Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները
Հուլիսի 04, 2025

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։«ՀՀ-ում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող ճանաչված «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը հիմնադրել է «HAYPASS» ՓԲԸ-ն։

Գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ (պետություն–մասնավոր գործընկերություն) պայմանագիր է ստորագրել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «HAYPASS» ՓԲԸ-ն մինչև 2026 թ․ երկրորդ կիսամյակը կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով նոր ենթակառուցվածք կներդնի, ինչպես նաև ժամանակակից գրասենյակներ կլինեն, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկայով։Ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանները, սերվերային տնտեսությունը և տպագրական սարքավորումներն էլ կստանդարտացվեն։Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ և բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր։

Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետևյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշումը, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ ՆԳՆ–ից նաև հայտնում են, որ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։

Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ–ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։

Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID-քարտեր է մատակարարել լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին, դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չէր նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը

Թրամփը մտադիր է մասնակցել 2028-ի ընտրություններին

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին