Live24
Հունիսի 23, 2025
Live24

Live24

Լուրեր

Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել  և արտահանել Հայաստանի տարածք։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ կարողացել ենք համաձայնեցնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման  մասին համաձայնագրի նախագիծը, փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։

Նա նաև նշել է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։

«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե հասարակությանը կհամոզեն, որ այդ փոփոխությունն արվի, որպեսզի Հայաստանը հասնի տևական խաղաղության։

«Բայց, եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- նշեց վարչապետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մոտ ապագայում տեղի կունենա բանակցությունների ևս մեկ փուլ, սակայն հստակ ժամկետ չի նշել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի դրանից: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում: <...> Մենք իրական առաջընթաց ունենք, լուրջ առաջընթաց», - ասել է Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքի ժամանակ:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունների հաջորդ փուլի օրն ու վայրը դեռ համաձայնեցված չեն։

Կողմերը մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտաքին գործերի նախարարը, որը միջնորդ է կողմերի միջև, ասել է, որ «որոշ, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել: Բանակցությունների գլխավոր խնդիրը մնում է Թեհրանի իրավունքը՝ պահպանել ուրանի հարստացման սեփական ծրագիրը պոտենցիալ համաձայնագրի շրջանակներում։

Թուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը ՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»։

Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:

«Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային և ռազմածովային բազաներ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար», - հաղորդել է հրատարակությունը։

Պարբերականի  տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։

Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը «բանդերային» ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա Telegram-ի ալիքում իր գրառմանը կցել է մի տեսանյութ, որում գրեթե ողջ Ուկրաինան, բացառությամբ երկրի արևմտյան մասին մի փոքր հատվածի, նշված է որպես բուֆերային գոտի։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։

Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա։

Հայտնի է դարձել «Ոսկե խաղակոշիկ 2025»-ի հաղթողը: Մրցանակը բաժին կհասնի Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին, որը Լա Լիգայում 31 գոլ է խփել:

Նա հավաքել է 62 միավոր։ Պորտուգալիայի Պրիմերայի առաջնությունում 39 գոլ խփելուց հետո 58,5 միավորով երկրորդ տեղում է Վիկտոր Գյոկերեշը (Լիսաբոնի Սպորտինգ):

Երրորդ տեղում Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահն է, ով այսօր խփեց Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանի իր 29-րդ գոլը և «Ոսկե խաղակոշիկի» պայքարում հավաքեց 58 միավոր:

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ականջախեցու հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 102 շտապօգնության բժիշկների թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե-ն է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։

Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե-ն և 22-ամյա Սեյրան Ե-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե-ն տեղափոխվել է հիվանդանոց։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Մայիսի 25-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է հակամարտության սկզբից ի վեր ամենախոշոր օդային հարձակմանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

Մայիսի 25-ի գիշերը պայթյուններ են լսվել Օդեսայում, Կիևում և Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումների են ենթարկվել նաև Խարկովը, Նիկոլաևը և Տերնոպիլը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է 12 զոհի և 60 վիրավորի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարվածները հասցվում են միայն ուկրաինական ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին արձագանքել գիշերը տեղի ունեցած հարձակմանը։ Այս մասին նա գրել է Telegram ալիքում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե խոշոր գործարարների մեծ մասը երեխաներին ազատում էբանակում ծառայելուց:

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ մեծամասամբ հսկայական կարողություն ունեցող և հարկատուների առաջին հազարյակում ընդգրկված ընտանիքների երեխաները բանակ չեն զորակոչվում: Նա նշել էր, որ այդ տեղեկությունը ստացել է ՊՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում:

«Պաշտպանության նախարարությունը նման հաշվառում չի իրականացնում։ Այլ տեղեկություններ չունենք», - մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության օդային երթևեկության կատարելագործված ռադար՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտի դեմ ուղղված արտասահմանյան պատժամիջոցների ֆոնին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը տեսակապի միջոցով հրահանգել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Աբադանի օդանավակայանում տեղակայել MSSR-Mode S ռադարային համակարգը։

Իրանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգը կամրապնդի տարածաշրջանում օդային երթևեկության կառավարման ցանցը։

Իրանի օդանավակայանների և օդային նավիգացիայի ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ամիրանին հայտարարել է, որ երկրորդային հսկողության մոնոիմպուլսային ռադիոլոկացիոն համակարգը ամբողջությամբ նախագծվել և արտադրվել է տեղական ընկերությունների կողմից։

Ամիրանին հայտնել է, որ Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն իրենց ներդրումն են ունեցել նախագծում՝ հավելելով, որ համակարգը կարող է 450 կիլոմետր շառավղով հետևել ներքին և միջազգային չվերթներին։

Ամիրանին ասել է, որ կառավարությունն այս նախագծի վրա ծախսել է շուրջ 6,9 միլիոն եվրո (7,84 միլիոն դոլար)՝ ներմուծման ծախսերը կրճատելով գրեթե 1 միլիոն եվրոյով։

Ֆոտո

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա․ կարևոր հանդիպում է սպասվում

Իրանի թիրախներից մեկը պետք է լինի Իսրայելի բազան Ադրբեջանում․ Fotros Resistance

ԱՄՆ գերակայության նախկին հիմքերն ու խաղի կանոնները կթուլանան

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Փարիզը չի մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին կամ դրանց պլանավորմանը. ԱԳՆ

Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր

Իրանը պատրաստ է լայնածավալ պատերազմի. 2-ից 6 ամիս հետո Իրանը կգծի նոր Մերձավոր Արևելքի քարտեզը․ Fars

Բազմամարդ հանրահավաք Թեհրանում. մասնակցել է նաև նախագահ Փեզեշքիանը

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ