Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Նշվում էր, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:
Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:
Մամուլը գրել էր, Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցրել են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:
Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:
Այս պահին ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Այս մասին հաղորդում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են պարզաբանումներ ստանալ Քոչարյանից վերջին հարցազրույցներից մեկում նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վարժանքների նպատակն է կատարելագործել պահեստազորայինների ռազմական հմտությունները։
Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանին։
Այս մասին տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։
Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։
Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն՝ խաղաղության բանակցության եւ Թրամփի հետ հաշտության համար։
Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։
Ռուսական քաղաքական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել՝ առաջարկելով փուլային լուծում։ Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, եւ կողմերը որտեղ կանգնած են՝ կմնան այդ տեղում, ու այն կդառնա նոր սահմանային գոտի։
ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տեւող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարի հետ, որը կընտրվի նշանակվելիք ընտրություններում։ Եթե կրկին կընտրվի Զելենսկին, նրա հետ կկնքվի հիմնական փաստաթուղթը, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենա:
Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։
Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է եւ սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 3 օրով գործուղվում է Իտալիա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
«Ժողովուրդ» օրաթերթը, իր նախորդ համարներում անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի դրույթներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանը փակուղում է։ Կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը. ո՛չ հակասահմանադրական է ճանաչում, ո՛չ էլ սահմանադրական, իսկ Դատախազությունն այդ ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի վարույթում քննվող, 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել էր դիմել ԵԽ մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և սահմանադրական չափանիշներին, մասնավորապես՝ սեփականության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, թե ոչ։ Եվ ահա, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը:
Իսկ ինչ է գրված միջազգային գործընկերների կարծիքում.
• «Օրենքի հիմքում ընկած գաղափարն ինքնին խնդրահարույց չէ միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տեսանկյունից: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք օրենքով սահմանված են հանրային շահի և բռնագանձման ընթացակարգերում ներգրավված անձանց օրինական շահերի միջև արդար հավասարակշռության ապահովման` նյութական և ընթացակարգային բավարար երաշխիքներ:
• Միևնույն ժամանակ, եթե անձի վրա դրված՝ իրեն պատկանող գույքի օրինական ծագման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու բեռը չափազանց ծանր է, բռնագանձումը կարող է դիտարկվել նաև որպես սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն: Ապացուցման ստանդարտը պետք է հստակ սահմանվի օրենքով»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելման պահանջը. «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Եվ սրա վերաբերյալ էլ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները գրել են. «Ըստ էության, վերոնշյալ համատեքստում ժամանակային սահմանափակումների առկայությունը կարող է անհրաժեշտ համարվել ոչ այնքան գույքի սեփականատիրոջ ակնկալիքները (օրինական կամ ոչ) պաշտպանելու տեսանկյունից, որքան ընդհանրապես տնտեսական կայունությունը պահպանելու համար, ինչն այդ ակնկալիքից գերակա է: Այնուամենայնիվ, օրենքով սահմանված ժամանակահատվածի վերաբերյալ կան որոշ քննադատական դիտարկումներ»։
Ահա այս և մի քանի այլ ձևւակերպումներն են խնդիր դարձել ՍԴ-ի համար, որ չի կարողանում որոշում կայացնել՝ մարդկանց ունեցվածքը խլելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներով ուղեկցվող գործընթացը սահմանադրական ճանաչելու հարցում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս վիճահարույց օրենքով կունեզրկվեն, ապագայում կարող են բողոքարկել ու պետությունից կրկնակի փոխհատուցումներ ստանալ»:
Մանրամասները՝ թերթի համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: Որպես պատճառաբանություն նշվեց տեխնիկականը, այն է՝ հանձնաժողովում նախատեսված ժամկետում չեն հասցրել կազմակերպել քննարկումն ու քվեարկությունը, որպեսզի հարցը ներառվեր խորհրդի օրակարգ:
Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հակված է ընդհանրապես «հետ քաշվել» այս թեմայից, և հետագայում նախագիծը ԱԺ քննարկման չի ներկայացվի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմք են ծառայել ներկա աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունները: Այսինքն, ստացվում է, որ «Եվրաքվե» անունով նախաձեռնությունը հիսուն հազարից ավելի քաղաքացիների ապակողմնորոշել է, ստացել նրանց ստորագրությունը, իսկ իշխանությունները «ոտքի վրա» նախագիծն ուղարկել են խորհրդարան՝ նույնիսկ մի քիչ չհամբերելով՝ հասկանալու աշխարհաքաղաքական զարգացումները՝ մասնավորաբար կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Ուշագրավ է, որ նման նախաձեռնության հեղինակները հիմա էլ «Եվրադաշինք» անունով ուզում են ստանալ գյումրեցիների քվեն՝ ավագանու առաջիկա ընտրություններում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում