Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Քաղաքացիների որոշ քանակ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի ավագանու հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն»,- ասաց նա։

Ավինյանն ավտոբուսների վարորդներին իր աջակցությունը հայտնեց՝ հավելելով, որ լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը մի փոքր կոշտ է լինում. «Ծանր աշխատանք է, անընդհատ լարման մեջ լինելով որոշ դեպքերում նյարդերը կարող են տեղի տալ, բայց մի տեսահոլովակ իմ աչքով ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ իր ուղևորափոխադրումը վստահորեն անվճար կարող է լինել, ու քանի որ տեղեկացված չէ, նաև չի ստացել համապատասխան իր քարտը տրանսպորտային, որը կապահովի իր անվճար երթևեկությունը։

Մենք պետք է կրկին և շարունակաբար տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ Երևան քաղաքում վերգետնյա տրանսպորտից, ավտոբուսից, տրոլեյբուսից, մետրոպոլիտենից օգտվելն անվճար է, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, անհետ կորածների ընտանիքի բոլոր անդամների համար տրանսպորտից օգտվելն անվճար է, և որպեսզի այս փաթեթներից կարողանան օգտվել, ընդամենը պետք է վերադառնան «ԹելՍել»-ի գրասենյակներ, վարչական շրջաններ, որտեղ կստանան իրենց քարտերը և կկարողանան անվճար երթևեկել»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով չվճարողների մեկ այլ խմբի, որոնք, ըստ քաղաքապետի, այս կամ այն պատրվակով չվճարելու ինչ-որ արդարացում գտնում են, Ավինյանը հորդորեց՝ նրանք էլ գիտակցեն, որ 850 000 մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, այլև ՀՀ 850 հազար բնակչի համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություն, դրանք սահմանվել են ըստ կարիքի, սոցիալական խնդիրների, տարբեր չափորոշիչների, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մի փոքր ավել է վճարում, իսկ դրանք մարդիկ են, որ ոչ հաճախ են օգտվում, հաճախ օգտվողները փաթեթ են գնում, այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենց վճարում են նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողի համար, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրին տրանսպորտից օգտվեն անվճար։

«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- ասաց նա։

Փետրվարի 17-ին Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ Եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են երկուշաբթի Փարիզում քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրերը։ Այս մասին գրում է Bild-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն France Inter ռադիոյին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ փետրվարին Սաուդյան Արաբիայում սպասվում են ռուս-ամերիկյան բանակցություններ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու նպատակով:

Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ամերիկյան և ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին գրում են, մասնավորապես, Axios պորտալը եւ «Կոմերսանտ» թերթը։

Ակնկալվում է, որ հանդիպմանը ամերիկյան կողմը կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Վիտկովն ավելի վաղ Fox News-ին ասել էր, որ ինքը և Վալսը Սաուդյան Արաբիա են մեկնելու կիրակի երեկոյան: Ռուբիոն Իսրայելից այնտեղ կժամանի երկուշաբթի օրը։

Թե ով է գլխավորելու ռուսական պատվիրակությունը, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն լրատվամիջոցների աղբյուրները գրում են, որ դա կարող է լինել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հնարավոր է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մասնակցությունը։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:

Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակով փողոցի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, առկա են կրակված պարկուճներ, նույն փողոցի մեկ այլ շենքի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա առկա է կրակոցի հետք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով նույն օրը փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասի, 264 հոդվածի 1-ին մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողների՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Լ․ Հ․-ին, 19-ամյա Վ․ Ա․-ի կողմից նեղացնելու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու հարցի շուրջ փետրվարի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի մոտ իրար հետ հանդիպել են Լ․ Հ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Գ․ Կ․-ն, 33-ամյա Ա․ Ա․-ն և Վ․ Ա․-ն, վերջինիս պապ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Ս․Գ․-ն, 17-ամյա Թ․ Բ․-ն, որի ժամանակ վերջիններս վիճաբանել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում Վ․ Ա․-ն իր մոտ պահվող դեռևս չպարզված ապօրինի ատրճանակից կրակոցներ է հնչեցրել Իսակովի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գործող վարսավիրանոցի ուղղությամբ, ինչին ի պատասխան էլ Ա․ Ա․-ն, դեռևս չպարզված իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից նույնպես հնչեցրել է կրակոցներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը:

«Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար:  

Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան և Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան»,- ասված է պատրիարքության հաղորդագրության մեջ: 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությանը Հայոց պատրիարքության կողմից ներկա է եղել դիվանապետ, հոգեշնորհ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ, հոգեշնորհ Տեր Սամուել ծայրագույն վարդապետ Աղոյանը։

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Госсекретарь США Марко Рубио нанес свой первый официальный визит в Храм Гроба Господня (17 февраля 2025). Иерусалим - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2025

ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

ՀԱՄԱՍ-ը «պետք է արմատախիլ արվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում Նեթանյահուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։

Խոսելով Գազայի հատվածում խաղաղության հաստատման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ապագայի մասին՝ Ռուբիոն ասել է․ «Համասը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ վարչական ուժ։ Եվ անկեղծ ասած, քանի դեռ նա մնում է ուժ, որը կարող է կառավարել, կամ ուժ, որը կարող է կառավարվել, կամ ուժ, որը կարող է սպառնալ բռնություն կիրառել, խաղաղությունը մնում է անհնարին»:

Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկություններ է հայտնել, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։

«Հանդիպումին չէին մասնակցել ոչ Հայոց Թեմը, ոչ16 եկեղեցական միություններից մեկը, ոչ էլ Գերմանահայ Կեդրոնական Խորհուրդը կամ  անդամ համայնքի կազմակերպություններից որեւէ մեկը։

Բացակա էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական: Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ»,-գրել է նա :

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփից շատ մի ոգևորվեք, էյֆորիան շուտով անցնելու է։ Ներսի ու դրսի գործերում ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Մասկը եթե նույն տեմպով շարունակի, ապա շուտով ամերիկյան պետական մեքենան կկանգնեցնի։ Պետությունը բիզնես չի, պետությունը լրիվ այլ տրամաբանությամբ աշխատող համակարգ է։ Բիզնեսը կարող է և պետք է ձգտի ռացիոնալության, մինչդեռ պետությունը իր էությամբ սոցիալական և միսիոներական միավորում է, որը չի կարող և չպետք է առաջնորդվի միայն ռացիոնալիզմով։

Արտաքին գործերում էլ սկզբի էյֆորիան շուտով տրամագծորեն հակառակ տրամադրությունների է հանգեցնելու։ Ռուսների և ուկրաինացիների դիվանագիտական խոսույթը և իրական մտադրությունները իրար, մեղմ ասած, չեն համապատասխանում։ Շուտով այս իրողությունների հետ կհատվեն բանակցողները, ու պարզ կդառնա, որ պատերազմը կշարունակվի մինչև նոր ստրատեգիական իրավիճակի հաստատումը։

Ներկա ստրատեգիական իրավիճակը ձեռք չի տալիս ռուսներին, ու նրանք ամեն կերպ խուսափելու են կրակի դադարեցման համաձայնագրից։ Մյուս կողմից, արդեն 3 տարի ձգվող պատերազմը առաջացրել է այնքան բեռ, որ դրանից հեշտ չի լինելու ազատվելը։ Կողմերից յուրաքանչյուրը ունի մոտ մեկ միլիոն զոհածներ և հաշմանդամներ։ Սկսած Օդեսայի Եկատիրինայի արձանից մինչև Ֆինլանդիայի նոր կարգավիճակի հարցը բանակցողները դեռ պետք է համաձայնեցնեն»։

Ֆոտո

ՀԱՊԿ պետությունների զինվորականների մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին խոսում է նրանց միասնականության մասին. ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ

Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին

6-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ այսօր նրա ծննդյան օրն է

Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել. Տեսանյութ

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

Իմպիչմենտը այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է. Մամիջանյան

Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած. Զելենսկի

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին

Հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն

Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր

Մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի´ լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան

Պուտինը Կարմիր հրապարակում շքերթից առաջ դիմավորել է օտարերկրյա առաջնորդներին

Ովքեր են Հայրենական մեծ պատերազմի հայ մարշալները

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ԱԳ փոխնախարար