Պարագվայի նախագահ Մարիո Աբդոն հայտարարել է Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ պարագվայցի դիվանագետներին Կարակասից անհապաղ հետ կանչելու մասին՝ տեղեկացնում է Reuters-ը:
Աբդոն այդ հայտարարությունն արել է մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ տեղի է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը:
«Չկան արդար պատճառների պաշտպանության վատ հետեւանքներ»,- իր հեռուստաուղերձի ժամանակ ասել է Աբդոն:
0Comments