Live24
Հունիսի 23, 2025
Live24

Live24

Լուրեր

Գիտնականները Արեգակի վրա թռչունի նմանվող օբյեկտ են հայտնաբերել: Այն 10 անգամ մեծ է Երկրից և ունի մոտ 150 հազար կմ երկարություն ունեցող «թև»: Այս մասին, Թերթի փոխանցմամբ, հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։

«LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է մի գեղեցիկ և որոշ չափով առեղծվածային պատկեր: Պատկերում կարծես պարզ երևում է «թռչուն» կամ «թռչող նավ»՝ հետևում «բոցավառվող արահետով: Նման «թռչնի» թևի չափը մոտավորապես 150 հազար կիլոմետր է։ Սա ավելի քան տասն անգամ մեծ է Երկրից: Օբյեկտը գտնվում է Արեգակից մոտ երկու միլիոն կիլոմետր բարձրության վրա»,- նշվում է հոդվածում:

Հայտարարությունն արվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։

Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։

Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։

«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն իրականացնում թռիչքներ։

«Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, սա առաջնահերթություն է», – հաղորդում է «Ռոսավիացիան»:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, հայտնում է Mehr-ը։

Բաղային նշել է, որ բանակցությունների վեցերորդ փուլի անցկացման ամսաթվի և վայրի մասին տեղեկությունները լրատվամիջոցների կողմից ընդամենը շահարկումներ են։

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ուրբաթ օրը Հռոմում հանդիպել են միջուկային բանակցությունների հինգերորդ փուլում, և երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել բանակցությունները Օմանի կառավարության միջնորդությամբ։

Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է տարբեր գաղափարներ, որոնք կարող են առաջընթացի հանգեցնել հետագա փուլերում։

Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանել՝ պայմանավորված Ռուսաստանի մայրաքաղաքում ուժեղ շոգով։

Իր հերթին «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ այս կիրակին ռուսաստանյան մայրաքաղաքում առաջին տեղն է գրավում գարնան և տարվա սկզբից ամենատաք օրերի ցանկում։

Ըստ նրա, տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ քաղաքի բազային օդերևութաբանական կայանի՝ ВДНХ-ի տվյալներով, օդի ջերմաստիճանը գերազանցել է +27 աստիճանի նշագիծը (+27,1°), ինչը 0,2°-ով բարձր է նախորդ առաջատարի՝ երեկվա օրվա ցուցանիշից։

«Այսպիսի ջերմաստիճանը ավելի քան 6°-ով բարձր է կլիմայական նորմայից։

Սակայն օդերևութաբանական պատմության մեջ եղել են նաև ավելի տաք մայիսի 25-ներ, այսպես, այս օրվա համար օդի առավելագույն ջերմաստիճանի օրական ռեկորդը սահմանվել է ուղիղ քսան տարի առաջ և կազմում է +31,5°։

Օդի տաքացումը դեռ շարունակվում է, այնպես որ նոր առավելագույնի ճշգրիտ արժեքը կիմանանք ժամը 21-ից հետո, երբ առավելագույն ջերմաչափերից ցուցմունքներ կվերցվեն»,- նշել է Լեուսը։

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով մայիսի 25-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ծովային, օդային, ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրում են հրթիռային զենքի բաղադրիչներ, ռադիոէլեկտրոնիկա, պայթուցիկ նյութեր, հրթիռային վառելիք և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հարված է հասցվել նաև ռադիոտեխնիկական հետախուզության և արբանյակային կապի կենտրոններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Մենք պետք է ամենաուժեղ միջազգային ճնշումը գործադրենք Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «ոչնչացնել Ուկրաինան»։ Այդ մասին են վկայում անցած գիշեր ՌԴ ԶՈւ-ի կողմից ուկրաինական տարածքում հասցված լայնածավալ հարվածները։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա մայիսի 25-ին հարձակվել են անօդաչու թռչող սարքի միջոցով։

Այս մասին հայտնել է դիվանագիտական ​​առաքելության տելեգրամյան ալիքը։

«Դիվանագիտական ​​առաքելության տարածքի վրայով թռչելուց հետո անօդաչու թռչող սարքը ներկով տարա է գցել գլխավոր մուտքի դիմացի հատվածի վրա»,- միջադեպը նկարագրել են դեսպանատանը։

Միևնույն ժամանակ, Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը նշում է, որ նման հարձակումները դարձել են պարբերական։

Ռուս դիվանագետները կապ են հաստատել ոստիկանության և Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ոչ մի արդյունք չի տվել այդ դիմումը։

«Նման միջադեպերի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են շվեդական իշխանությունները»,- նշել են դեսպանատան մամուլի ծառայությունից։

Մայիսի 25-ին, ժամը 13:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հատնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դին դուրս են բերել ջրանցքից:

X-ի այս շաբաթվա խափանումներն ընդգծում են գործառնական լուրջ բարելավումների անհրաժեշտությունը, ասել է սոցիալական ցանցի սեփականատեր Էլոն Մասկը։

«Ես պետք է չափազանց կենտրոնացած լինեմ X/xAI-ի և Tesla-ի վրա, քանի որ մենք ներդնում ենք կարևորագույն տեխնոլոգիաներ»,- գրել է նա X-ում։

Մասկը նշել է, որ թիմը կվերադառնա «24/7 աշխատանքի և խորհրդակցությունների, սերվերների և գործարանային սենյակներում քնելու»։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. 2-ից 6 ամիս հետո Իրանը կգծի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը․ Fars

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ