Ապստամբությունը սկսվել է Լաթաքիայի (նախագահ Բաշար Ասադի ծննդավայր) գյուղերից մեկը մաքրելու նոր իշխանությունների փորձի պատճառով: Սիրիայի նոր իշխանությունները Ասադի տապալումից հետո սկսել են ճնշել ալավիներին, եղել են մահապատժի և գնդակահարությունների դեպքեր։
Լաթաքիայում և հարավում՝ Դերաա նահանգում, որտեղ ապրում են ալավիները, երեկվանից կատաղի բախումներ են տեղի ունեցել Անվտանգության ուժերի և Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին աջակցող մարտիկների միջև: Դամասկոսում նոր իշխանություններին ենթարկվող զինված ուժերը մարտական ուղղաթիռներ և ծանր տեխնիկա են կիրառել։ Վերջին տվյալներով ՝ բախումների հետևանքով զոհվել է 16 ուժային։
Մինչդեռ Տարտուս քաղաքում այսօր զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները Դամասկոսում նոր իշխանության դեմ կարգախոսներ են վանկարկել: Քաղաքում պարետային ժամ է սահմանվել ժամը 22:00-ից մինչև 10: 00-ն:
Միևնույն ժամանակհարևան Սուվեյդա նահանգում, որտեղ հիմնականում բնակվում է դրուզ բնակչությունը, մարդիկ փողոց են դուրս եկել՝ երկրում իշխանափոխության կոչերով:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում այսպես կոչված փրկության կառավարությունը, հայտարարել էր անցումային շրջանի սիրիական կառավարության ղեկավար նշանակվելու մասին: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին հայտարարվել Է Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար, որը, նրա խոսքով, կարող է տևել մինչև 5 տարի:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 7-ի ցերեկը կլինի 14–16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը` հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով:
Նա ամեն ինչ անում է ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։ Ֆուտբոլային անցուդարձից եւ ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», եւ այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է:
«Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի` իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է` Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, եւ դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։
Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաեւ նյութական իմաստ ունի` գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով:
2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դռնփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել: Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: Մոտ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին, կամ զոհվածի մահվան հանգամանքները: Քոչարյանն ասել էր. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա:
Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ. դրան հասնելու համար ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է: Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը գտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի եւ այդտեղ հանգստություն կգտնի»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
Այս խոսքերը անասելի զայրացրել են ծնողներին: Նրանք գնացել են Ազգային ժողով, բարկացել, բղավել եւ զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետեւ խոսելիս զգույշ արտահայտվի եւ իրենց զգացմունքների հետ չխաղա: Տեղեկացանք նաեւ, որ շատ ծնողներ ուշացումով են հասել ԱԺ, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների եւ ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոստացել էր նրանց, որ մինչեւ այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները եւ ուժային կառույցները եւս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խաբում է: Հստակ օր չի նշում` երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան:
Դա է պատճառը նաեւ, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու եւ Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաեւ առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում:
Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ Վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։
Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գների ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում։ Համաձայն նույն Կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025 թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1 – 0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7 – 0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով։
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:
Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով:
Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:
Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% եւ 0.6%-ով:
Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:
Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հռոմի Պապի վիճակը երրորդ օրն անընդմեջ կայուն է, նա ֆիզիոթերապիա է անցնում, հայտնել են Վատիկանից։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բուժվում է երկկողմանի թոքաբորբից։ Նրա ընդհանուր կլինիկական վիճակը մնում է կայուն։
Մամուլի ծառայությունում հավելել են, որ քահանայապետը շարունակում է բուժումն ու շնչառական ֆիզիոթերապիան, անցել է բարձր հոսքով թթվածնային թերապիայի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմն ամբողջությամբ լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում հաղթելու գործին։ Գյումրու ՔՊ-ականներին խիստ զգուշացվել է՝ Սարիկի պարտության դեպքում բոլորն են պատասխան տալու: Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։
Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։ Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։
Բայց որպեսզի ընտրությունները չձախողվեն ներանձնական հարաբերությունների պատճառով, Փաշինյանը սպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները»:
Մանրամասները՝ այստեղ:
ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը, Թերթի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Էր Ռիադում կամ Ջիդդայում: Այսպիսով, քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ վեցամսյա հրադադարի հիմքեր դնելն է»,- ասել է Ուիթքոֆը:
Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:
Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք:
Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հայտարարել է Վլադիմիր Զելենսկին․
«Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլև առաջարկում է այդ քայլերը»։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը.
«Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը՝ կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում: Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը»։
Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, ողջ Եվրոպայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ։