ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: Այդ մասին հաղորդում է The New York Post-ը։
Էր Ռիադ այցի ընթացքում նա, մասնավորապես, հանդիպում կանցկացնի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք, այդ թվում, կքննարկեն Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։
Մենք ֆրակցիայում, ընդհանրապես դաշինքում չենք քննարկել այդ հարցը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին դուք էլի կմասնակցեք առաջնորդելով ընտրացուցա՞կը, թե՞ սերնդափոխություն կլինի և ձեր որդին կփոխարինի ձեզ:
«Ես այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ ավելի շատ իմ անձնական կարծիքը, որը դեռ այսպես քննարկված չի։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներում։ Թե լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող հիմա որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է. ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել:
Պրագմատիկ ասելով այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։ Ավել բան հիմա չեմ կարող ասել, որովհետև ես այն մարդ չեմ, որը այսօր մի բան ասեմ, վաղը մյուս բանը, հետո մյուսը: Հետո դուք բերեք, ինձ դեմ տաք, ոնց որ հիմա են անում վարչապետին՝ դու այստեղ այս ասացիր, այն ասացիր: Ես 10 տարի նախագահ եմ եղել, մի դեպք ինձ բերեք, որ ես ինձ մի բան ասած լինեմ, հետո մի լրագրող ինձ ասի՝ դու այս բանն ես ասել, բա հիմա էլ ուրիշ բան ես ասում: Դրա համար ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ հենց այդ կոնտեքստի մեջ՝ ծանրակշիռ մասնակցություն, ամենից պրագմատիկ ֆորմատ այդ պահի համար»,-ասաց նա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ կմեկնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է The Telegraph թերթում հրապարակված իր հոդվածում։
«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքն արագացնելու գործում», – ասվում է Սթարմերի հոդվածում։
Նա նշել է, որ դա ներառում է հետագա աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որի համար Մեծ Բրիտանիան արդեն պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը տրամադրել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ իր ավանդը ներդնելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու գործում, անհրաժեշտության դեպքում՝ սեփական զորքերն ուղարկելով», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերն ընդգծել է, որ հասկանում է «բրիտանացի զինծառայողների համար հնարավոր վտանգի» հետ կապված պատասխանատվությունը։«Բայց ցանկացած օգնություն Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնում է երաշխավորելու մեր մայրցամաքի և այս երկրի անվտանգությունը», – հայտարարել է նա։
Սթարմերի կարծիքով՝ Բրիտանիան կարող է «բացառիկ դեր» խաղալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացում՝ որպես կամուրջ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել ցանկացած գնով: Ուկրաինան պետք է լինի այդ բանակցությունների սեղանի շուրջը», – իր հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։Վարչապետի հոդվածը հրապարակվել է Փարիզում հրավիրված հանդիպման նախաշեմին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ։
Փարիզի հանդիպումից հետո Քիր Սթարմերը պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այո՛, ընտրություններով հնարավոր է հաղթել. Քոչարյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին. Տեսանյութ
Իմ համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չենք ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Մենք մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չենք կարող հաստատել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է»։
Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, կհիասթափվեն և կհեռանան»,-ասել է Քոչարյանը:
Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականությունից դուրս: Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր ևս այդպիսի առաջարկ եղել: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:
«Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ և Ադրբեջանը համատեղ պետություն էին ստեղծում ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս 2 սկզբունքը:
Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է, եկեք իրարից պոկվենք, անջատվենք այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այս մասը: Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից մենք դուրս ենք գալու :
Այո բանակցում էինք, ինքը առաջարկում է դա մեզ, ասում էի չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար:
Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները բերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ: Սա էր ամբողջ մեր տրամաբանությունն: ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր, առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից: Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին և ամերիկյան պատվիրակությունը եկել էր ՀՀ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե՝ չէ և մեր երկկողմ ընկալումները նույնն են, թե՝ չէ, մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք ընդունում ենք, թե՝ չէ:
Այդ 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր այս մոտեցման մասին, թեման ինքը բացեր: Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների:
Ես փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել:
Այո մինչև ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է հանդիպեի, հանդիպումը տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր և նա ինքն ինձ ասեց, ասեց Ալիևի հետ խոսաքցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի դուք մանրամասներին տեղյակ եք թե՝ չէ, նա ասեց, ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:
Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, կա միջանցքի կամ ճանապարհի հարց, այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել այդ զիջումը և հայտարարել վայ ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այս թեման գոյություն չէր ունենա»,-ասել է Քոչարյանը:
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լուծելու համար. Քոչարյան. Տեսանյութ
Ամերիկյան Meta կորպորացիան սկսել է մշակել մարդանման (հումանոիդ) ռոբոտներ, որոնք կարող են մարդուն օգնել առօրյա գործեր կատարելիս։ Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերությունը նախատեսում է զգալի գումարներ ներդնել և մտադիր է նախագիծը դարձնել արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում երկարաժամկետ ռազմավարության մաս։
Meta-ն կարծում է, որ ներկայիս մարդանման ռոբոտները դեռ բավականաչափ ֆունկցիոնալ չեն լայն կիրառման համար, սակայն արհեստական բանականության, ընդլայնված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են արագացնել արդյունաբերության զարգացումը: Այնուամենայնիվ, ընկերության գնահատմամբ, մարդանման ռոբոտները դեռ երկար տարիներ լայն հասանելիություն չեն ունենա:
«Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս նշել է, որ եթե 1998 թվականին հրաժարական չտար, դուք, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ էիք քաղաքացիական պատերազմի մեջ մտնել։ Այդ պնդման հիմքերից է նաև այն, որ դուք երեքով հրաժարվել էիք հրաժարական տալ։ Ձեր հուշերի գրքում գրել էիք, որ եթե նախագահն ազատեր ձեզ պաշտոնից, պայքարելու էիք․ կա՞ր զարգացման սցենար։
Բազմաթիվ գործիչներ 1998 թվականի կատարվածը որակում են որպես պալատական, նաև ռազմաքաղաքական հեղաշրջում, կիսո՞ւմ եք այս կարծիքները»,- հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին ի պատասխան նա ասաց․ «Այն ժամանակ սմս-ներով չէին ազատում, բայց այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր, իսկ ինչո՞ւ չի ազատել։
Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, որից հրաժարվել եմ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խնդրել գալ Հայաստան։
Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։
Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»: