ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից իր կողմից գրավված Ուկրաինայի շրջանների բռնակցումը։
Բանաձեւին կողմ է քվեարկել 143 երկիր, 35-ը ձեռնպահ է մնացել։ Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Բելառուսը եւ Հյուսիսային Կորեան։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ «այսպես կոչված հանրաքվեները» Ուկրաինայի օկուպացված տարածքներում անօրինական են և Ռուսաստանից պահանջում են չեղարկել անեքսիայի որոշումները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հստակ ազդանշան է ուղարկել Մոսկվային՝ քվեարկությամբ դատապարտելով Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը։
«Այս հակամարտության խաղադրույքները պարզ են բոլորի համար, և աշխարհը ի պատասխան հստակ ուղերձ է հղել. Ռուսաստանը չի կարող ինքնիշխան պետությունը ջնջել քարտեզից»,- ասել է Բայդենը։
0Comments