«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մեկնաբանելով հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը: Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում»:
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց քարոզչամեքենայի և հակառուսական փորձագետների միջոցով ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ համոզում են, թե ՌԴ-ն է ցանկանում զիջել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին, սակայն Մոսկվան հստակ հայտարարել է, որ նման բան չկա և ՌԴ-ն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պատերազմի միջոցով։
«Փաշինյանն ու Արևմուտքը ցանկանում են դուրս մղել ՌԴ-ն Հարավային Կովկասից. դրա առաջին փուլն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչի արդյունքում ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Արցախը հայաթափվեց։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չնայած Փաշինյանը հետ չի կանչել ՀՀ-ի ստորագրությունը այդ փաստաթղթից։
Փաշինյանն Արևմուտքի հրահանգով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը, որպեսզի ռուսական ուժայինները չհսկեն Ադրբեջանից Նախիջևան բեռների տեղափոխությունն ու Արևմուտքը կարողանա ռուսական ազդեցության նվազեցման հաշվին ուժեղացնել իրենց սատելիտ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Սյունիքում և Իրանի սահմանամերձ շրջաններում»,-գրում են հեղինակները։
Նշվում է, որ Մոսկվան կարևորում է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը, այսինքն՝ ՀՀ-ին հստակ մեսիջ է հղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքով անցնող ճանապարհների նկատմամբ հսկողությունը չտրամադրել երրորդ՝ արևմտյան երկրներին կամ ընկերություններին։ Իրանն ու ՌԴ-ն դեմ են, որպեսզի անգլո-սաքսոնական ուժերն ու նրանց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդվեն Հարավային Կովկասում։ Այնինչ, Փաշինյանը հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է բավարարել թե՛ Արևմուտքի, թե՛ Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր պահանջները։
«Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի. դա գիտակցում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Իրանում, թե՛ ՀՀ առողջ, պետականամետ քաղաքական ուժերը, սակայն ոչ Փաշինյանն ու թիմը։ Նրանց համար գերնպատակը 2026 թվականին վերարտադրվելն է՝ անգամ ՌԴ-ի հետ կապերի խզման գնով։ Այսպիսով, Հարավային Կովկասում ստեղծվել է հետաքրքիր գեոպոլիտիկ ստատուսքվո։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը հսկվելու է Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ դա համարում են Մեծ Թուրանի լոգիստիկա»,-նշում է տելեգրամյան ալիքն ու հավելում, որ Արևմուտքը, հենվելով Երևանում Փաշինյանի և նրա թիմի վրա, ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ նվազեցնելով ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը ՀՀ-ում, ինչն առաջացնելու է ռուսական կողմի հակաքայլերը, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապերի խորացման տեսքով. պատահական չէ, որ հենց Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան ապագա երկաթգիծը։
«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ամեն գնով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի հսկվելու ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի կողմից՝այդ լոգիստիկան օգտագործելով իրենց պանթուրքական ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անջատողական ծրագրերի համատեքստում՝ Իրանական Ադրբեջանում, և Իրանը ՀՀ-ից կտրելու ռազմավարության մեջ»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և նոր կառավարությունը պետք է առաջնորդվի միայն հայկական ազգային, պետական շահերով, որպեսզի ՀՀ-ն չվերածվի proxy war-ի տարածքի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբանցք, Արարատյան փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17:00 Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Կորյունի փ. 19 շենք, Իսահակյան փ. 28 շենք, Տերյան փ. 89, 91 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 51 փողոց 3; 53 փողոց 6 շենքեր, Հյուսիսային Ճառագայթ փ. 2-18 շենքեր, Արաբկիր 25 փողոց 1-13; 27 փողոց 1-13 առանձնատներ, Քեռու փ. 52/1-58 շենքեր, Բարբյուսի փ. 7-11 շենքեր, Կոմիտասի պող. 1-1/11 շենքեր, Բակունցի փ. 2 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 2/1-9 շենքեր, Ռուբինյանց փ. 17/1-21/5 շենքեր, Դավթաշեն թաղ. 9, 10 փողոցներ, Բ-2 թաղ․ 119, 120, 121, 129, 130, 131, 132, 133, 134 շենքեր, Հաղթանակ թաղ. 1, 2, 3, 8, 14 փողոցներ, Աշոտի և Լյովայի փողոցներ, Վարդաշեն 1 փողոց 56-142, 96-114; 3 փողոց 4-22, 24 -25; 10 փողող 1-11; 11 փողոց 1-17 առանձնատներ, Նորք Մարաշ՝ Սերո Խանզադյան 2-րդ նրբանցք 1-78 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 203, 203/5, 222/1 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 131/7, 143/5 առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11։00-17:00 Երվանդաշատ, Բագավան և Մուսալեռ գյուղեր, Պտղունք գյուղ մասնակի,
Արարատի մարզ՝
10։00-11։30 Լանջազատ գյուղ մասնակի,
10։00-12։00 Նորաբաց, Դարակերտ և Սայաթ-Նովա գյուղեր մասնակի,
10։00-13։00 Վեդի քաղաք՝ Արցախի, Թումանյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Արարատյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Չարենցի, Խանջյան, Սերոբ Աղբյուրի, Շահումյան փողոցներ մասնակի, Ոսկետափ գյուղ մասնակի,
12։00-13։30 Գետազատ գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների, Միկոյան, Մոմիկի, Նարեկացի փողոցներ մասնակի,
10։30-13։30 Վայք քաղաք՝ Չարենցի, Շահումյան փողոցներ մասնակի և Ջերմուկի խճուղի մասնակի,
Կոտայքի մարզի՝
11։00-17:00 Կամարիս գյուղ և հարակից տարածքներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00-16:30 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի,
11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս,
11։00-16։50 Կարճաղբյուր գյուղ, «Սևանի իշխան» ՓԲԸ, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ», «Վիվա Արմենիա» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,
14:00-15:30 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ և Կարմիր գյուղերն աբողջությամբ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղի «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Կարիշ» գազալցակայան, Սարուխան թիվ 1 դպրոց, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան,
Լոռու մարզ՝
11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մադան թաղամասեր և Ջիլիզա գյուղ,
Սյունիքի մարզ՝
10:00-11:30 Քաջարան քաղաք՝ Աբովյան փ. 5, 6, 7, 9 շենքեր:
11:00–12:00 Ույծ գյուղ,
11:00-14:00 Լոր գյուղ,
12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Սյունիքի փողոց մասնակի և Պարույր Սևակի փողոց,
14:00-14:30 Սիսիան քաղաք՝ Գեորգի Առուստամյանի և Տիգրան Մեծի փողոցներ, Գայի փ. 1, 2, 3, 4, 5 փողոցներ,
14:30-16:30 Դարբաս գյուղ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի պետական բարձր հովանու ներքո գործող «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան, որին անդամակցում են շուրջ 20 «բնապահպանական» ՀԿ-ներ (2022-2023 թթ. Արցախը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներն» են), այս շաբաթ հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը, որը տեղեկատվական շտեմարան է՝ ադրբեջաներենով, անգլերենով և հայերենով։ Այդ կոալիցիայի անդամ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն անցած տարի պատրաստել էր նաև «Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսներ» եռալեզու քարտեզը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս թվային քարտեզը՝ հիմնված աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ժամանակակից ծրագրերի վրա։
Այդ քարտեզի վրա օգտագործվել են Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունները։ Եվ պատահական չէ, որ այդ կոալիցիայի համահիմնադիր, Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիևան բարձր է գնահատել հանրությանը ներկայացված ինտերակտիվ թվային քարտեզում ադրբեջանական ժողովրդին «պատկանող ազգային տեղանունների», ինչպես նաև դրանց հետ կապված «պատմական քարտեզների» ընդգրկումը։
Այդ քարտեզը պարունակում է տեղեկություններ օգտակար հանածոների տեսակների, գտնվելու վայրի, հիմնական աղտոտող ձեռնարկությունների և գետերը աղտոտող նյութերի մասին։ Հեղինակների խոսքով, արտադրական կազմակերպությունների մասին տեղեկությունը ստացվել է տիեզերական պատկերների վերլուծության միջոցով: Սակայն շտեմարանում օգտագործված տեղեկությունների բովանդակությունը և որոշ տեսանյութերի ռակուրսները հուշում են, որ դրանք ձեռք բերելու և նկարահանելու համար ամենևին էլ տիեզերք հասնել պետք չէ։
Օրինակ՝ Ամուլսարի դեմ պայքարող հայկական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիայի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարող էր տրամադրել Չեխիայի ԱԳՆ–ի դրամաշնորհային ծրագրով տարիներ շարունակ Հայաստանում գործող «Առնիկա» ՀԿ-ն, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Հայկական այլ լրատվամիջոցներ ևս պարբերաբար ահազանգել են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Առնիկան» հայկական գործընկերների՝ մասնավորաբար «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները, իսկ վերջերս հասել են նաև Սյունիքի մարզ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում նրանց գործունեությունը։
Հայաստանի հանքերի քարտեզագրումը և դրանց բնապահպանական ազդեցության կեղծ ու չափազանցված տեղեկության տարածումը հերթական սադրանքն է Հայաստանի տնտեսության դեմ։ Թե ինչ ձևով ու երբ այս տեղեկությունը կօգտագործվի, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հայկական հանքարդյունաբերության դեմ ճնշումը ուժգնանում է Ամուլսարի նախագծի վերագործարկման ֆոնին, ինչն ուղեկցվում է որոշ հայ «փորձագետ-բնապահպանների» ու արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրենց գործունեությունն ապահովող հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության համար Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի ոչնչացումը կարևոր նպատակակետերից մեկն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի առաջմղման հետ մեկտեղ։ Թշնամու նպատակները պարզ են ու հասկանալի, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ պատկան մարմինները չեն նկատում ադրբեջանցիներին բացահատ աջակցություն տրամադրող հայերին ու Հայաստանում գործող արտասահմանցիներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։
Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի»:
Մարտի 6-10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 6-7-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։
Օդի ջերմաստիճանը 6-9-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևանում մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն։ Աս մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։
«Պլանավորվում է, որ նախագահ Մակրոնը կրկին կմեկնի Վաշինգտոն Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», – Պրիմայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա երեք երկրների ղեկավարների այցի կոնկրետ ժամկետներ չի նշել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ այս փուլում չի նախատեսվում Մակրոնի նոր այցելություն Վաշինգտոն:
Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման հայտնել էր. «Դիտարկվում է այն տարբերակը, որ անհրաժեշտության դեպքում Մակրոնը նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կրկին կայցելի Վաշինգտոն»։
Նախորդ շաբաթ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնն այցելել էին Վաշինգտոն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել էին կարևոր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։
ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս համագործակցությունն օգնել է Կիևին հարձակվել ռուսական ռազմական օբյեկտների վրա, գրում է աղբյուրը։ Հետախուզության փոխանցման դադարը հաստատել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, X-ում հայտնել է Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը։
Վաշինգթոնը շարունակում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասին հետախուզական տեղեկատվություն փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, պարզաբանել են թերթի աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Suspilne-ի աղբյուրը հայտնել է, որ մարտի 5-ի դրությամբ Կիևի և Վաշինգթոնի միջև տվյալների փոխանակումը պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել Daily Mail-ի այն տվյալները, որ ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային ռազմական օգնության ավարտի շրջանակներում Վաշինգթոնից ստացված հետախուզական տվյալները կիսել Ուկրաինայի հետ։ Խոսքը տեղեկատվության մասին է, որը փոխանցվել է «Rel UKR — Releasable to Ukraine» դասակարգման ներքո:
The Daily Mail-ը նշել է, որ լայնածավալ մարտերի սկզբից ի վեր Ավստրալիան և Նոր Զելանդիան (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին Five Eyes հետախուզական դաշինքի մաս են կազմում) նույնպես տվյալներ են կիսել Ուկրաինայի հետ:
Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն մինչ օրս մեծ թվով քայլեր են ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ:
«Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր», - հայտարարել է նա։
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով կառավարության լրատվականին:
Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:
Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:
Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:
«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», - փոխանցեց Դրմեյանը:
Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից: