Իսրայելի կողմից հունիսի 13-ին Իրանին հարվածներ հասցնելուց ի վեր զոհվել են առնվազն 44 կին եւ 13 երեխա, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը։
«Մեր երկրի ժողովրդի դեմ Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր տուժել է 163 կին, 44-ը մահացել է, որոնցից երկուսը հղի էին։ Բացի այդ, նահատակվածներից 13-ը երեխաներ էին, որոնցից ամենափոքրը երկու ամսական էր»,- գրել է նա X սոցցանցում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների եւ դիվերսիոն խմբերի շուրջկալների թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, գեներալները, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ «երկիր-երկիր» դասի հրթիռները: