Նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ

Դեկտեմբերի 28-ին Սահակյանց ամինացիոն ստուդիայի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

«Հայփոստ» ընկերությունից հայտնում են, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ գրող Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա 2014 թվականին «Սահակյանց ամինացիոն ստուդիայի» կողմից նկարահանված համանուն հայկական մուլտֆիլմի պաստառը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Սահակյանց ամինացիոն ստուդիա»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը, «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Թողարկման օրը` 28 դեկտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Տպաքանակը՝ 40 000 հ։