ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հայտարարել հաղթանակի մասին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Պուտինը պատրաստվում է հայտարարել «հաղթանակի» մասին՝ չնայած ստեղծված իրավիճակին»,- նշել է նա։
Պենտագոնի ղեկավարը նաև հաստատել է, որ Վոլոդիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններին կմասնակցի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը:
— Secretary of Defense Pete Hegseth (@SecDef) February 14, 2025
Աստրախանի (Նարիմանովո), Վլադիկավկազի (Բեսլան), Գրոզնիի (Սևերնի), Կալուգայի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են են աշխատանքը, Russian Mirror-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ռոսավիացիան։ Սահմանափակումների ընթացքում երկու ինքնաթիռ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ՝ մեկը թռչում էր Աստրախան, մյուսը՝ Վլադիկավկազ։
Այսօր՝ փետրվարի 15-ի առավոտյան, սահմանափակվել է ռուսական յոթ օդանավակայանների աշխատանքը՝ Աստրախանում, Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Գրոզնիում, Կալուգայում, Սարատովում և Ուլյանովսկում։ Վոլգոգրադի, Կալուգայի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններն արդեն վերսկսել են աշխատանքը։
Նման սահմանափակումներ են մտցվում՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը չորս շրջաններում ոչնչացվել է 40 անօդաչու թռչող սարք։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 15-ին, նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:
Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի ու չարի, կռապաշտության հանդեպ: Ժողովրդական բնագրերում զորավորը հանդես է գալիս որդու՝ Մարտիրոսի հետ, որպես երկնավոր ձիավոր, որի հրեղեն ձին սլանում է ամպերի վրայով ու նիզակով խոցում վիշապին:
Զորավարը իր որդու և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, հանուն Սիրո:
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվել է տարբեր ժողովրդական խաղերով:
Երիտասարդները կերել են աղի բլիթը՝ սպասելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա սիրելիին: Հաջորդ օրը «աղջիկ ժողվրտանքը»-ի ժամանակ հարսնացու աղջիկները հավաքվել են, միմյանց պատմել ու մեկնաբանել տեսած երազները: Պարել են, երգել, կատակել: Փեսացուներն էլ փորձել են հանդիպել սիրելիներին:
Ժամանակին ուրբաթ երեկոյան տանտիկինները ամանով չոր փոխինդ են դրել տան կտուրին կամ դռան ետևում, մոմեր կամ կանթեղ վառել, հուսալով, որ զորավարը կայցելի իրենց տուն՝ իր ձիու պայտի հետքը թողնելով փոխինդի վրա: Պայտի հետքը դիտվում էր երազանքների իրականացման խորհրդանիշ: Տանտիրուհին փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները: Անվանդազրույցը պատմում է՝ կռվելու ընթացքում զորավարի գրպանում եղած օրապահիկ աղանձը վերածվել է փոխինձի: Քաջն այն ճաշակել է ու կարողացել հագեցնել երկարատև քաղցը:
Թվարկածները՝ աղի բլիթի ճաշակումը կամ կտուրին փոխինձ դնելը և այլն, ոչ թե գուշակություններ են, այլ ժողովրդական սովորություններ, խաղեր, որոնց նպատակը առօրյան հետաքրքիր դարձնելն էր, ընտանիքով միասին տարբեր խաղերի մասնակցելը:
Այս իրավիճակն անհեթեթ է. այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահն՝ անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։ Նա այս մասին գրել է նաև X սոցիալական ցանցում, փոխանցում է CNN-ը։
Վենսն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները չպետք է գտնվեն հակամարտությունների գոտիներում, քանի դեռ դա չեն պահանջում ԱՄՆ շահերն ու անվտանգությունը։
«Այս պատերազմը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է»,- ընդգծել է Վենսը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
Ալթայի Հանրապետության նահանգապետ Անդրեյ Տուրչակը հայտարարել է, որ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո սահմանել է բարձր զգոնության ռեժիմ, հայտնում է Russian Mirror-ը։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Վնասներ են արձանագրվել մի շարք տարածքներում։
Կոշ-Ագաչ և Ուլագանսկի շրջաններում դպրոցներում դասերը և զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել։ Կոշ-Ագաչի շրջանի չորս գյուղերում հնարավոր է ջրամատակարարման խնդիր լինի.
«Բոլոր օբյեկտները 24-ժամյա զբաղվածությամբ աշխատում են նորմալ ռեժիմով։ «Իմ տեղակալը՝ հանրապետության առողջապահության նախարար Դմիտրի Խուբեզովը, ուղարկվել է Կոշ-Ագաչի շրջան՝ աշխատանքները համակարգելու համար»,- գրել է նահանգապետը Telegram-ում։
Ալթայում այսօր՝ փետրվարի 15-ին, երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բելտիր գյուղից 1,3 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի գոտում են գտնվել վեց բնակավայրեր՝ Բելտիր, Կոշ-Աղաչ, Չագան Ուզուն, Մուխոր-Թարխաթա, Օրթոլիկ, Կուրայ, Թոբելեր, Թելենգիտ-Սորտոգոյ, Չագան Ուզուն։ Ստորգետնյա ցնցումների հետեւանքով վնասվել է Կուպչեգեն գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ Կոշ-Աղաչ գյուղի մի մասում՝ հոսանքազրկվել է կարճ ժամանակով։
Ալթայի Հանրապետությունում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ստորգետնյա ցնցումները զգացվել են ողջ հանրապետությունում և Ալթայի երկրամասի արևելյան հատվածում, ինչպես նաև Տուվայի մի քանի շրջաններում, զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է Russian Mirror-ը։
Ինչպես հայտնել են Ալթայի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:48-ին (Մոսկվայի ժամանակով 4:48-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոշ-Աղաչի շրջանի Ստարի Բելտիր գյուղի մոտ։
Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը Telegram-ի ալիքում գրել է, որ շրջանային իշխանությունները և փրկարարները կստուգեն բոլոր շրջանների սոցիալապես նշանակալի և շինհրապարակները՝ հնարավոր վնասների համար։ Հարևան Ալթայի շրջանի Բառնաուլի քաղաքապետ Վյաչեսլավ Ֆրանկը քաղաքային իշխանություններին հանձնարարել է վերահսկողության տակ պահել իրավիճակը և արագ արձագանքել քաղաքացիների խնդրանքներին։
Տիվայի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ցնցումները զգացվել են Մոնգուն-Տայգինսկի, Բարուն-Խեմչիկսկի, Օվյուրսկի և Բայ-Տայգինսկի շրջաններում և Ակ-Դովուրակ քաղաքում: Մարզում ստուգվում են նաեւ սոցիալապես նշանակալի օբյեկտները։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս կայացած ՊուտինԹրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք:
Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:
Պարզ է, որ Փաշինյանի կառավարությունը փորձելու է ինչոր նոր առաջարկներ անել, ինքն իրեն նոր կերպ մատուցել այդ աշխարհին, որպեսզի իր «պիտանելիությունը» դեռևս լինի: Բայց խիստ կասկածում եմ, որ դա այլևս հնարավոր կլինի Փաշինյանի համար, որովհետև մեծ հաշվով Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության եզրագծում էր, կենտրոնում չէր դեռևս: Ավելի կարևոր կետեր կան, որոնց մասով պայմանավորվելու տրամադրություն և ցանկություն ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ ոչ մեկը կենտրոնական շահը չի զոհելու ծայրամասի զարգացումներին կամ, այսպես ասած, նիկոլական փոքրիկ «շուստրիությանը»», -նշում է մեր զրուցակիցը:
Կարծում է՝ իշխանությունը զգում է, որ բան է փոխվել: «Զգում է, որ այլևս անպիտան է, բայց նաև չունի առաջարկներ, որոնումների և տվայտանքների մեջ է, փորձում է ինքն իրեն նոր կերպ մատուցել: Մեծ հավանականությամբ, կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենք ներքին խնդիրները մշտապես կարողանում էին հաղթահարել: Իսկապես հանրային մեծ աջակցություն ուներ այս իշխանությունը, անգամ պատերազմում դավաճանական պարտությունից հետո, ցավոք, հանրության մեջ որոշակի շերտեր շարունակում էին աջակցել այս իշխանությանը: Հիմա էլ ինչոր չափով աջակցություն կա: Բայց հանրային շերտի աջակցությունը շատ մեծ արագությամբ է չեզոքանում, դա ակնհայտ է: Ըստ էության, այս իշխանությունները փառքից արբեցած, թե չգիտեմ ինչ ինքնավստահությամբ պատերազմի դուրս եկան իրենց հենարանի դեմ՝ մեկ «համբալ» ասելով «Օպելի» վարորդներին, մեկ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, հարկերը բարձրացնելով, բոլորին փորձելով հայտարարագրել և այլն: Սոցիալական ծառայություններն աղետալի վիճակում են, առողջապահությունը կործանված վիճակում է: Սրանք խնդիրներ են, որոնք սովորական մարդիկ ամեն օր զգում են իրենց վրա և չարձագանքել չեն կարող, որքան էլ շարունակեն սիրել Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Դրանք կենսական հարցեր են մարդկանց համար: Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում: Վստահ եմ, որ հետևանքներ անպայման լինելու են, խուսափել այդ հետևանքներից հնարավոր չի լինի»,-հավելում է նա:
Ու մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության մեջ ներարկել ատելության հերթական չափաբաժինն Արցախի և արցախցիների հանդեպ, թե «չմնացիք, չկռվեցիք Արցախի համար», հասարակությունը, կարծես, վերականգնում է իր իմունիտետը և ասում՝ հերիք է, որքան կարելի է նույն բանն ասել: Հասարակությունը հոգնել է բոլորին ուղղված իշխանության մեղադրանքներից: «Հանրային ընդվզումը նաև այս հարցում է մեծացել: Մարդիկ հասկանում են, որ սրանք անընդհատ մեղքերն ուրիշի վրա բարդելով, ուշադրություն շեղելով՝ խնդիրներին լուծում չեն տալիս: Հանդուրժել դա հանրությունը ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև ֆիզիկապես չի կարող»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Շաբաթ օրը՝ փետրվարի 15-ի առավոտյան, ռուսական յոթ օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը, գրում է RG-ն։
Օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գրոզնիի, Կալուգայի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններում։
Դա արվել է ինքնաթիռների թռիչքների անվտանգության համար:
Ռոսավիացիան ընդգծել է, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Մոտ 40 րոպե անց Վոլգոգրադում և Սարատովում վերացվել են սահմանափակումները։ Մյուս օդանավակայաններում դրանք դեռ գործում են։
Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունհենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր:
Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով:
Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար:
Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով:
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»: