Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը
Հունիսի 30, 2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, հայտնում է Վատիկանը։ Արարողությունը տեղի կունենա Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկայում։ Այժմ «Սուրբ Մարթայի» տանը տեղի է ունենում Ֆրանցիսկոսին հրաժեշտին արարողությունը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Շաբաթ օրը՝ 2025 թվականի ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին), Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարի առջև, ինչպես սահմանված է Ordo Exsequiarum Romani Pontificis-ով (Հռոմի պոնտիֆիկոսի հուղարկավորման կարգ-Խմբ.): Այնուհետև Հռոմի պապի մարմինը  կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար, իսկ այնտեղից՝ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկա՝ հուղարկավորության համար»,- ասել է Պապական ​​պատարագի արարողությունների ծառայության ղեկավար մոնսինյոր Դիեգո Ռավելլին։

Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլք։ Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել՝ կմասնակցի արդյոք արարողությանը։

88-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան Վատիկանում. մահվան պատճառը կաթվածն է։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կալիֆոռնիայում տեղի ունեցող խոշոր հրդեհները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները

Ակումբային ԱԱ․ «Բավարիան» 4:2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»

Երևանում Ավանի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել

«Հյուսիս-հարավի» Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով (վիդեո)

Թրամփը չափազանցնում է, նրա խոսքերի հետևում կա մեկ այլ ճշմարտություն. Իրանի գերագույն առաջնորդ

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն առաջիկա օրերին

Ահա թե ինչու Իսրայելը որոշեց դադարեցնել պատերազմը և դիմեց Թրամփին, որը հանդես եկավ որպես միջնորդ. Զոն Միրշայմեր

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանի վարչական շրջաններում և մարզերում

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը