Դպրոցներում ոստիկանները կոնֆետանման թմրանյութ են փնտրում
Հուլիսի 04, 2025

Դպրոցներում ոստիկանները կոնֆետանման թմրանյութ են փնտրում

Հրապարակը գրում է.

Հայաստանում թմրանյութերի շրջանառությունը տագնապեցնող չափերի է հասել:

Իրավիճակն այնքան է դուրս եկել վերահսկողությունից ու դարձել կրիտիկական, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը առաջարկությամբ հանդես եկավ` դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնելու մասին։

Թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի համաձայն, այդ մեխանիզմը թույլ կտա պարբերական ստուգումների միջոցով անչափահասների շրջանում առավել վաղ փուլերում հայտնաբերել նման դեպքերը։ 
Հայաստանում տարեցտարի աճում է թե թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե թմրանյութեր օգտագործող անձանց թիվը։

Պաշտոնական տվյալներով՝ եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ թիվը հնգապատկվել է՝ անցնելով 5000-ից։ Իսկ նախորդ տարի` 2024-ին` մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով: 

Մասնագետները պնդում են, որ առավել վտանգավոր է այն, որ անչափահասների շրջանում թմրանյութերի իրացման թիվը բավականին մեծ է, սակայն պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում ողջ իրական պատկերը, քանի որ շատ դեպքեր պարզապես չեն արձանագրվում:

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ծնողներից մեկը դիմել էր «Հրապարակի» խմբագրություն եւ պատմում էր, որ իր որդուն դպրոցում ոստիկանները խուզարկել են եւ ծնողի խոսքով` 7-րդ դասարանի բոլոր երեխաների գրպանները, պայուսակները, մինչև անգամ գրքերի և տերերի արանքներն են ոստիկանները ստուգել` բացատրելով, որ կոնֆետանման թմրամիջոցներ են փնտրում: Մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ այս հանգամանքը որոշ ծնողների խիստ մտահոգել է: 

«Հրապարակը» փորձեց հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել դպրոցում օրեր առաջ, ինչո՞ւ են ոստիկանները, ծնողների խոսքով` խուզարկել երեխաներին: Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի հետ փորձեցինք զրուցել, սակայն նա տեղում չէր, նրա փոխարեն մեր հարցերին պատասխանեց փոխտնօրեն Մանուկյանը, որը հավաստիացրեց, որ որևէ խուզարկություն տեղի չի ունեցել դպրոցում` ոչ օրեր առաջ, ոչ էլ անգամ շաբաթներ առաջ. «Ես չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է: Իրականում ոչ մի խուզարկություն էլ տեղի չի ունեցել: Չարախոսում են: Ոստիկանները ժամանակ առ ժամանակ գալիս են դպրոց, զրույց-դասեր անցկացնում երեխաների հետ, ինչո՞ւմն է խնդիրը», - ասում է փոխտնօրենը: 

Հակառակ դպրոցի փոխտնօրենի պնդումների Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակին» հայտնեցին. «Ոստիկանների կողմից նշված դպրոցում ստուգում է եղել, սակայն ոչ խուզարկություն, զուտ ստուգումներ են անցկացվել: Թմրանյութերի ուղղությամբ է եղել ստուգումը, սակայն ոչ մի բան չի հայտնաբերվել», - նշեց ՆԳՆ խոսնակը և հավելեց, որ Երևանի մյուս դպրոցներում էլ են պարբերաբար նման ստուգումներ իրականացվում: Այս դպրոցում է սովորում Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի քենու որդին է:

Ըստ շրջանառվող լուրերի` հենց Հովհաննիսյանի քենու որդին է մանկավարժների մոտ նման կասկած հարուցել, ինչից հետո ուսուսցիչները դիմել են ոստիկաններին` պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու խնդրանքով: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին էլ այդ տղան գազային նյութ էր պայթեցրել դպրոցում և խաթարել դասապրոցեսը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը

Թրամփը մտադիր է մասնակցել 2028-ի ընտրություններին

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին