Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիետնամ կատարած այցի ժամանակ կնոջ՝ Բրիջիտի կողմից ապտակ է ստացել։
Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է բացվում նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին Մակրոնի կինը, որն ամբողջությամբ չի երևում, թեթև հարված է հասցնում նրան։
Ֆրանսիական RMC լրատվամիջոցը նշել է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։

 

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին հայտնել է, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում: Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:

Ովքե՞ր են ձերբակալվածները

Մայիսի 20-ին ձերբակալվածներից մեկը 41-ամյա Արա Արտունին է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ արվարձանային թաղամասից: Նրան մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու նպատակով սպանության փորձ իրականացնելու մեջ:

Արտունու եւ մյուսների դեմ ներկայացված հաղորդումներից մեկը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան է ներկայացրել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS, Department of Homeland Security), ինչպես նաեւ Ներգաղթի եւ մաքսային մարմնի (ICE, Immigration and Customs Enforcement) հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորը (Jerome S. Salvador): Հաղորդումից, որը դատավորի կողմից ընդունվել է մայիսի 15-ին, տեղեկանում ենք, որ Արտունին հայտնի է նաեւ իբրեւ «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»: Ըստ այդմ՝ նա ԱՄՆ-ում բնակվում է օրինական հիմքերով ու չնայած հայտարարել է, թե Իրանի քաղաքացի է, իրականում, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի է, որը միաժամանակ քրեական հեղինակություն է կազմակերպված հանցավորության հայկական շրջանակներում եւ ունի իր հանցավոր խմբավորումը՝ Artuni Enterprise-ը:

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Արտունու հակառակորդը 46-ամյա Ռոբերտ Ամիրյանն է (Amiryan Organized Crime Group) Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից: Վերջինս էլ, ըստ հատուկ գործակալ Սալվադորի հաղորդման, հայտնի է նաեւ «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» (թարգմանաբար՝ ձուկ) եւ «Սանտորո» անուններով: Ամիրյանը եւս ձերբակալվել է մայիսի 20-ին: Նա եւ Արտունին, ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան:

50-ամյա Վահան Հարությունյանն էլ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքից է: Նա ձերբակալվել է նույն նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:

Մեղադրյալների թվում են նաեւ 45-ամյա Լեւոն Առաքելյանն (Լաս Վեգաս, Նեւադա) ու 33-ամյա Իվան Բոխորկեսը (Ivan Bojorquez, հայտնի նաեւ որպես «Ստալ», Կալիֆոռնիայի Գարդինա քաղաքից), որոնք, ըստ հաղորդագրության, ձերբակալվել են այլ գործերով:

Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավապահները դեռ փնտրում են մի հոգու, ինչպես նաեւ այդ օրն իրականացված գործողության արդյունքում առգրավել են շուրջ 100 հազ. դոլար կանխիկ գումար, 3 հատ զրահապատ մեքենա եւ 14 միավոր հրաձգային զենք:

Մի կողմից՝ սպանության փորձ, մյուս կողմից՝ առեւանգում ու խոշտանգում

Վերոնշյալ հայերի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներում նշվել է, որ հայկական կազմակերպված հանցավոր շրջանակները փոխկապակցված են ռուսական մաֆիային եւ Լոս Անջելես շրջանը (Los Angeles County) դարձրել են ԱՄՆ-ում իրենց գործողությունների կենտրոն: Ըստ ամերիկացի իրավապահների՝ 2022-ից երկու հայ լիդերներ (Արա Արտունին եւ Ռոբերտ Ամիրյանը), որոնք հայտնի են նաեւ որպես քրեական հեղինակություն, ըստ էության, մտել են առճակատման մեջ իրենց տարածքի վերահսկողության համար, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի ու առեւանգումների:

Արտունուն, համաձայն հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել 2023-ի ամռանը Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու հիմքով: Իր հերթին Ամիրյանը 2023-ի հունիսին առերեւույթ համաձայնության էր եկել իր հանցավոր խմբավորման անդամների հետ՝ առեւանգել եւ խոշտանգել Արտունուն փոխկապակցված անձանցից մեկին:

Սպանության փորձից բացի՝ Արտունին եւ նրա հանցավոր կազմակերպությունն առնվազն 2021-ից առերեւույթ կատարել են այլ հանցագործություններ, ներառյալ՝ բանկային խարդախություն, խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, բեռների գողություն, ինչի թիրախում եղել են առցանց առեւտրի հարթակները, ինչպիսին է Amazon.com-ը: Ըստ իրավապահների՝ Artuni Enterprise-ի անդամներն ու փոխկապակցված անձինք գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրումների երթուղիների համար, իսկ հետո՝ փոխադրումների ժամանակ, շեղվել են երթուղուց եւ հափշտակել են բեռի ամբողջ խմբաքանակը կամ դրա մի մասը: Amazon-ի գնահատմամբ՝ Artuni Enterprise-ն իրենից առերեւույթ հափշտակել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք: Բացի դրանից՝ Artuni Enterprise-ն իրականացրել է բանկային քարտերի խարդախություն, որի շրջանակներում քարտերից գումարներ են փոխանցվել շինծու բիզնեսի հաշվին, իսկ հետո այդ հաշիվը զրոյացվել է, նախքան քարտերը թողարկող ընկերությունները կկարողանային հետ ստանալ գումարները:

«Մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»

«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- ամսի 20-ին հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին (Bill Essayli):

Նկատենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ղեկավարում է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ն եւ նրա անդրծովյան տարածքները բաժանված են 94 դատական շրջանի, որոնք գլխավորում են 93 դաշնային դատախազները: Նրանք էլ ենթարկվում են գլխավոր դատախազին:

«Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»,- ասել է դատախազ Էսեյլին:

«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով եւ դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հանրային անվտանգությանն ու էական վնաս պատճառելով օրինական առեւտրին եւ մատակարարումների շղթաներին»,- հայտարարել է հատուկ գործակալ Դուեյն Անգերբրանդտը (Dwayne Angerbrandt):

«Ձեռք-ձեռքի աշխատելով մեր դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ գործընկերների հետ՝ միասնական ենք մեր առաքելության մեջ՝ բացահայտել, ձերբակալել ու արդարադատության առաջ կանգնեցնել դաժան հանցագործներին: Միասին մենք հստակ ուղերձ ենք հղում՝ մեր համայնքներում բռնություն չենք հանդուժելու»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄըքԴոնելը (Jim McDonnell):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռն (Շվեյցարիա)՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը:

Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է հետաձգել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա 50% մաքսատուրք սահմանելու առաջարկը մինչև հուլիսի 9-ը:

«Այսօր ինձ զանգահարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ խնդրելով մինչև հունիսի 1-ը երկարաձգել առևտրի և Եվրամիության 50% սակագնի գործողության ժամկետը։ Ես համաձայնեցի մինչև 2025 թվականի հուլիսի 9-ը երկարաձգմանը․ ինձ համար պատիվ էր դա անել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ բանակցությունները կսկսվեն արագ»,- գրել է Թրամփը իր սոցցանցի էջում։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «լրիվ խելքը գցել է»։ 

«Չեմ հասկանում՝ ինչ է պատահել նրա հետ»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օդային մեծ հարձակում սկսելուց հետո դժգոհ է Պուտինի գործողություններից։ Թրամփի խոսքով, եթե Պուտինը փորձի զավթել ողջ Ուկրաինան, այն կհանգեցնի «Ռուսաստանի կործանմանը»։

Ավելի ուշ, երբ արդեն լրագրողներին ասել էր, որ դժգոհ է Պուտինի գործողություններից,  Թրամփը Truth Social-ում գրել է. «Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել: Նա լրիվ խելքը գցել է։ Նա անիմաստ սպանում է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ ոչ միայն զինվորների: Հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի»։

Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ասելով, որ նրա խոսքերը խնդիրներ են առաջացնում։

Հարձակումների հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կան տասնյակ վիրավորներ:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ռուս-ուկրաինական խնդրի կարգավորման ուղղությամբ կուլիսային բանակցություններ են ընթանում։ Ըստ լրատվամիջոցի, հստակություն չկա՝ արդյոք Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Թուրքիայում, սակայն Ստամբուլը շարունակում է մնալ որպես ամենահարմար բանակցային հարթակը, որտեղ նաև շարունակվում են կուլիսային գործընթացները. հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։ 

«Ընթանում է կուլիսային բանակցային գործընթաց՝ կապված Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ, սակայն առայժմ կոնկրետ մանրամասներ չկան», – նշել է գործակալության զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կշարունակվեն բանակցությունները:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն՝ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ:

Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը հայտարարել էր, թե «Ամերիկայի լռությունը» խրախուսում է Պուտինին:

«Զելենսկին իր խոսքերով վնաս է հասցնում իր երկրին: Նրա ամեն ասածը խնդիրներ է ստեղծում, և դա ինձ թուր չի գլալիս։ Ավելի լավ կլինի՝ նա պարզապես դադարեցնի։ Դա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Դա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք մեր սահմանների մոտ: Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք համակարգային ձախողումների արդյունք են, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում, կառուցել ապագա որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա: Պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում կեղծ պատմույթների միջոցով, որոնք ոմանք կձգտեն տարածել, և թեպետ սպիները մնում են, մենք պետք է առաշարժվենք դեպի ավելի լավ ապագա»,- նշել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը մայիսի 26-ին ակնկալում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Ֆիդանը մտադիր է մայիսի 26-ին հանդիպումներ ունենալ նաև Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ։

Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հավելել է, որ Ֆիդանը կարող է հանդիպումներ ունենալ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Հաքան Ֆիդանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված է մայիսի 26-ին և 27-ին։

Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։  Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը: 

«Հայաստանի տեսլականը հստակ է․ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-ասել է Միրզոյանը։

Ֆոտո

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. 2-ից 6 ամիս հետո Իրանը կգծի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը․ Fars

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան

Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին. պաշտպանության նախարար

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյան

Չինաստանը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը և պատրաստ է օգնել խաղաղության հաստատման հարցում

Պայթյուններ Իրանի Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը