Ես ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ. Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր. Քոչարյանը՝ Մեղրիի ծրագրի մասին (տեսանյութ)
Ապրիլի 28, 2025

Ես ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ. Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր. Քոչարյանը՝ Մեղրիի ծրագրի մասին (տեսանյութ)

By Փետրվարի 17, 2025 30

Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականությունից դուրս: Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր ևս այդպիսի առաջարկ եղել: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ և Ադրբեջանը համատեղ պետություն էին ստեղծում  ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է  ամուսնացնել այս 2 սկզբունքը:

Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է,  եկեք իրարից պոկվենք, անջատվենք այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այս մասը: Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից մենք դուրս ենք գալու :

Այո բանակցում էինք, ինքը առաջարկում է դա մեզ,  ասում էի չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար:

Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները բերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ:  Սա էր ամբողջ մեր տրամաբանությունն: ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր, առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից: Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին և ամերիկյան պատվիրակությունը եկել էր ՀՀ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես  է, թե՝ չէ և մեր երկկողմ ընկալումները նույնն են, թե՝ չէ, մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք ընդունում ենք, թե՝ չէ:

Այդ 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր այս մոտեցման մասին, թեման ինքը բացեր: Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների:

Ես փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել:

Այո մինչև ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է հանդիպեի,   հանդիպումը տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր և նա ինքն ինձ ասեց, ասեց Ալիևի հետ խոսաքցություն  եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի դուք մանրամասներին տեղյակ  եք թե՝  չէ, նա ասեց, ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:

Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, կա միջանցքի կամ ճանապարհի հարց, այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել այդ զիջումը և հայտարարել վայ ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այս թեման գոյություն չէր ունենա»,-ասել է Քոչարյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի