Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- նշել է նա։

«Այսինքն, սա բավականին վտանգավոր որոշում է», - ամփոփել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից: Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, օրինակ, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև որոշակի պահ նա չէր կարող դա անել», - հայտարարել է Մերցը:

Covid-19 համաճարակից հետո և ամերիկյան գործարանների փակման հետևանքով ԱՄՆ-ն ավելացրել է զենքի ներմուծումը արտասահմանից: Այս առումով առաջատարը Թուրքիան է, որը սկսյալ 2021 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը:

Թուրքական շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում «Samsun Yurt Savunma» (SYS) ընկերության «Canik» ապրանքանիշի ատրճանակները: «Canik»-ի 9մմ տրամաչափի ատրճանակները գրավիչ են 400 դոլարից ցածր գնով և օգտագործման հեշտությամբ: «SYS» ընկերությունը տարեկան 460 հազար ատրճանակ արտադրելու կարողություն ունի։ Այս ընկերությունը 2022 թվականին Ֆլորիդայում գործարան է բացել՝ ներմուծման կանոնակարգերից ամբողջապես ազատվելու համար: Այս կազմակերպությունն ապագայում կարտադրի նաև ծանր գնդացիրներ և միջին տրամաչափի հրանոթներ:

Ինտերպոլի և ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ թուրքական ատրճանակներ են վաճառվել տարբեր երկրների անվտանգության ուժերին, ինչպես նաև ապօրինի ճանապարհներով հասել են էմբարգոյի ենթակա երկրներ: Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 

Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ են զետեղել: 

Ռուսաստանին բառացիորեն ստիպել են հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում և մեզ են մեղավոր դարձնում: Այս մասին, ըստ ТАСС լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Մենք չենք կազմակերպել պետական ​​հեղաշրջումը Ուկրաինայում: Մեզ միշտ ասում էին, որ պետք են ընտրություններ, ժողովրդավարություն: «Նրանք պետական ​​հեղաշրջում իրականացրին և վերջ, կարծես այդպես էլ պետք է լինի», - ասել Պուտինը՝  հավելելով, որ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո սկսվել են Դոնբասի բնակիչների հալածանքները, իսկ հետո՝ ոչնչացումը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարկադրված են եղել հարձակվել հակառակորդի վրա։

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն իտալական Concours d'Eleganza Villa d'Este-ում ներկայացրել է M2 CS կուպեի սպորտային տարբերակը: Մոդելի պաշտոնական շնորհանդեսը, որտեղ կհայտարարվեն նոր արտադրանքի մանրամասն տեխնիկական բնութագրերը, տեղի կունենա այս շաբաթ։

Նոր մոդելը սովորական M2-ից տարբերվում է իր վերափոխված առջևի բամպերով:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ BMW M2 CS-ը համալրված է արդիականացված երեք լիտրանոց գծային վեց մխոցանի երկու տուրբիններով շարժիչով, որը զարգացնում է 525 ձիաուժ հզորություն (սովորական M2-ն ունի 480 ձիաուժ), և ավտոմատ փոխանցման տուփ։ 

 

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ինչպես նախորդ «Ճշմարիտ խոստում» գործողությունների ժամանակ լիովին պատրաստ է հարվածել Իսրայելին, եթե վերջինս որևէ անխոհեմ գործողության դիմի, հաղորդում է Mehr գործակալությունը։

Մուսավին ընդգծել է, որ երկիրը լիովին պատրաստ է վճռական հարված հասցնելու, եթե Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա։

Նման կերպ է արձագանքել Իրանի բանակի հրամանատարն իսրայելցի պաշտոնյաների հռետորաբանությանը՝ երկուշաբթի անցկացված ճեպազրույցի ժամանակ։

«Սիոնիստական ​​ռեժիմը չափազանց թույլ է Իրանի մեծությանը վնասելու համար։ Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետության իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Իսրայելի և նրա կողմնակիցների համար։ Հենց նրանց պաշտոնյաներն անգամ գիտակցում են, որ չեն կարող դիմակայել նման մարտահրավերներին։ Բայց քանի որ ներկայիս կառավարիչները հիմար մանկասպաններ են, ցանկացած վրիպում հնարավոր է։ Եթե նրանք շտապում են ստանալ հերթական «Ճշմարիտ խոստում», մենք լիովին պատրաստ ենք համապատասխան հարված հասցնել», -հավելել է իրանցի գեներալը։

Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հիմնական խնդիրը սա էր, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի է ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դիմաց փակ է։

Ռուսաստանը մտահոգված է, որովհետեւ տեսնում է ինչ է կատարվում Հայաստանում, որ ժողովուրդն ուզում է Եվրոպա գնալ։ Ռուսաստանը արդեն կորցրել է իր դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար։ Դրա համար իրենք այդ, այդ մտավախություն ունեն, որ այստեղ ոչ թե իշխանությունն է, այլ Ժողովրդի նախաձեռնություն է, որ ցանկանում են Եվրոպա գնալ։ Դա իրենք լավ հասկանում են։ Իրենք գիտեն, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետություններն ուզում են օր առաջ ազատվեն իրենցից։ Նրանց մի մասը ազատվել են, մյուսներն ընթացքի մեջ են, մնացածն էլ տենչում են ազատվել ռուսական կայսրությունից»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ արդյոք դրանով Հայաստանը նոր թշնամի ձեռք չի բերում, հանձինս Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Նախ մենք թշնամի չենք ձեռք բերում, մենք Ռուսաստանի հետ դարավոր բարեկամներ էինք ու դարերով մեր տարածքները իրենց ձեռքով նվեր է տրվել հարևան պետություններին և մեկ համբերատար կուլ ենք տվել այս ամեն ինչը։ Իրենք մեր տարածքները նվեր ենք տվել Թուրքիային, վերջին նվերը 2020 թվականին էր, երբ արդեն Արցախը տվեցին Ադրբեջանին»։

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մեր բոլոր իշխանությունները վերջին 30 տարում ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Որևէ մեկը ասե՞լ է, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ, Ռուսաստանը ասել է, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ՞։ Իրենք ավելի շուտ են ճանաչել, ավելի շուտ գիտեին։ Նոյեմբերի 9–ի համաձայնագրից մի քանի օր հետո Պուտինն ասաց, որ Արցախը ադրբեջանական տարածք է։ Բոլոր բանակցությունները գնացել են այդ կոնտեքստում։

Այո, մենք խոսել ենք ինքնավարության մասին։ Նույն Ադրբեջանն է ասել, որ պատրաստ է ամենամեծ ինքնավարությունը տալ Ղարաբաղին։ Բոլոր հանդիպումների ժամանակ եռանախագահների հետ այդ խոսակցությունը եղել է, մինչեւ սկսվել է Լավրովի հերթական պլանները։

Ռուսները Ադրբեջանի հետ հոյակապ ձևով համագործակցել են, բարեկամություն են արել։ Եթե հհիշենք Գետաշենը, Ազատը, հետո Շահումյանը, այդ բոլորը ո՞նց է եղել. Ռուսաստանի զորքը եկել, մտել է որպես խաղաղապահ, մնացել է մի քանի ամիս, հետո հայերին ասել է՝ մենք գնում ենք, դուք մնո՞ւմ եք, թե՞ չէ։ Որպեսզի ձեր անվտանգությունը մենք ապահովենք, սկզբից դուք դուրս եկեք, նոր մենք դուրս կգանք։ Այդպես էլ արվել է։ Շահումյանում, Գետաշինում, այդ բոլոր շրջաններում ռուսական զորք է եղել։ Իրենք սկզբից հայերին հանել են, նվեր են տվել ադրբեջանցիներին առանց հայի տարածք, որ հայեր չեն լինելու այդ տարածաշրջանում։ Ու Գետաշենից հետո հերթը հասավ Շահումյանին»։

Ամերիկյան ազդեցիկ The Hill հրատարակությունը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխարինողի դերի համար յոթ հնարավոր հավակնորդների ցուցակը 2028 թ. ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու համար՝ այդ ցուցակում ընդգրկելով նրա ավագ որդուն:

«Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, անցյալ շաբաթ ակնարկել էր, որ չի բացառում հնարավոր մասնակցությունն ընտրություններին Սպիտակ տնից իր հոր հեռանալուց հետո», – ասվում է հրապարակման մեջ։

Նախագահ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր փոխնախագահ Ջե Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունները։

«Կարծում եմ, որ (Վենսը) ֆանտաստիկ, փայլուն տղա է, – ասել էր ԱՄՆ նախագահը NBC-ին տված հարցազրույցում։ – Մարկոն հրաշալի է։ Նրանցից շատերն են հրաշալի: Ես նաև հսկայական միասնություն եմ տեսնում։ Բայց, անշուշտ, կարելի է ասել, որ երբ ինչ-որ մեկը փոխնախագահն է, եթե այդ մարդն աչքի է ընկնում, կարծում եմ՝ այդ մարդն առավելություն կունենար»։

Մյուս թեկնածուների թվում են ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը և Ֆլորիդայի, Վիրջինիայի ու Ջորջիայի նահանգապետները։

2025 թ. հունվար–ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է (4,4 %)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Կոմիտեից նշում են` եթե 2024 թ. հունվար–դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 9,4 %, ապա 2025 թ. հունվար–մարտին՝ արդեն 4,1 %։

Ակտիվության աճը մնում է ավելի ցածր մակարդակի վրա, քան նախորդ տարի՝ արդյունաբերական արտադրանքի նվազման պատճառով (հունվար–ապրիլին՝ 16,1 %–ով)։

Շինարարության ոլորտում պահպանվել են աճի բարձր տեմպերը (+15 %)։ Ինչ վերաբերում է ներքին առևտրի շրջանառությանը, ապա այն աճել է 5,2 %–ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 9,9 %-ով (այդ թվում՝ ՏՏ ոլորտում զգալի աճի հաշվին)։

Վերաարտահանման ծավալների (այդ թվում՝ ոսկու) նվազման հաշվին կրճատվել են արտաքին առևտրի ծավալները։ Արդյունքում արտահանման ծավալը կազմել է 2.4 մլրդ դոլար՝ կրճատվելով ավելի քան 2,5 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 3.8 մլրդ դոլար՝ գրեթե կրկնակի կրճատվելով։

2024 թվականի մայիսից սկսած՝ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ներկով տարաներ թափող անօդաչու թռչող սարքերի տասնմեկ հարձակում է գրանցվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։

«Սկսած 2024 թվականի մայիսից՝ դեսպանատան տարածքի վրա արձանագրվել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ 11 հարձակում, որոնց ընթացքում թափվել են ներկով տարաներ, հասցվել է նյութական վնաս։ Նման մի քանի միջադեպերի հետևանքով տուժել են նաև դիվանագիտական առաքելության մեքենաները», -ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Մայիսի 25-ին Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա դրոնից ներկով տարա են նետել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանը բողոքի նոտա կուղարկի Շվեդիայի իշխանություններին:

Ֆոտո

Հարուստ, աղքատ, անիմաստ. ո՞ւմ է իրականում ընտրում «Նյութապաշտ կինը»

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

Միացյալ Նահանգների հետ վերջին ամիսներին վարած բանակցություններ մասին մենք պարբերաբար տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն