Հայտնի մոդել, դերասանուհի Նաոմի Քեմփբելը վերջերս հանրության առաջ է հայտնվել իր նոր ընկերոջ՝ 25-ամյա երգիչ Լիամ Փեյնի հետ, որը ճանաչում է ձեռք բերել որպես «One Direction» խմբի անդամ:
7days.ru-ի տեղեկություններով, զույգը սկսել է հանդիպել ամիսներ առաջ:
Փոփ խմբի նախկին անդամը, որը երգչուհի Շերիլ Քոուլից գրեթե 2-ամյա տղա ունի, խոստովանել է ընկերներին, որ անչափ երջանիկ է, որ Նաոմիի նման հիանալի կինն իր վրա ուշադրություն է դարձրել:
Հիշեցնենք, որ 48-ամյա մոդելը նախկինում հանդիպել է տասնյակ տղամարդկանց հետ, այդ թվում՝ դերասաններ Ռոբերտ դե Նիրոյի, Լեոնարդո դի Կապրիոյի, բռնցքամարտիկ Մայք Թայսոնի, միլիոնատեր Ֆլավիո Բրիատորեի և անգամ Մոնակոյի ներկայիս իշխան Ալբեր II-ի հետ, երբ վերջինս դեռ արքայազն էր:
Ինչպես նշում է կայքը, Փեյնի ընկերները մտահոգված են մոդելի հետ նրա հարաբերություններով՝ կարծելով, որ վերջինս պարզապես խաղում է երգչի զգացմունքների հետ
0Comments