ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցին, հայտարարել է, որ Կիևն ընդգրկված չէ դաշինքի կազմում, ինչը նշանակում է, որ «անվտանգության նույնպիսի երաշխիքներ չունի, ինչպես իր անդամները, որոնք պարտավոր են պաշտպանել միամյանց, եթե հարձակում տեղի ունենա նրանցից մեկի նկատմամբ»:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Ստոլտենբերգը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու հնարավորություն ունի:
Կիևն ու արևմտյան երկրները վերջերս պարբերաբար մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղակայման առնչությամբ:
0Comments