Հնդկաստանը դիվանագիտական բողոք է հղել Միացյալ Նահանգներին, երբ 129 հնդիկ ուսանողներ ձերբակալվել են Farmington Hills ֆեյք համալսարան ընդունվելուց հետո, գրում է Air Force-ը:
Արտասահմանցիներին աջակցող 8 անձ ձերբակալվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել շահույթ ստանալու նպատակով վիզային խարդախության մեջ:
Օտարերկրացիներն ընդունվել են ֆեյք համալսարան՝ CPT ծրագրին մասնակցելու հնարավորություն ստանալու նպատակով: Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել ԱՄՆ-ում՝ վճարովի պրակտիկայի շրջանակներում:
Իրավապահները պնդում են, որ ուսանողներն իմացել են, որ համալսարանը իրական չէ: Այնուամենայնիվ, հնդիկ պաշտոնյաներն ասում են, որ հնարավոր է, որ ուսանողներին խաբել են:
Շաբաթ օրը Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Դելիում ԱՄՆ դեսպանատանը, մտահոգություն հայտնելով ձերբակալությունների կապակցությամբ և կալանավորվածներին հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով:
Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ իշխանությունները նման գործողություն են իրականացնում: 2016թ.-ին, 21 մարդ է ձերբակալվել, երբ ներգաղթի հարցերով զբաղվող գործակալները Հյուսիսային Նյու Ջերսի կեղծ համալսարան են ստեղծել:
0Comments