Համացանցում է հայտնվել մի լուսանկար, որում երևում է, որ պողպատյա ձողերը, որոնցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, կարելի է հեշտությամբ կտրել հասարակ սղոցով: Ինչպես հաղորդում է NBC News-ը, սա ապացուցել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության անցկացրած թեստերը:
Նախագահ Թրամփն իր հերթին նշել է, որ հրապարակված լուսանկարներում ներկայացված են պատի այն նմուշները, որոնք կիրառել են ԱՄՆ նախկին վարչակազմերը: Նախագահի խոսքով՝ իրենց կառուցած պատի վրայով անցնելը «շատ, շատ, շատ դժվար» կլինի:
Միևնույն ժամանակ, NBC-ի տվյալներով՝ Թրամփի նախորդներն իսկապես նմանատիպ նմուշներ են օգտագործել, սակայն պատի այս նախատիպը կառուցվել է գործող նախագահի օրոք: Նշվում է, որ լուսանկարն արվել է 2017 թվականին անցկացված փորձարկումների վայրում՝ Մեքսիկայի և Կալիֆոռնիայի սահմանին:
Կառուցվելիք Մեքսիկական պատի ձողերը այնքան էլ ամուր չեն
Դրանք կարելի է կտրել հասարակ սղոցով
0Comments