Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ձգտում պահպանել արդեն հնացած մի մեխանիզմ, որը չի համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին։ Քանի որ այն հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, կարգավորվել է, Ադրբեջանը իրավամբ պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի ձգձգումը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ», - նշել է նա։

Հաջիզադեն անդրադարձել է նաև հաղորդակցային ուղիների բացման թեմային՝ նշելով․«Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված անխոչընդոտ տարանցման հետ, համահունչ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման սկզբունքներին և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հայաստանի դիմադրությունն ու բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության վերաբերյալ հայտարարություններին»։

Այսօր Փաշինյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է Երևանի համար և որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, բայց մյուս կողմից ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը:

«Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել  և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կայցելի Մոսկվա, հայտնել է Mehr-ը։

Երկուշաբթի առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի՝ Ռուսաստան կատարելիք այցի մասին։

Բաղայիի խոսքով՝ Ահմադիանը ծրագրում է մասնակցել Անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների 13-րդ միջազգային հանդիպմանը, որը տեղի կունենա Մոսկվայում 2025թ. մայիսի 27-29-ին։

Հյուսիսատլանտյան դաշինքի սպառնալիքներն արագորեն աճում են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ռուսաստանի ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ՆԱՏՕ-ի, որի ջանքերով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված միջազգային անվտանգության ճարտարապետությունը քանդվել է, կողմից բխող սպառնալիքներն արագորեն աճում են», - ասել է Պատրուշևը Ուստ-Լուգա նավահանգստի ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության, ինչպես նաև Բալթիկ ծովում նավագնացության հնարավոր սահմանափակումների համատեքստում տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

«Ըստ էության, սպառազինությունների վերահսկման հիմնարար պայմանագրերը ոչնչացվել են։ ՆԱՏՕ-ի ուժերի ռազմածովային ներկայությունը, դրանց մարտական ​​և հետախուզական ներուժը, մասնավորապես՝ Բալթյան տարածաշրջանում, մեծանում է», - նշել է պետության ղեկավարի օգնականը։

Պատրուշևը հիշեցրել է, որ 2024 թվականի գարնանը տեղի են ունեցել Սառը պատերազմի ավարտից ի վեր ՆԱՏՕ-ի ամենամեծ՝ «Steadfast Defender 2024» զորավարժությունները, որոնց մասնակցել է մոտ 90 հազար զինծառայող։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել զորավարժությունների ռազմածովային բաղադրիչին, որին մասնակցել է ավելի քան 50 նավ։

 

Շուտով Գորիսում տեղի կունենա Ապակենտրոնացված համագործակցության 5-րդ կոնֆերանսը: Սա շատ կարևոր համագործացություն է մեր երկու երկրների միջև, որը նախորդել է մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Նաև քաղաքական նշան է այն, որ տեղի է ունենում Սյունիքում, և այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի»,- ասաց նա:

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 

 Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար: «Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում:

Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա իրեն հարմար ժամանակահատվածում: «Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:

Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:

Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսիսն հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռազմավարական գործընկերության պայմանագիր կկնքվի Ֆրանսիայի և Հայաստանի միջև:

«Մեր երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են, հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որոնք առկա են»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Նույն հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք արդեն թվարկեցին բազմաթիվ գործիքներ, ուղղություններ, որոնք կարելի է ասել՝ չունեն երկրներ, որոնք ունեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ:

«Հարցը կընդունենք որպես ՀՀ քաղաքացիների կողմի տրվող ուղիղ հանձարարկան և ինչպես արդեն ասվեց՝ կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ խորը համագործակցությանը նաև փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անուններ և որակավորումներ տրվի»,- նշեց նա:

ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում, Թերթի փոծանցմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր կողմից, ոոչ էլ ամերիկացիների կողմից», - ասաց պարոն Մերցը (մեջբերում է ՌԻԱ Նովոստին):

Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, օրինակ, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև որոշակի պահ նա չէր կարող դա անել»: 

Ապրիլի 13-ին Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց եվրոպական գործընկերների հետ համաձայնեցված հեռահար «Տավրուս» հրթիռները Կիև տեղափոխելու հնարավորության մասին։ Սպասվում էր, որ եվրոպացի պաշտոնյաները այդ հարցը կքննարկեն մայիսի 9-ին Կիևում՝ 30 երկրների «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հանդիպման ժամանակ։

ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ 

Гор Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2025

Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:

Իմ տեղեկություններով, անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը և ըստ այդմ չէր հավատարմագրվել, սակայն այս անգամ պատշաճ հավատարմագրման պրոցեսը անցնելուց հետո նրա մուտքը Հայաստան իհարկե թույլատրվել է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ փորձագետ Ջոշուա Կուչերան, որը Արցախյան պատերազմի ժամանակ Քարվաճառում է եղել և որի մուտքը արգելված է եղել, հիմա «Երևանյան երկխոսության» է մասնակցում։

Ոչ միայն Ջոշուա Կուչերայի, այլ նաև մի այլ էքսպերտի մասով կար խոսակցություն։ Ես ուզում եմ շատ հաստատորեն նշել, որ Հայաստանը երբևէ չի սահմանափակել որևէ, հատկապես էքսպերտային շրջանակներից, մարդկանց մուտքը Հայաստան, որոնք այցելել են Ադրբեջան։ Ոչ նախկինում, ոչ ներկայումս չի սահմանափակվել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է կարողանանք աշխատել և պետք է աշխատենք նաև այն մարդկանց և հատկապես անալիտիկ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք հնարավոր է՝ ունեն այլ կարծիք, դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ։

Այս նմանատիպ ֆորումները և համաժողովները նաև նպատակ ունեն բացատրելու Հայաստանի կառավարության, Հայաստանի դիրքորոշումները շատ ավելի ամրապնդելու էն մարդկանց և էքսպերտային ոլորտի ներկայացուցիչների մոտ, ում հետ մենք աշխատում ենք և ով ընդհանրապես հետաքրքրված է մեր ռեգիոնով։ Մենք հակված չենք Հայաստան հրավիրել միայն այն մարդկանց, որոնք սիրում են Հայաստանը և գոհ են այն քաղաքականությամբ, որ վարում է Հայաստանը։ Մենք մեր քաղաքականությունը ուզում ենք բացատրել ավելի շատ, ավելի մեծ շերտերի»,–ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Քրեյգ Օլիֆանթին, Դավիթ Կարապետյանն ասաց. «Մենք որևէ մասնակցի չենք մերժել մասնակցության հայտը։ Քրեյգ Օլիֆանթը մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական օդանավի տոմսի հետ կապված խնդիր է ունեցել, բաց է թողել օդանավը, այդ իսկ պատճառով չի կարողացել ժամանել։ Ցավում ենք շատ դրա համար, որովհետև Կրեյգ Օլիֆանթը համարվում է բավական հեղինակավոր, վերլուծաբան և էքսպերտ, հատկապես մեր ռեգիոնի մասով, և մենք կուզեինք, որ մեր դիվանագիտական ֆորումը լիներ այն հարթակը, որտեղ քննարկվեին բոլոր այն հարցերը, որոնք և մենք ենք համարում խրթին, և մեր ռեգիոնի մյուս մասնակիցներ են համարում խրթին»։

 

Ֆոտո

Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները, և նրանք կմնան անպարտելի․ Խամենեի

Հարուստ, աղքատ, անիմաստ. ո՞ւմ է իրականում ընտրում «Նյութապաշտ կինը»

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

Միացյալ Նահանգների հետ վերջին ամիսներին վարած բանակցություններ մասին մենք պարբերաբար տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին