Live24
Մայիսի 09, 2025
Live24

Live24

Լուրեր

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։

BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։ 

Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։

«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։ 

«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», – նշված է փաստաթղթում։

ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։

«Սուտ է, թե Հանրապետականները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Չկա մի ՀՀԿ-ական, որ քննադատել կամ արձագանքել է Քոչարյանի ասուլիսին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հեռակա բանավեճի պատճառներին․

«Մենք սկսել ենք անդրադառնալ, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկ ժամ նվիրեց ՀՀԿ-ի վերաբերյալ ինչ-որ կասկածներ հայտնելուն, որոնք սուտ են։

Համարում եմ, որ չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարակված որևէ բան համարել ապացուցված։ Չի կարելի շղարշ ստեղծել, թե ՀՀԿ-ականները բաղձում էին նիկոլին իշխանություն տալ․․․

Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացրել, որ Քոչարյանի գրասենյակն է հորինել և նիկոլենց օգտագործման իրավունքով հանձնել իշխանությունը զիջելու մասին թեզը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մեդիաարշավ է սկսվել, սուտ է։

Անդրադառնալով 2018-ի իրադարձություններին՝ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից շատերն են եղել հանրահավաքներին, այնտեղ են եղել նաև ՀՀԿ-ին դավաճանած շատ կուսակցականներ․

«Քոչարյանի ընտանիքի անդամներին բոլորին անուն-ազգանուններով չեմ ճանաչում, բայց սքրին շոթերն ունեմ։ Մասնակցել են, թե պատահական անցել են, դա էլ ձեր աշխատանքն է, ուսումնասիրեք»,- լրագրողներին ասաց Մկրտչյանը։

Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:

Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ»,-գրել  է նա:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմը «հիմար» քայլ է, որի նպատակը Կանադայի տնտեսության «լիակատար փլուզումն» է և Կանադայի բռնակցման գործընթացի հեշտացումը:

Այս մասին գրում է The Guardian-ը: Նախօրեին ԱՄՆ-ն ուժի մեջ է մտցրել Կանադական ապրանքների ներկրման համար 10-25% մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Կանադան սահմանել է իր մաքսատուրքրերն ամերիկյան ապրանքների համար՝ ընդգծելով, որ պայքարելու է հարևանի ագրեսիայի դեմ.

«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ: Մենք նախկինում էլ են ունեցել դժվար իրավիճակներում… բայց մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան երբևէ, քանի որ երբ խոսքը վերաբերում է մեր մեծ ազգին պաշտպանելուն, չկա գին, որը մենք բոլորս պատրաստ չենք վճարել, և այսօր էլ նույն իրավիճակն է», - ասել է Տրյուդոն:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շարքային ամերիկացիները շատ են տուժելու, կորցնելու են աշխատատեղեր ու ավելի թանկ գին են վճելու սննդի, էներգիայի համար:

«Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է», - ասել է Թրյուդոն: Նա նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարություններին, որ Կանադան պետք է զիջի իր ինքնիշխանությունը և դառնա երկրի 51-րդ նահանգը:

«Դա երբեք տեղի չի ունենա։ Մենք երբեք չենք լինի 51-րդ նահանգ», - ասել է վարչապետը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։

«Եկեք, կնստենք այստեղ, հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, կպայմանավորվեենք։ Ուստի, փոխանցեք Թրամփին. ես այստեղ Պուտինի և Զելենսկու հետ սպասում եմ նրան, մենք կնստենք և հանգիստ համաձայնության կգանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ»,- նշել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա հրաժարվել է միջնորդի դերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը «ատում է» միջնորդությունը, քանի որ դա նշանակում է երկու կողմերի միջև դիրքորոշում ընդունել՝ առանց գործընթացի վրա ազդելու իրական հնարավորության։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների ներկայությունն է ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ ոչ թե արևմտյան ուժերի խոստումները։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որքան ինձ հայտնի է, անվտանգության ոչ մի [արևմտյան] երաշխիք, որը համադրելի կլիներ ռուս-հայկական հարաբերությունների հետ, ոչ ոք Հայաստանին չի տվել։ Համենայնդեպս, որևէ փաստաթուղթ, հայտարարություն չեմ տեսել։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները, ռազմաքաղաքական դաշինքը պահպանվում են։ Ռուսական բազան շարունակում է մնալ այստեղ, մեր սահմանապահների ներկայությունը սկզբունքային առումով չի փոխվել, և դա բավականին դրական է գնահատում Հայաստանի ղեկավարությունը»,-նշել է նա։

Դեսպանի խոսքով` ռազմատեխնիկական համագործակցության հարցը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում պահպանվում է։

«Ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, սակայն ռուսական կողմն ունի քաղաքական կամք՝ պահպանելու այն, ինչ ունենք։ Քննարկվում են հարցեր, որոշ խնդիրներ լուծվում են, որոշները դեռ քննարկման փուլում են։»,-հավելել է նա:

Ավելի վաղ Երևանում հայտնել էին, որ ՌԴ-ից դեռևս չեն ստացել արդեն գնված սպառազինությունը, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերության մթնոլորտում: Հայաստանի իշխանությունները նաև հայտարարել էին, որ մտադիր են դիվերսիֆիկացնել սպառազինության գնումները։ Մասնավորապես, ՀՀ-ն պաշտպանության ոլորտում ակտիվ համագործակցություն է սկսել Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է Լաթաքիա նահանգի լեռներում պահվող զենքը։

Հաղորդվում է, որ ավիահարվածը հասցվել է սիրիական բանակի երեք օբյեկտի, այդ թվում՝ Կարդահա քաղաքի մոտակայքում գտնվող ռադիոլոկացիոն կայանի և Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստի ուղղությամբ:

Սիրիական ԶԼՄ-ների տվյալով՝ ռմբակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:

Բացի դրանից՝ ըստ Al-Araby-ի հրապարակման՝ իսրայելական զինված ուժերը ուղղաթիռների աջակցությամբ ներխուժել է Սիրիայի հարավում գտնվող զորանոցներ և պայթեցրել պահեստները:

Ադրբեջանը որպես նախապայման պահանջում է «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին գրած հոդվածին։

Նշենք, որ այդ հոդվածում Փաշինյանը տարբեր մեխանիզմներ է առաջարկել թուրքական և ադրբեջանական բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների վերաբերյալ։ Այնտեղ մասնավորապես ասվում է, թե տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը: Փաշինյանը հստակ նշել է` այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար` ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: Բայց Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։

Վիգեն Հակոբյանի խոսքով` ՀՀ իշխանությունների համար անկյունաքարային հարցը խաղաղության պայմանագիրն է։ Դրա հետ մեկտեղ բազմաթիվ անգամ պաշտոնական մակարդակով նշվել է, որ կա չհամաձայնեցված 2 կետ, բայց դրանցից որևէ մեկում կոմունիկացիաների հարց չկա։

«Երբ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրից որպես «մեզ լավություն» և «կարևոր զիջում», հանում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ՀՀ իշխանական քարոզչամեքենան դա որպես դիվանագիտական աննախադեպ հաջողություն համարեց»,– հիշեցրեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` թեև ֆորմալ առումով կոմունիկացիաների հարցը խաղաղության պայմանագրի հետ կապ չունի, այնտեղ ներառված չէ, բայց թեմայի մշտական շրջանառումը նշանակում է, որ փակագծերից դուրս «Զանգեզուրի միջանցքի» մասով նախապայման կա։

Վիգեն Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը նվազագույնը պահանջում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացում։ Իհարկե, դա այն «միջանցքը» չէ, որը նկատի ունեն թուրքերը և ադրբեջանցիները, բայց Բաքուն այն ընկալում է որպես միջանկյալ տարբերակ։

«Կարծում եմ, որ Փաշինյանի վերջին հոդվածում արված առաջարկները հենց դրա հետ են կապված։ Նա,տարբեր առաջարկներ անելով, փորձում է այդ նախապայմանը տարբեր ձևերով լղոզել, բայց պատասխանը նույնն է լինելու` Բաքվին դա չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում նաև «Խաղաղության խաչմերուկը»»։

Ըստ քաղտեխնոլոգի` որոշակի սցենարի դեպքում իրավիճակի վրա կարող է ազդել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն դա կախված կլինի նրանից, թե ինչի շուրջ կկարողանան պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ–ն նոր աշխարհակարգի և ազդեցության գոտիների հստակ բաժանման հարցում։ Այդ ժամանակ պարզ կդառնա, թե Հարավային Կովկասի գործընթացներից որքան է հեռանալու ԱՄՆ–ն։

Նրա կարծիքով, եթե Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվեն, որ Ռուսաստանը գերիշխող դեր ունենա տարածաշրջանում, և նա կարողանա դուրս մղել Թուրքիային, ապա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստիպված կլինեն հաշվի նստել նրա դիրքորոշման հետ, այդ թվում՝ հաղորդակցությունների հարցում։

Նշենք, որ Ադրբեջանը հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում փաստացի պնդում է, որպեսզի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի լինի։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական վիճակը կայուն է, նա շարունակում է Հռոմի Gemelli հիվանդանոցում բուժում ստանալ երկկողմանի թոքաբորբի դեմ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ անցած օրը պոնտիֆիկոսը շնչառական անբավարարության կամ բրոնխոսպազմի նոպաներ չի ունեցել: Նա չի ջերմել և գտնվում է գիտակից վիճակում, գրում է vaticannews.va կայքը:

Հռոմի պապն անցել է բարձր հոսքի թթվածնային թերապիա, շնչառական ֆիզիոթերապիա։ Բժիշկների կանխատեսումը մնում է «զգուշավոր», քանի որ ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի վիճակը բարդ է:

Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանութան և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 8-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025

Երևան քաղաքում նույնպես մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +9–ից +11, գիշերը` -1–ից +1։

Ֆոտո

Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին

Պուտինը Սիին խնդրել է Ռուսաստանում գործարաններ կառուցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Պուտինը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մայիսի 9-ը սուրբ օր է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Պուտինն անձամբ է դիմավորում Կրեմլ ժամանող օտարերկրյա պետությունների ղեկավարներին

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՀՀ–ն առաջատար է գյուղմթերքի արտադրության մակարդակով

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարժվում են դեպի Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպում. Ուշակով

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

Հռոմի նոր պապ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը վերցրել է Լեո XIV անունը

Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի 20-ը կընդունի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Կալաս

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ԵՄ-ն կհայտարարի Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծման մասին. Deutshe Welle