Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հանրային կապերի գրասենյակից։

Նշվում է, որ այսօր՝ մարտի 6-ին, ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ավարտել է իր  աշխատանքները Հայաստանում։

Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ՝

 Արմեն Ռուստամյան (Հայաստան),

Լիլիթ Գալստյան (Հայաստան),

Տարոն Տոնոյան (Հայաստան),

Արսեն Համբարձումյան (Հայաստան),

 Սևան Դանիելյան (Իրան),

Խաժակ Մկրտչյան (ԱՄՆ),

Տարոն Տեր-Խաչատուրյան (ԱՄՆ),

Հովսեփ Տեր-Գևորգյան (Ֆրանսիա),

Մուրադ Փափազյան (Ֆրանսիա),

 Հակոբ Բագրատունի (Լիբանան),

Րաֆֆի Տոնապետյան (Կանադա):

 ՀՅԴ նորընտիր Բյուրոն իր անդրանիկ նիտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Արմեն Ռուստամյանին։

Փաշինյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց մասին կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես նա հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ:

Թե ինչ քննարկումներ է նա ունեցել պաշտոնյաների հետ, հայտնի չէ:

ԱՄՆ-ում հերքել են այն տեղեկությունը, թե  մտադիր են չեղարկել երկրում բնակվող մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։

Հերքումը տարածել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը՝ նշելով, որ ներկա պահին նման որոշում չի կայացվել։

Ավելի վաղ՝ Reuters գործակալությունը, հղում անելով պաշտոնյայի և երեք իրազեկ անձանց, տեղեկություն էր հրապարակել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։

Ըստ հրապարակման՝ այդ որոշման ընդունումը հնարավոր է արդեն ապրիլին, որի արդյունքում հնարավոր կլիներ արագացված կերպով արտաքսել այս կատեգորիայում ընդգրկված անձանց ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։

Աջակցության ամսական չափը կկազմի՝

 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ,

 ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:

Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։

 Հրատապ աջակցությունից օգտվել չեն կարող՝

• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,

• պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,

• ընտանիքները, որոնց անդամներից մեկը ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։

Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մինչև մարտի 21-ը Ձեր առաջարկ-դիտարկումներն ուղարկել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8387

Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоих

Լսելով Աղվան Վարդանյանի ծրագրային խոսքն ԱԺ ճեպազրույցների ժամին՝ երկակի զգացողություն ապրեցի։ Մի կողմից, ուրախացա, որ վերջապես ֆեյքային, զրպարտիչ, տելեգրամյան անիմաստ և Երկրորդ նախագահի թիմին պատիվ չբերող խուժանությունից հետո լսեցի բովանդակային, բարեկիրթ և ուշադրությանն ու արձագանքին արժանի ելույթ։

Մյուս կողմից, տխրեցի, որ բանը հասել է արդեն ԱԺ բրիֆինգների ընթացքում նախապես պլանավորած խոսք հնչեցնելուն, ինչը վկայում է դոմինոյի հերթական քարի անվերադարձ անկման մասին (ինչին, ի դեպ, Հանրապետականը՝ ի դեմս բրիֆինգ տվող Հայկ Մամիջանյանի, չգնաց):

Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։

1. (ստարտ կամ ֆալշստարտ)։ Պարոն Վարդանյանի խոսքը փաստացի ծրագրային հենք էր իրենց իսկ կողմից առաջ քաշվող «տարանջատում» օպերացիայի համար, ինչով նա ուղղակիորեն հաստատեց իմ նախորդ պնդումը, որ ներընդդիմադիր ներկայիս լարվածությունը ոչ թե մեր կողմից է հրահրվել, ոչ թե մի կաթիլ մեղրից է ծագել, այլ Երկրորդ նախագահի թիմի ուղեղային կենտրոնում նախապես ծրագրավորված և նպատակաուղղված պլան է։ (Թե ինչո՞ւ է այդպես, մի քանի ակնարկ նախորդ հոդվածներումս արել եմ, իսկ մոտ ապագայում և պատեհ առիթով ավելի կմանրամասնեմ): Ինչպես փաստեց պարոն Վարդանյանը, Երկրորդ նախագահի ասուլիսն ընդամենը կատալիզատոր էր։ Ահա և մեր միամիտ ընդդիմադիր քաղաքացիներին հուզող «ո՞վ է սկսել» հարցի պատասխանը։

2. (Խիստ զարմանք): Շարունակելով «տարանջատման» հարցը՝ ստիպված եմ տարակուսանք հայտնել այդ տերմինի և դրա տակ դրվող իմաստի առնչությամբ։ Այդ ե՞րբ էինք միաձուլված կամ խառնված, որ պիտի տարանջատվենք։ Միասնակա՞ն էինք՝ այո։ Համախմբվա՞ծ էինք՝ այո։ Կողք կողքի՞ էինք՝ այո։ Բայց ոչ երբեք միախառնված, որ մի հատ էլ «տարանջատվենք»։ Վստահ եմ, որ պատկառելի բանախոսը սա շատ լավ հասկանում է, ուստի ինչո՞ւ է այսօր իր հիմնավորումներով ԱԺ բերել Երկրորդ նախագահի քարոզիչների կողմից համառորեն շրջանառվող սույն միտքը։ Չէ՞ որ, եթե այլևս համագործակցել չէիք ուզում, կարող էիք այդ մասին պարզապես ուղիղ և պաշտոնական հայտարարել։ Հարցադրումս միամիտների համար է, որովհետև իրականում սույն օպերացիայի հեղինակները դիտավորյալ են գնացել հենց այս կասկածելի և թաքուն ճանապարհով:

3. («Խելացի պլան»): «Սկանդալ և տարանջատում» օպերացիայի նպատակները պարզ են։ Հենց այնպես հայտարարել ներընդդիմադիր համագործակցության ավարտի մասին՝ չէր կարելի. Նախ՝ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց հիմնական դարդը ոչ թե Երկրորդ կամ Երրորդ նախագահներին սատարելն է, այլ Նիկոլից ազատվելը, դա չէին հասկանա։ Պետք էր որպես ծխածածկույթ՝ սկանդալ հրահրել, որ կեղծ արդարացումների տեղ ունենալ։ Երկրորդը, փորձել այդ սկանդալով Երրորդ նախագահի և Հանրապետականի վրա բարդել թե «նախկինների» պիտակը, և դրա հետ կապված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրների բեռը։ Ու «մաքուր և պուպուշ» գնալ նոր ընտրությունների, ձեռքի հետ էլ փորձելով կոմպենսացնել սեփական ընկած վարկանիշը և կորցրած ձայները Հանրապետականի հաշվին: Ահա սա էր ողջ թաքուն պլանը, որ գնալով տեսանելի է դառնում և ամփոփվում պարոն Վարդանյանի այսօրվա ուղերձում։ Որքանո՞վ է ազնիվ մեր գործընկերների կողմից որդեգրված այս մոտեցումը, թող դատեն մեր հայրենակիցները։

4. (Գեղարվեստական ձևավորում): Այսօրվա բանախոսը Աղվան Վարդանյան չէր լինի, եթե չհամեմեր իր ծրագրային խոսքը fiction ժանրի գեղարվեստական հնարքներով։ Օրինակ, մեզ՝ ՀՀԿ-իս վերագրելով Միքայել Մինասյանի երեկվա տեսակետը «հեղափոխության» մասին։ Միքայելը իմ ընկերն է, բայց ես իր հետ համաձայն չեմ։ Իսկ Դուք, ընկեր Աղվան ջան, կհայտարարե՞ք, որ համաձայն չեք երբեմնի ինձ էլ հարազատ եղած TV-ի եթերից կամ Ձեր թիմի կարիքները սպասարկող տելեգրամային ալիքներից (ՏԳ) մեր հասցեին հնչող գնահատականների հետ։ Նույն գեղարվեստական հորինվածքի ժանրից էր նաև Կարեն Կարապետյանի մասին այսօրվա հիշատակումը. ՀՀԿ-ն երբեք իրեն չի մեղադրել կամ անվանարկել (տես՝ իմ նախորդ հոդվածներն այս առնչությամբ)։ Իսկ «Կարենը 2017-ին ընդամենը երկու պատգամավոր ուներ» պնդումն առհասարակ նոնսենս է՝ նա ուներ մի ամբողջ ՀՀԿ խմբակցություն։ Այդ Ձեր թիմն է ջանքեր գործադրում մեր բանավեճի մեջ սադրանքների միջոցով այլ քաղաքական դերակատարներ և կուսակցություններ ներգրավել։ Շարժառիթն էլ պարզ է (սա էլ՝ էքստրա էմոջի):

5. (Какого чёрта): Շարունակելով նույն գեղարվեստական մոտեցումները՝ պարոն Վարդանյանն առաջ է բերում «ի՞նչ էր լինելու, եթե…» հարցերի համախումբը, որը, բացի նրանից, որ զուտ մտավարժանքային հնարք է, նաև կիսատ է, միակողմանի և կանխակալ։ Ուստի, եթե հիմա էլ այդ ժանրի մեջ ենք մտնում, իմ կողմից այդ ձևաչափով մի քանի հարց էլ ես հավելեմ, որ գործընկերներս անգործ չմնան։

«Ի՞նչ էր լինելու, եթե…2008-ից նախագահ Քոչարյանն առաջնորդվեր «Уходя-уходи» սկզբունքով»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… որոշ ուժեր և գործիչներ ավելի հստակ տարանջատեին ներքին քաղաքականությունն արտաքին բզբզոցներից»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… ոմանք նախագահ Սարգսյանի վրա դրսից մարդ չբերեին»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… 2018-ին ակնկալվող պարկեշտություն և առողջ դատողություն դրսևորեին»։ Այս շարքն էլ ավելի բացված կարող եմ շարունակել, պատասխանող լինի…

6. (քաղաքական միգրացիա): Բարոյականության և սկզբունքայնության այսօրվա հակադրումը միայն առաջին հայացքից էր հնչում՝ որպես բարոյափիլիսոփայական նորույթ իմաստուն ռահվիրայի շուրթերից։ Իրականում այստեղ նույնպես քաղաքական հաշվարկ կար՝ պառակտել ՀՀԿ-ն, հակադրել շատերիս Երրորդ նախագահին։ Դնում եմ մի կողմ նման ուղերձի «մաքրասիրական» կողմը, այն էլ՝ 2018-ի մայիսի 1-ին բարոյական դիլեմաները կլասիկ, հերոսական և հարգանքի արժանի կերպով լուծած գործչի պարագայում։ Ընդամենը փաստեմ, ո՞ր քաղաքական կոնստրուկցիան է այս պահին ավելի խայտաբղետ, բազմաժանր և սինթետիկ, մե՞րը, թե՞ ձերը։ Այնքա՜ն նախկին Հանրապետական պաշտոնի հույսով միացավ ձեզ 2021-ին։ Ոչ մեկին ոչ խանգարել ենք, ոչ խոչընդոտել, ոչ էլ վատաբանել՝ մտածելով, թե մարդիկ գնում են կրելու։ Քի՞չ էր, էլի՞ եք ուզում։ Իրոք ռեսուրսի խնդիր կա՞։ Իմ գործը հեշտ է։ Ես չեմ ընտրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Ես կուսակցություն եմ ընտրել։ 2001-ից։ Հանրապետականը։ Ինչպես հազարավոր իմ կուսակիցներ։

Այստեղից բխող բոլոր հետևանքներով։ И в горе, и в радости. Ուստի, քաղաքական միգրանտներ այլ տեղեր փնտրեք, պարոնայք, ընկերներ, գործընկերներ (մարդ չգիտի էլ այսքանից հետո ո՞նց ճիշտ դիմի շատերիդ, որ միակողմանի չլինի)։

7. (Էպիլոգ): Պարոն Վարդանյանի խոսքում առկա մեջբերումներից, որոնք վերաբերում էին Երրորդ նախագահի հետ իր զրույցներին, արձանագրեցի ևս մեկ փաստ. նախագահ Սարգսյանը մեր գործընկերների համար շատ մատչելի է եղել, հանդիպող, շփվող, կիսվող, բաց։ Գուցե ավելին, քան պետք էր։ Նա նաև մի մեծ թերություն ունի քաղաքականության համար (թող ների իմ անկեղծությունը՝ «գցող» չէ։ Բայց թե՛ ինքը, թե՛ մենք չենք հանդուրժում, երբ փորձում են գցել մեզ։ Ուստի, գնացեք, տարանջատվեք, հաղթեք, կրեք, Աստված ձեզ հետ։ Բայց «Боливар не вынесет двоих» օպերացիաները մեր դեմ թարգեք, արդեն առանց այդ էլ պարզ է, որ «нам с вами не по пути».  Ու սա էլ ասեմ, որ էլ ավելի ոգեշնչվեք. նախկինում քննարկում էինք Արցախի՝ «անջատում՝ հանուն փրկության» հարցը, իսկ հիմա՝ տարանջատում՝ հանուն ընտրության։ Շնորհավորում եմ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է Միացյալ Թագավորությունում իր երկրի ամենաբարձրաստիճան դիվանագետին այն բանից հետո, երբ վերջինս հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված քննադատող մեկնաբանություններով: Այս մասին հայտնում է The Associated Press -ը։

Միացյալ Թագավորությունում Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատար Ֆիլ Գոֆը Լոնդոնում միջազգային հարաբերությունների Chatham House վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ մեկնաբանություններ է հնչեցրել, որոնք, կարծես, կասկածի տակ են դրել Թրամփի կողմից պատմության ըմբռնումը: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները ապասառեցնելու ԱՄՆ նախագահի փորձերը հակադրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի գործողություններին։

Գոֆը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին ուղղված հարցում հիշեցրել է 1938 թվականի Չերչիլի ելույթը, որում նա քննադատել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի՝ Ադոլֆ Հիտլերի հետ Մյունխենյան համաձայնագրի ստորագրումը, որը թույլ էր տալիս Գերմանիային միացնել Չեխոսլովակիայի մի մասը:

Գոֆը մեջբերել է Չերչիլի խոսքերն՝ ուղղված Չեմբեռլենին. «Դուք ունեիք ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրեցիք պատվազրկությունը, այդուհանդերձ, դուք կունենաք պատերազմ»:

Նոր Զելանդիայի դեսպանը հարցրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին. «Նախագահ Թրամփը վերադարձրել է Չերչիլի կիսանդրին Օվալաձև աշխատասենյակ: Բայց ի՞նչ եք կարծում, նա իսկապե՞ս հասկանում է պատմությունը»:

Ի պատասխան հարցի՝ Վալտոնենը նշել է, որ «կսահմանափակվի»՝ ասելով, որ Չերչիլը «շատ մնայուն արտահայտություններ է արել»։

Այս առնչությամբ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսն իր հայտարարության մեջ նշել է, որ Գոֆի մեկնաբանությունները «խորապես հիասթափեցնող են»։ Հա հավելել էր, որ դրանք չեն արտացոլում Նոր Զելանդիայի կառավարության տեսակետները։

Մոսկվան Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում, նման քայլը կնշանակի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի պաշտոնական ներգրավվածություն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Այդ քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց հարկավոր», – Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ՌԴ նախարարի խոսքով՝ ռուսական կողմն «այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում կդիտարկի ճիշտ այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունն Ուկրաինայում»։

«Մենք, միանշանակ, չենք հետևելու նման գործողություններին: Դա կնշանակի, ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, արդեն ոչ թե իբր հիբրիդային, այլ արդեն ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Դա թույլ տալ հնարավոր չէ», – հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ անկախ նրանից, թե ինչպիսի դրոշների՝ ազգային, թե Եվրամիության դրոշի ներքո առաջարկվի նման զորակազմեր տեղակայել, «միևնույն է, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքեր»:

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Այս  մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը:

Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով  ժամը 08:40-ինքնաթիռը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։ 

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։

2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։

Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,-գրել է նա:

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle