի հավերժության: «Սերը բարին հավերժ ունենալու ցանկությունն է»,-սահմանում է Պլատոնը: «Ցավոք, ներկայում, երբ մարդիկ միանում, ընտանիք են կազմում`սեր կոչելով այն, ինչ իրենց միջև տեղի է ունենում, իրականում, բանական եղանակով քննելիս գուցե սիրո հետք էլ չկա դրանում, այլ`սոսկ կապվածություն կամ ֆիզիկական ձգտում:
Այս պատճառով էլ պլատոնական սեր արտահայտությունը մարդիկ գործածում են ոչ ֆիզիկական սեր նկատի ունենալով և հաճախ հեգնանքով վերաբերվում դրան`կյանքից կտրված համարելով: Բայց նկատենք, որ պլատոնական վեհ սիրո գոյությունը չի մերժում ֆիզիկականը կամ որևէ այլ դրսևորում`կապվածություն, անմնացորդ նվիրում և այլն: Այդ ամենը խորթ չէ մարդու էությանը, բայց, միաժամանակ, իրական սերը դրանցից ավելին է»,- նշում է Վարդան սարկավագը:
«Պետք է ընդգծել նաև, որ դեպի բարին, դեպի սերը ձգտումը Պլատոնի հասկացմամբ ընթանում է մարդու հոգու եռամասնյա կառուցվածքի (բանական, ցանկական և ցասմնական)` բանականությանը ենթարկեցման ճանապարհով:
Միայն այս դեպքում մարդը կարող է իր հոգին բերել այնպիսի վեհ վիճակի, որ նա ընդունակ կլինի ճշմարիտ կերպով սիրելու՝ և՛ շրջապատող աշխարհը, և՛ մարդկանց, և՛ Աստծուն, հակառակ դեպքում մարդու ձգտումն ուղղված կլինի դեպի իր անձը, դեպի իր՝ ավելի ցածր կարիքներն ու պահանջմունքները»: Միաժամանակ, մարդու զգացմունքները, ապրումները բխում են նրա արժեհամակարգից ու հոգեմտավոր կարողություններից. իր ողջ կյանքը նյութական արժեքների ետևից վազքի վերածած մարդը շատ քիչ ժամանակ կունենա զգալու իրական սերը, որն առաջին հերթին վկայում է այն կրող մարդու վեհության, հոգևոր բարձր արժանիքների մասին:
«Ի՞նչ է դժոխքը: Ես պնդում եմ, որ այն տառապանքն է`սիրելու անկարողությունից»,- ասում է Դոստոևսկին:
Տղամարդու և կնոջ միջև սերը բնորոշվում է այն ուրախությամբ, որ պարգևում են սիրած մարդու հետ մերձավորությունն ու բարեկամությունը, կյանքի մասին հայացքների, հետաքրքրությունների, ճաշակների ընդհանրությունը, ողջ կյանքում միությունը նրա հետ: Միաժամանակ, սերը միավորում է ոչ թե ընդհանուրի, այլ` ամբողջության մեջ` և՛ թերություններով, և՛ անգամ հակադրություններով, չէ՞ որ քրիստոնեական պսակի մեջ էլ ասվում է, որ երկուսը մեկ են դառնում: Հիշենք նաև Արարարչության պատկերը, երբ կինն Ադամից ստեղծվեց. այսինքն` նրանք մեկ մարմին էին իրականում: Սա նաև վկայությունն է նրա, որ սերը հաղթահարում է բոլոր մատերիալիստական պատնեշները, սիրով միացող երկու էակների համար աշխարհի որևէ սպառնալիք այլևս անհաղթահարելի խոչընդոտ չէ, նրանց ուժգին կապն անտրոհելի է, «քանզի հզոր է սերը մահվան պես» (Երգ. 8.6):
Սիրո իսկական զգացմունքն առաջացնում է մարդու մտավոր և ֆիզիկական ուժերի ակտիվացում, ստեղծագործական վերելք: Այն մեր կյանքում գործողության դրդող կամ ուղղորդող ներքին ուժի դեր է կատարում: «Սերը կյանքի թելը տանողն է հենց»,- նշում է հոգեբանը: Նրա խոսքով` սերը մարդուն տալիս է ինքնահաստատում, հզորության զգացողություն, որ ինքը մենակ չէ, որ իր գաղափարները մենակ չեն: «Եվ, բնականաբար, երբ հանդիպում են նման երկու մարդիկ, սկսում են սնել իրար, օգնել կայանալու ընթացքում»: Միաժամանակ, սիրո առարկայի նկատմամբ հարգանքը, խնամքը, հանուն նրա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը ևս սիրո բնորոշիչներից են:
«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը` հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,- ասում է Վարդան սարկավագը:
Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:
Մարիամ Ավետիսյան
«Ֆեյսբուք»-ում տեսագրություն է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է բեզոարյան այծն ազատ շրջում Երևանի կենտրոնի բանուկ փողոցներից մեկի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»:
Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Փետրվարը մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները: