«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում չի մորթվել
Ապրիլի 28, 2025

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում չի մորթվել

By Փետրվարի 13, 2025 35

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում միս արտադրողները եւ մսագործները փետրվարի 3-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով, որ Շիրակում սպանդանոց չկա, փոխարենը կա սպանդանոցում մորթ իրականացնելու Կառավարության հստակ որոշումը: Եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային ծագման միս, կա՛մ կտուգանեն, կա՛մ միսը կառգրավեն: Շիրակցիները պետք է Արմավիրի մարզ հասնեն՝ մսամորթի համար:
Երբ սպանդանոցային մորթի մասին էր խոսվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր էլ մտածել, որ այդ օրենքը շրջանցող առաջին անձը հենց ինքն է լինելու։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին «Ինստագրամում» տեսանյութ էր հրապարակել՝ «Չխախտելով իջեւանական ավանդույթները»։

«Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում էր մորթվել, թե ոչ։

ՍԱՏՄ-ից ստացանք կառավարական ընտանիքին արդարացնող պատասխան։ «Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթը թույլատրվում է անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների դեպքում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում: Այսինքն՝ Փաշինյանը օրենք է ընդունում ուրիշների այլ ոչ իր կամ իր ընտանիքի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս